Իրանում խոստացել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմից հետո կտրուկ մեծացնել ՀՕՊ-ի և ավիացիայի հնարավորությունները

Իրանը մտադիր է զգալիորեն հզորացնել իր պաշտպանական ներուժը, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության և հարձակողական ավիացիայի կարողությունները։ Ինչպես Mehr գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Ալաեդդին Բորուջերդին, լուրջ առաջընթաց է ակնկալվում նաև ռազմական արդյունաբերության մյուս ուղղություններում։

Նրա խոսքով՝ Թեհրանը շարունակելու է «առավելագույն թափով և վճռականությամբ» զարգացնել պաշտպանական արդյունաբերությունը։ Բորուջերդին ընդգծել է, որ երկրի պաշտպանունակության ամրապնդումը շարունակում է անհրաժեշտություն մնալ, իսկ ՀՕՊ-ի և օդային հարձակման ոլորտներում Իրանի հնարավորությունները պետք է էական փոփոխությունների ենթարկվեն։

Որպես օրինակ՝ պատգամավորը մատնանշել է հրթիռային տեխնոլոգիաների ու անօդաչու սարքերի ոլորտում գրանցված առաջընթացը, ինչի շնորհիվ հաջողվել է կազմակերպել Իրանի սահմաններից դուրս լայն ճանաչում ստացած Shahed ընտանիքի ԱԹՍ-ների արտադրությունը։ Նա հավելել է, որ նմանատիպ հաջողություններ են սպասվում նաև պաշտպանական արդյունաբերության այլ ճյուղերում։

Բորուջերդին նաև հայտարարել է, որ Իրանի հակառակորդների գործողություններն է՛լ ավելի են ուժեղացրել հեղափոխական տրամադրությունները հասարակության շրջանում և ամրապնդել ազգային միասնությունը։ Չնայած երկու պատերազմների ընթացքում (որոնք նա անվանել է 12-օրյա և 40-օրյա) երկրի կրած վնասներին ու կորուստներին՝ այդ իրադարձությունները, նրա գնահատմամբ, նպաստել են պետության ռազմական ու քաղաքական հեղինակության բարձրացմանը, ինչպես նաև հանրային համախմբվածությանը։

Պատգամավորն առանձին անդրադարձել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի սպանությանը, որը, ըստ նրա հայտարարության, իրականացվել է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից 2026 թվականի փետրվարի 28-ին։ Կատարվածի պատասխանատվությունը դնելով Միացյալ Նահանգների և Իսրայելի վրա՝ Բորուջերդին շեշտել է, որ Իրանը պետք է վճռականորեն վրեժ լուծի Խամենեիի և մյուս զոհվածների մահվան համար։

Խորհրդարանականը հանրային ակցիաներին քաղաքացիների մասնակցությունը համարել է ազգային միասնության ամենավառ դրսևորումներից մեկը։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է պահպանել զգոնությունը և թույլ չտալ, որ երկրի հակառակորդներին հաջողվի պառակտում ու տարաձայնություններ մտցնել իրանական հասարակության ներսում։

Ինչպես հաղորդում է Mehr-ը, Իրանի բնակիչներն արդեն շուրջ 260 օր անընդմեջ մասնակցում են զինված ուժերի և պետական կառավարման իսլամական համակարգի օգտին անցկացվող գիշերային հանրահավաքներին։

Բորուջերդին երկրի բոլոր հասարակական ու քաղաքական ուժերին կոչ է արել պահպանել համախմբվածությունը՝ ընդգծելով, որ ներկայիս պայմաններում ազգային միասնությունը սկզբունքային նշանակություն ունի։

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիան այն հեռատես տերությունն է, որը ճիշտ ժամանակին հրաժարվեց ԵՄ-ից․ Արա Պողոսյան ՀՀ ինքնիշխան տարածքը բանակցային գաղտնիքների առարկա են դարձրել․ ինչ են թաքցնում ժողովրդից․ Մարիաննա Ղահրամանյան Իրանում խոստացել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմից հետո կտրուկ մեծացնել ՀՕՊ-ի և ավիացիայի հնարավորությունները Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք 1 բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս Անտառում հայտնաբերել են Հունգարիայի նախկին նախարարի թաքցրած միլիարդները Բուլղարիան այլևս զենք և զինամթերք չի մատակարարի Ուկրաինային Առաջիկա երկու օրերին ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Նույնը սպասվում է բոլոր մասիսմելքոնյաններին․ Հովհաննիսյան Ռոմանոս Պետրոսյանը ստում է. թող տղամարդավարի ճշմարտությունն ասի. Դավիթ Ղազինյան ԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների համազգային սահմանափակումը Կոտայքի մարզում բախվել են «Nissan Tiida»-ն և «BMW X5»-ը․ 3 վիրավորներից 2-ն անչափահասներ են Թրամփը կարող է հետաձգել Իրանին նոր հարվածները․ Reuters ՌԴ զորքը վերահսկողություն է հաստատել Զապորոժիեի մարզի Տերսյանկա բնակավայրի նկատմամբ Փարիզում հազարավոր մարդիկ մասնակցում են բողոքի ակցիաների Մոսկվան պայմաններ չի դնի եվրոպական բանակցային թիմի կազմի վերաբերյալ․ Պեսկով Հայաստանի իշխանությունները պարտավոր են հարգել արդար դատաքննության իրավունքը. Ամստերդամ ԱՄՆ-ը պատրաստում է ՌԴ-ի և Ուկրաինայի գերիների խոշոր փոխանակումը ԱՄՆ-ում հետաձգվել է ավելի քան 8,500 չվերթ «Արսենալը» պատրաստվում է գործարք առաջարկել «Ռեալին» Պարսից ծոցի երկրներն Իրանից փոխհատուցում են պահանջել Անձինք, որոնց Մասիս Մելքոնյանն իր մուրճով բանտ է ուղարկել Քարոզչական մանիպուլյացիաների կենսունակության պայմաններում հասարակությունը դառնում է մերկ․ Բադալյան ԲԴԽ-ում ընթանում է 2 դատավորների անձեռնմխելիությունից զրկելու միջնորդության քննությունը «Ազատություն Մասիս Մելքոնյանին»․ «քաղբանտարկյալ» Մասիս Մելքոնյանին աջակցությունը՝ նոր թրենդ փաստաբանական համայնքում Գերմանիային ֆինանսական ճգնաժամ է սպառնում
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am