Քարոզչական մանիպուլյացիաների կենսունակության պայմաններում հասարակությունը դառնում է մերկ․ Բադալյան

ՀԱՊԿ մասին բոլոր պատկերացումները փլուզվեցին՝ Ադրբեջանը ներխուժեց ՀՀ տարածք եւ ՀԱՊԿ-ը ձայն չհանեց․ Եվրոպայում ասում է Նիկոլ Փաշինյանը, այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։

«Հայաստանում դա լսում են և նրա ընտրազանգվածի մի մասը թերեւս խորապես հավատացած է այդ արտահայտության ճշմարտացիության եւ իրավացիության հարցում։ Եվ լսարանը թերեւս չի էլ մտածում մի պարզ հարց հղել Նիկոլ Փաշինյանին․ եթե 2022 թվականի սեպտեմբերի 13–14–ին Ադրբեջանը ներխուժել է ՀՀ տարածք, ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չի գործել ըստ ՀՀ Սահմանադրության եւ չի հայտարարել արտակարգ դրություն՝ հարցը տանելով խորհրդարան։ Մի բան, որ նա արել է 2020 թվականի սեպտեմբերի 27–ին, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի, բայց ոչ ՀՀ «միջազգայնորեն ճանաչված» սահմանի վրա։

Այդ ժամանակ Փաշինյանը հայտարարել է արտակարգ դրություն եւ այն ուժի մեջ պահել պատերազմի դադարից ամիսներ անց էլ, իսկ ահա սեպտեմբերի 13–14–ին նա չի հայտարարել արտակարգ դրություն։

ՀԱՊԿ թեման սպառող նրա ընտրազանգվածը, նաեւ բազմաթիվ լրագրողներ, պետք է նրան կամ նրա իշխանության ներկայացուցիչներին տան այդ պարզ հարցը՝ ինչո՞ւ չի կատարվել Հայաստանի Սահմանադրության պարզ ու տրամաբանական պահանջը եւ չի հայտարարվել արտակարգ դրություն։

Իսկ, թե ինչո՞ւ է դա տրամաբանական սահմանում՝ Սահմանադրության այդ կետը, նույնպես պարզ է։ Եթե կա ագրեսիա պետության դեմ, ապա կիրառվում է արտակարգ դրության ռեժիմ, որպեսզի պետությունը գործի ագրեսիան կանգնեցնելու եւ հետ մղելու առավելագույն օպտիմալ ռեժիմով։ Այդպիսով, եթե Հայաստանը չի արել իրենից հասանելիքը, չի կատարել Սահմանադրության կարգը, ինչպե՞ս է ակնկալել, որ իրենից հասանելիքը անելու է ՀԱՊԿ-ը։

Ընդգծեմ, առնվազն պրիմիտիվիզմ է սա դիտարկել ՀԱՊԿ պաշտպանություն։ Սա տրամաբանության, ու նաեւ Հայաստանի քաղաքացիների տեղեկատվական անվտանգության պաշտպանություն է․ թույլ չտալ, որ քաղաքացին ենթարկվի քարոզչական մանիպուլյացիայի։

Որովհետեւ, քարոզչական այդպիսի մանիպուլյացիաների կենսունակության պայմաններում հասարակությունը տեղեկատվական անվտանգության իմաստով դառնում է մերկ։

Ես փորձում եմ Հայաստանի հանրությանն այդ առումով պաշտպանեմ տվյալ մերկությունից»,-նշել է նա։

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Պարսից ծոցի երկրներն Իրանից փոխհատուցում են պահանջել Անձինք, որոնց Մասիս Մելքոնյանն իր մուրճով բանտ է ուղարկել Քարոզչական մանիպուլյացիաների կենսունակության պայմաններում հասարակությունը դառնում է մերկ․ Բադալյան ԲԴԽ-ում ընթանում է 2 դատավորների անձեռնմխելիությունից զրկելու միջնորդության քննությունը Ռոմանոս Պետրոսյանը ստում է. թող տղամարդավարի ճշմարտությունն ասի. Դավիթ Ղազինյան․pastinfo.am «Ազատություն Մասիս Մելքոնյանին»․ «քաղբանտարկյալ» Մասիս Մելքոնյանին աջակցությունը՝ նոր թրենդ փաստաբանական համայնքում Գերմանիային ֆինանսական ճգնաժամ է սպառնում Միջազգային վարպետ Վահե Սուքիասյանը` շախմատի Եվրոպայի Մ18 տարեկանների կրկնակի չեմպիոն Գերիների ազատ արձակումը պահանջում է կոնկրետ գործողություններ, ոչ թե միայն հայտարարություններ Ինչու է դատավոր Արամ Գրիգորյանը հրաժարվել քննել Արսեն Գևորգյանի գործը, և ում է մակագրվել այն Երևանի Աբովյան փողոցում երթևեկությունը կդադարեցվի. հայտնի են օրերը ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով Մարտիրոսյանի հետ ծանր խաղերից հետո Կարլսենը ժպտաց․ մրցաշարի կազմակերպիչների ուշագրավ ակնարկը Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը ԲԴԽ-ն ստացել է դատավորների անձեռնմխելիությունից զրկելու դատախազության միջնորդությունները․ Pastinfo Դատախազությունը միջնորդել է անձեռնմխելիությունից զրկել դատավորներ Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին «Սրբուհի Գալյա՛ն, դու քո համար էդ բանտը կառուցի, թե չէ». Վահե Մովսիսյան (video) #ՀԻՄԱ․ «Փաշինյանը շատ արագ ուզում է հասնել Մոսկվա․ ՔՊ-ի ներսում արդեն իրար «փոր են թափում»»․ Շահինյան (video) Հարություն Մկրտչյան, ինչ պետք է հայրդ աներ, ես արեցի․ Բորիս Մուրազին՝ Հ1-ում ծեծկռտուքի մասին (video) Աննա Վարդապետյան, դու հանկարծ չհուզվես․․․ դու դեռ Փաշինյանով պիտի զբաղես․ Վահե Մովսիսյան (video) Վաղվանից տեղումները կվերադառնան Բանանը դարձավ Նիկոլ Փաշինյանի՝ Էրդողանի հանդեպ հավատարմության խորհրդանիշը. Սուրենյանց Սրբուհի Գալյա՛ն, վերջ տվեք․․․ հուզվելուց առաջ սա լսե՛ք․ Արեգնազ Մանուկյան (video) Հ1-ի տաղավարում ծեծկռտուք է տեղի ունեցել Առաջարկում եմ ԱԺ կռիվներում առավել աչքի ընկած պատգամավորներին մասնակցեն մենամարտերին
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am