ԲԴԽ-ում ընթանում է 2 դատավորների անձեռնմխելիությունից զրկելու միջնորդության քննությունը
24News-ի տեղեկություններով, այս պահին Բարձրագույն դատական խորհրդում ընթանում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու դատախազության միջնորդության քննությունը:
Ավելի վաղ «Իշխանություն» լրատվականը հայտնել էր՝ դատախազությունը միջնորդել է անձեռնմխելիությունից զրկել դատավորներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին՝ նրանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու նպատակով։
