«Ազատություն Մասիս Մելքոնյանին»․ «քաղբանտարկյալ» Մասիս Մելքոնյանին աջակցությունը՝ նոր թրենդ փաստաբանական համայնքում
Իշխանությունների քիմքին հարիր դատական ակտեր կայացնելու ունակությամբ հայտնի դատավոր Մասիս Մելքոնյանի նկատմամբ քրեական հետապնդման հնարավոր հարուցման հարցից անմասն չեն մնացել նաև փաստաբանական համայնքի ներկայացուցիչները։ Վերջիններս հումորով են անդրադառնում։ Փաստաբան Հովհաննես Խուդոյանը ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել՝ ԱԲ-ով գեներացված, որի համաձայն՝ ձեռքին «ազատություն Մասիս Մելքոնյանին» պաստառով կառավարության դիմաց աջակցությունն է հայտնում Մելքոնյանին։
Նշենք, որ ԲԴԽ-ում քննվում է դատավոր Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդման համաձայնության միջնորդությունները։ Մելքոնյանը հայտնի է քաղաքականապես զգայուն գործերով մշտապես հօգուտ մեղադրանքի կողմի որոշումներով, թերևս հենց այդ պատճառով էլ փաստաբանական համայնքում նոր թրենդ է «ձևավորվում»՝ նրան աջակցության։
Աղբյուր՝ Փաստինֆո
