Գերմանիային ֆինանսական ճգնաժամ է սպառնում
Գերմանիան կանգնած է բյուջետային լուրջ ճգնաժամի շեմին, ահազանգում են երկրի առաջատար տնտեսագետները։ Նրանց գնահատմամբ՝ կանցլեր Ֆրիդրիխ Մերցի կառավարությունը ստիպված կլինի կրճատել ծախսերը, վերանայել սոցիալական վճարումների համակարգն ու հստակեցնել բյուջետային քաղաքականության առաջնահերթությունները, այլապես հարկերի բարձրացումն անխուսափելի կդառնա։
«Նման բյուջետային քաղաքականությունը չի կարող երկարաժամկետ հեռանկարում կենսունակ մնալ»,- Die Welt պարբերականի կիրակնօրյա համարին տված հարցազրույցում հայտարարել է Մյունխենի ifo տնտեսական հետազոտությունների ինստիտուտի նախագահ Կլեմենս Ֆյուստը։
Իշխող կոալիցիան, որի կազմում են պահպանողական Քրիստոնեա-դեմոկրատական միությունը (ՔԴՄ), նրա բավարական քույր կուսակցությունը՝ Քրիստոնեա-սոցիալական միությունը (ՔՍՄ), և Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (ԳՍԴԿ), պետք է հստակ սահմանի 2028 թվականի դաշնային բյուջեի գերակայությունները, մասնավորապես՝ պաշտպանության և ենթակառուցվածքների ոլորտի ծախսերը։
«Մնացած բոլոր ծախսերը պետք է սառեցնել կամ, հնարավորության դեպքում, կրճատել»,- շեշտել է Ֆյուստը։
