Դատախազությունը միջնորդել է անձեռնմխելիությունից զրկել դատավորներ Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին

«Իշխանություն» լրատվականի բացառիկ տեղեկություններով՝ դատախազությունը միջնորդել է անձեռնմխելիությունից զրկել դատավորներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին՝ նրանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու նպատակով։

Աղբյուրի տեղեկություններով՝ գործընթացի հիմքում պաշտոնեական լիազորությունների չարաշահման վերաբերյալ տեղեկություններն են։

Մասնավորապես, խոսքը վերաբերում է որոշ անձանց նկատմամբ դատական որոշումների կայացմանը, որոնց արդյունքում վերջիններս հնարավորություն են ստացել անարգել լքելու Հայաստանի Հանրապետությունը։

Անձեռնմխելիությունից զրկելու և քրեական հետապնդում հարուցելու գործընթացից հետո նախատեսվում է բարձրացնել նաև դատավորների կալանավորման հարցը։

Աղբյուրը հիշեցնում է՝ վերջին շրջանում դատավոր Մասիս Մելքոնյանի անունը պարբերաբար շրջանառվում էր քրեական հեղինակություն համարվող «Չաղ Ռուստամի» գործի շրջանակներում։

Մասնավորապես, Մելքոնյանը որոշումներ էր կայացրել վերջինիս նկատմամբ տնային կալանք կիրառելու վերաբերյալ, մինչդեռ Վերաքննիչ քրեական դատարանը բեկանում էր այդ որոշումները՝ կրկին կիրառելով կալանավորումը։

Դրանից հետո Մելքոնյանը կրկին տնային կալանք էր նշանակում, ինչն էլ կասկածների և քննարկումների առիթ էր դարձել։ Շրջանառվում էին նաև ենթադրություններ, որ նման որոշումների կայացման հիմքում կարող էին լինել կոռուպցիոն բնույթի պայմանավորվածություններ:

ԲԴԽ-ից «Իշխանություն» լրատվականին ասացին՝ շաբաթ օր է, տեղեկություն չեն տրամադրում:

Դատախազությունից «Իշխանություն» լրատվականին տեղեկությունը հաստատեցին:

««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 161-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա՝ 2 դատավորի լիազորությունների իրականացման կապակցությամբ նրանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցով Դատախազությունը 2 միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ:
Նախաքննության գաղտնիությունը, դատական իշխանության ու դատավորի հեղինակությունը պահպանելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ միջնորդության բովանդակությունը և դատավորին անհատականացնող տվյալները հրապարակման ենթակա չեն»,-ասացին կառույցից:

դիտվել է 18 անգամ
Լրահոս
«Ազատություն Մասիս Մելքոնյանին»․ «քաղբանտարկյալ» Մասիս Մելքոնյանին աջակցությունը՝ նոր թրենդ փաստաբանական համայնքում Գերմանիային ֆինանսական ճգնաժամ է սպառնում Միջազգային վարպետ Վահե Սուքիասյանը` շախմատի Եվրոպայի Մ18 տարեկանների կրկնակի չեմպիոն Գերիների ազատ արձակումը պահանջում է կոնկրետ գործողություններ, ոչ թե միայն հայտարարություններ Ինչու է դատավոր Արամ Գրիգորյանը հրաժարվել քննել Արսեն Գևորգյանի գործը, և ում է մակագրվել այն Երևանի Աբովյան փողոցում երթևեկությունը կդադարեցվի. հայտնի են օրերը ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով Մարտիրոսյանի հետ ծանր խաղերից հետո Կարլսենը ժպտաց․ մրցաշարի կազմակերպիչների ուշագրավ ակնարկը Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը ԲԴԽ-ն ստացել է դատավորների անձեռնմխելիությունից զրկելու դատախազության միջնորդությունները․ Pastinfo Դատախազությունը միջնորդել է անձեռնմխելիությունից զրկել դատավորներ Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին «Սրբուհի Գալյա՛ն, դու քո համար էդ բանտը կառուցի, թե չէ». Վահե Մովսիսյան (video) #ՀԻՄԱ․ «Փաշինյանը շատ արագ ուզում է հասնել Մոսկվա․ ՔՊ-ի ներսում արդեն իրար «փոր են թափում»»․ Շահինյան (video) Հարություն Մկրտչյան, ինչ պետք է հայրդ աներ, ես արեցի․ Բորիս Մուրազին՝ Հ1-ում ծեծկռտուքի մասին (video) Աննա Վարդապետյան, դու հանկարծ չհուզվես․․․ դու դեռ Փաշինյանով պիտի զբաղես․ Վահե Մովսիսյան (video) Վաղվանից տեղումները կվերադառնան Բանանը դարձավ Նիկոլ Փաշինյանի՝ Էրդողանի հանդեպ հավատարմության խորհրդանիշը. Սուրենյանց Սրբուհի Գալյա՛ն, վերջ տվեք․․․ հուզվելուց առաջ սա լսե՛ք․ Արեգնազ Մանուկյան (video) Հ1-ի տաղավարում ծեծկռտուք է տեղի ունեցել Առաջարկում եմ ԱԺ կռիվներում առավել աչքի ընկած պատգամավորներին մասնակցեն մենամարտերին Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 14-ին Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը կդադարեցվի #ՈՒՂԻՂ․ «Մնում է՝ դեկտեմբերին Ռուսաստանը վզին դնի՝ կգնաս ու հրաժարական կտաս»․ Էդիկ Անդրեասյան (video) Ձեզ ասում եմ՝ Ռուբեն Վարդանյանն այդ մարդը չէ․․․ ինչպես ամերիկացի փորձագետը «նեղը գցեց» Փաշինյանին (video) Շունչ քաշի, հանգստացի, որոշողն արդեն որոշել է. Արսեն Բաբայանը` Դանիել Իոաննիսյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am