Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Տարածաշրջանային և միջազգային բարդ զարգացումների ֆոնին Արցախի հիմնախնդիրն ու արցախահայության իրավունքների պաշտպանության հարցը շարունակում են մնալ տարբեր քաղաքական ու հասարակական շրջանակների օրակարգում։ Չնայած միջազգային հարթակներում ընթացող տարաբնույթ գործընթացներին՝ հարցի գործնական լուծման ուղղությամբ նախաձեռնությունները հաճախ բախվում են տարբեր խնդիրների։

«Փաստ» թերթի տեղեկություններով, «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը վերջին օրերին ակտիվացրել է աշխատանքը շվեյցարական քաղաքական շրջանակների հետ՝ պաշտոնական նամակներ ուղարկելով ինչպես Շվեյցարիայի Ազգային խորհրդի անդամներին, այնպես էլ Համադաշնության նախագահ Գի Պարմելինին: Նախաձեռնության նպատակը Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի վերաբերյալ Շվեյցարական խաղաղության նախաձեռնության գործնական մեկնարկին հասնելն է:

Խոսքը 2025 թվականի մարտին Շվեյցարիայի խորհրդարանի երկու պալատների կողմից ընդունված № 24.4259 նախագծի (Motion 24.4259) մասին է, որով նախատեսվում էր միջազգային վերահսկողության ներքո ստեղծել առանձնացված բանակցային հարթակ և սկսել անմիջական երկխոսություն Արցախի հայերի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ ապահովելով նրանց հավաքական ու անվտանգ վերադարձի երաշխիքները։ Ինչպես տեղեկացանք, նախագծի իրականացման համար սահմանված մեկամյա ժամկետն ավարտվել է դեռևս 2026 թվականի մարտին, սակայն Դաշնային խորհրդի կողմից մինչ օրս գործնական քայլեր չեն ձեռնարկվել։

Մեր աղբյուրների փոխանցմամբ, հենց այս ձգձգումն է պատճառ դարձել, որ «ՀայաՔվեն», ողջունելով 18 շվեյցարացի խորհրդարանականների ջանքերը, զուգահեռաբար դիմել է անմիջապես երկրի նախագահ Գի Պարմելինին՝ ակնկալելով, որ նրա հետևողականության շնորհիվ Դաշնային խորհուրդը կհստակեցնի գործողությունների ժամանակացույցն ու կկատարի ստանձնած իրավական ու բարոյական պարտավորությունները։ Մեզ հայտնի դարձավ նաև, որ «ՀայաՔվեն» պատրաստակամություն է հայտնել համագործակցելու շվեյցարացի գործընկերների հետ՝ գործընթացը դիվանագիտական հայտարարությունների դաշտից գործնական հարթություն տեղափոխելու համար»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 10 անգամ
Լրահոս
«Հայրենիք» կուսակցությունը չի փակվում․ «Հրապարակ» Ճամպրուկներով փողեր տարվե՞լ են կառավարական տուն (video) Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանին. «Փաստ» Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ» Նոր լարվածություն հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում. «Փաստ» Չգրանցված դեղեր՝ հայկական դեղատներում․ ո՞վ է պատասխանատու մարդու առողջության համար․ «Ժողովուրդ» Պատասխան պարտիա․ ինչպես ավարտվեց Ամեն ինչ՝ «հակառակ կողմից». «Փաստ» Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի նաև ԱԽ քարտուղարի պաշտոնից Սխալ ուղի․ «Հրապարակ» Ջաջուռ գյուղում 19-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին․ կա վիրավոր Այս ռեժիմի թիրախում մարդն է, որի կյանքը, ազատությունները և իրավունքներն արժեք չունեն․ Աբրահամյան «Արցախի էջի փակումը հարցականի տակ դրեց Հայաստանի անկախությունն ու գոյությունը». «Փաստ» Հայաստանը` աշխարհաքաղաքական Ռոբինզոն Կրուզո․ «Հրապարակ» Հարսի և փեսայի «iPhone»-ները գողացել են եկեղեցու խորանի մոտից Արարատ-Արմենիայից պատասխանել են Մելիքյանի խոսքերին «Այգեստան գյուղի դպրոցում երեխայի են ծեծել». Սյուզի Բադոյան Եվրոպան ընտրել է Ուկրաինայի հարցով Պուտինի հետ բանակցությունների իր ներկայացուցիչներին. Bloomberg Россия требует выхода Финляндии из НАТО Մեդվեդևը Կալասին հիմար է անվանել Իկարդին կասկածվում է սեփական 11-ամյա դստերը ծեծի ենթարկելու մեջ. հայտնի է կոնֆլիկտի պատճառը Նիդերլանդների թագուհին դարձել է թագավորական բանակի պահեստազորի սպա 9 ամսում Վրաստանից արտաքսվել է 3170 օտարերկրացի Թուրքիան կարող է օգտվել ՌԴ-ի էներգետիկ փորձից 48-ամյա տղամարդը ձերբակալվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am