Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի նաև ԱԽ քարտուղարի պաշտոնից

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արդարադատության նախարարությանը մոտ կանգնած՝ «Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ աղբյուրները փոխանցում են, որ իշխանական շրջանակներում քննարկվող նոր սահմանադրական կարգավորումներով նախատեսվում է վերացնել Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը։

Այս փոփոխության արդյունքում պաշտոնից կզրկվի նաև Արմեն Գրիգորյանի փոխարեն այդ պաշտոնում հանկարծակի նշանակված Ալեն Սիմոնյանը, որն, ըստ իշխանական կուլիսներում շրջանառվող խոսակցությունների, այժմ նոր պաշտոնի որոնումների մեջ է։

Նոր սահմանադրության նախագծի շուրջ քննարկումները, թեև դեռ շարունակվում են, սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունների մշակած տարբերակով արդեն իսկ ԱԽ քարտուղարի պաշտոնը չի նախատեսվելու։ Այսինքն՝ սահմանադրական փոփոխությունների հաստատման դեպքում պետական կառավարման համակարգից դուրս կմնա նաև Անվտանգության խորհրդի քարտուղարի ինստիտուտը։

Շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ նա տարբեր հանդիպումների և զրույցների ընթացքում հայտարարել է, որ մտադիր է մասնակցել 2028 թվականին նախատեսված Երևանի քաղաքապետի ընտրություններին։

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ճշտել իր ունեցած տեղեկությունը պաշտոնապես ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի մամուլի խոսնակից՝ հետաքրքրվելով՝ արդյոք նոր սահմանադրությամբ իսկապես նախատեսվում է վերացնել Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը։

Մեր հարցմանն ի պատասխան՝ նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Մելքումյանը հաստատեց, որ նոր սահմանադրությամբ ԱԽ քարտուղարի պաշտոն նախատեսված չէ։

Հիմա հարց է առաջանում. Ալեն Սիմոնյանն ինչ սրտով պետք է «այո» քարոզի»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Նոր լարվածություն հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում. «Փաստ» Չգրանցված դեղեր՝ հայկական դեղատներում․ ո՞վ է պատասխանատու մարդու առողջության համար․ «Ժողովուրդ» Պատասխան պարտիա․ ինչպես ավարտվեց Ամեն ինչ՝ «հակառակ կողմից». «Փաստ» Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի նաև ԱԽ քարտուղարի պաշտոնից Սխալ ուղի․ «Հրապարակ» Ջաջուռ գյուղում 19-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին․ կա վիրավոր Այս ռեժիմի թիրախում մարդն է, որի կյանքը, ազատությունները և իրավունքներն արժեք չունեն․ Աբրահամյան «Արցախի էջի փակումը հարցականի տակ դրեց Հայաստանի անկախությունն ու գոյությունը». «Փաստ» Հայաստանը` աշխարհաքաղաքական Ռոբինզոն Կրուզո․ «Հրապարակ» Հարսի և փեսայի «iPhone»-ները գողացել են եկեղեցու խորանի մոտից Արարատ-Արմենիայից պատասխանել են Մելիքյանի խոսքերին «Այգեստան գյուղի դպրոցում երեխայի են ծեծել». Սյուզի Բադոյան Եվրոպան ընտրել է Ուկրաինայի հարցով Պուտինի հետ բանակցությունների իր ներկայացուցիչներին. Bloomberg Россия требует выхода Финляндии из НАТО Մեդվեդևը Կալասին հիմար է անվանել Իկարդին կասկածվում է սեփական 11-ամյա դստերը ծեծի ենթարկելու մեջ. հայտնի է կոնֆլիկտի պատճառը Նիդերլանդների թագուհին դարձել է թագավորական բանակի պահեստազորի սպա 9 ամսում Վրաստանից արտաքսվել է 3170 օտարերկրացի Թուրքիան կարող է օգտվել ՌԴ-ի էներգետիկ փորձից 48-ամյա տղամարդը ձերբակալվել է Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին Հայաստանի տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք է սահմանվել Հայաստանը սարքել են անհեթեթ պետություն Մանթաշյանց․ հայ գործարարը, որը մեծ ներդրում է ունեցել Բաքվի նավթարդյունաբերության զարգացման գործում
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am