Ամեն ինչ՝ «հակառակ կողմից». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ֆուտբոլ սիրողները, նույնիսկ չսիրողները, բայց այդ խաղի մասին տեղյակները գիտեն, որ աշխարհում կան ֆուտբոլիստներ, մարզիչներ, նույնիսկ՝ թիմեր, որոնք «հակաֆուտբոլ» են խաղում:

Ի՞նչ է դա նշանակում խաղադաշտում: Դա նշանակում է, որ նրանք անընդհատ սադրում են մրցակիցներին ու մրցավարներին, անընդհատ կանոնները խախտում են, անհարկի կոպտություններ են թույլ տալիս մրցակիցների նկատմամբ, արհամարհում են ֆուտբոլի գրված ու չգրված օրենքները, ոչինչ չեն ստեղծում խաղի ընթացքում, ընդամենը «քանդում են» մրցակցի խաղը: Հայտնի են նաև դեպքեր, երբ «հակաֆուտբոլ» և «կեղտոտ ֆուտբոլ» դավանող մարզիչն ու թիմը հասել են չեմպիոնության…

Իրականում քաղաքականության մեջ էլ են նման բաներ արտապատկերվում: Քաղաքականության մեջ էլ կան գործիչներ և ուժեր, որոնք ոչ թե պարզապես «հակաֆուտբոլ» կամ «կեղտոտ ֆուտբոլ» են խաղում, այլ «հակաամենինչ» են խաղում: Ու Հայաստանի գործող իշխանությունները դրա վառ օրինակն են: Անընդհատ սադրում են, անընդհատ թքած ունեն օրենքների ու բարոյական նորմերի վրա: Իշխանության լծակները, նրանց հասկացողությամբ, գոյություն ունեն բացառապես այն բանի համար, որ կոպտորեն կիրառվեն իրենց քաղաքական հակառակորդների դեմ: Փաշինյանի ու ՔՊ-ի պարագայում ոչ միայն երկիրը, ամեն ինչ է «հակառակ կողմից»: Կրթությունը լինի, թե տնտեսությունը, իրավունքը լինի, թե նույնիսկ քաղաքային երթևեկությունը: Քննադատո՞ւմ են, ընդդիմադի՞ր են, ընդդիմախո՞ս են, կալանավորե՛լ: Հաղթահարե՞լ են ԱԺ անցողիկ շեմը, ձայները զրոյացնե՛լ, մանդատներ չտա՛լ: Հաղթե՞լ են մրցակիցները ՏԻՄ ընտրություններում, հաղթողներին բանտարկե՛լ, նոր ընտրություններ անցկացնե՛լ…

Էլ որն ասենք, էլ որը…

Հիշեցնում են չար մեկին, որ ցեխաջուրն ընկնելուց հետո անասելի աղմուկ է բարձրացնում, որպեսզի շուրջը մարդիկ հավաքվեն: Իսկ երբ բազմություն է հավաքվում, ամբողջ ուժով չլմփացնում է այդ ջրափոսում, որպեսզի մնացած բոլորն էլ ցեխոտվեն: Ու հենց միայն դրանից արդեն լավ է զգում…

Թերևս մնում է հուշել, որ Օտյանի «Ընկեր Փանջունին» սատիրա է, այլ ոչ թե ուղեցույց: Կհիշեք. ինչ ջարդում էր, ասում էր՝ «շինեցի»: Իսկ «համոզեցուցիչ փաստարկը» չհամաձայնողի գլխին նետված քարն էր»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Նոր լարվածություն հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում. «Փաստ» Չգրանցված դեղեր՝ հայկական դեղատներում․ ո՞վ է պատասխանատու մարդու առողջության համար․ «Ժողովուրդ» Պատասխան պարտիա․ ինչպես ավարտվեց Ամեն ինչ՝ «հակառակ կողմից». «Փաստ» Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի նաև ԱԽ քարտուղարի պաշտոնից Սխալ ուղի․ «Հրապարակ» Ջաջուռ գյուղում 19-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին․ կա վիրավոր Այս ռեժիմի թիրախում մարդն է, որի կյանքը, ազատությունները և իրավունքներն արժեք չունեն․ Աբրահամյան «Արցախի էջի փակումը հարցականի տակ դրեց Հայաստանի անկախությունն ու գոյությունը». «Փաստ» Հայաստանը` աշխարհաքաղաքական Ռոբինզոն Կրուզո․ «Հրապարակ» Հարսի և փեսայի «iPhone»-ները գողացել են եկեղեցու խորանի մոտից Արարատ-Արմենիայից պատասխանել են Մելիքյանի խոսքերին «Այգեստան գյուղի դպրոցում երեխայի են ծեծել». Սյուզի Բադոյան Եվրոպան ընտրել է Ուկրաինայի հարցով Պուտինի հետ բանակցությունների իր ներկայացուցիչներին. Bloomberg Россия требует выхода Финляндии из НАТО Մեդվեդևը Կալասին հիմար է անվանել Իկարդին կասկածվում է սեփական 11-ամյա դստերը ծեծի ենթարկելու մեջ. հայտնի է կոնֆլիկտի պատճառը Նիդերլանդների թագուհին դարձել է թագավորական բանակի պահեստազորի սպա 9 ամսում Վրաստանից արտաքսվել է 3170 օտարերկրացի Թուրքիան կարող է օգտվել ՌԴ-ի էներգետիկ փորձից 48-ամյա տղամարդը ձերբակալվել է Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին Հայաստանի տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք է սահմանվել Հայաստանը սարքել են անհեթեթ պետություն Մանթաշյանց․ հայ գործարարը, որը մեծ ներդրում է ունեցել Բաքվի նավթարդյունաբերության զարգացման գործում
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am