Սխալ ուղի․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Ինչքան հասարակությունը հասուն է ու գրագետ, այնքան ավելի համարձակ է ու պայքարող: Ինչքան ավելի պայքարող է, այնքան նրա իրավունքները պաշտպանված են, դեմոկրատական ազատությունները` հասանելի:

Սերբիայում մի պատահական վթարը պատճառ դարձավ, որ մարդիկ, հատկապես` ուսանողությունը, փողոց դուրս գա եւ մոտ 2 տարվա պայքարից հետո հասնի իշխանափոխության: Իսպանիայում 80-ն անց մի տատիկի մահը բողոքի հուժկու ցույցերի պատճառ դարձավ: Ֆրանսիայում դպրոցական զուգարանների հարցը դարձավ առիթ, որ քաղաքական պայքարի տարիքի չհասած պատանիները դուրս գան փողոց` իրենց հետեւից տանելով մեծ թվով հասուն մարդկանց: Օրինակները շատ են:

Այդ շարժումներն ու բունտերը ստիպում են իշխանություններին՝ հեռանալ կամ հետեւություններ անել: Մեզանում արդեն քանի տարի է՝ մարդիկ պայքարի դուրս չեն գալիս, որովհետեւ հոգնել են պայքարից, որովհետեւ նրանց ներշնչել են, որ իշխանափոխությունն անհնարին է, իսկ իշխանափոխությունից բացի` ոչինչ չարժի, որ դրա համար դուրս գան փողոց: Որ պետք է դուրս գան «մեկ անգամ եւ հասնեն արդյունքի»: Հակաքարոզչություն են արել փողոցային եւ, առհասարակ, պայքարի դեմ ու մարդկանց համոզել, որ նախորդ պայքարի փուլերում իշխանափոխություն չի ստացվել ոչ թե այն պատճառով, որ անօրեն ու աթոռներից հիմնավոր կառչած մարդ-մարդիկ են հայտնվել իշխանության մեջ, այլ՝ այն, որ պայքարի կազմակերպիչներն էին սխալ-մեղավոր-թույլ-անընդունակ: Եվ հիմա մեծ թվով ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդիկ մեր ողբերգությունների համար ավելի քիչ մեղադրում են Նիկոլ Փաշինյանին, քան «ֆանարիկներով փողոցներում պտտացնող» ընդդիմադիրներին: Նրանց, ովքեր, ի տարբերություն Փաշինյանի, վախեցան, խուսափեցին, զգուշացան հայ մարդկանց իրար դեմ հանելուց, հայի արյուն թափվելուց»:

 

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Նոր լարվածություն հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում. «Փաստ» Չգրանցված դեղեր՝ հայկական դեղատներում․ ո՞վ է պատասխանատու մարդու առողջության համար․ «Ժողովուրդ» Պատասխան պարտիա․ ինչպես ավարտվեց Ամեն ինչ՝ «հակառակ կողմից». «Փաստ» Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի նաև ԱԽ քարտուղարի պաշտոնից Սխալ ուղի․ «Հրապարակ» Ջաջուռ գյուղում 19-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին․ կա վիրավոր Այս ռեժիմի թիրախում մարդն է, որի կյանքը, ազատությունները և իրավունքներն արժեք չունեն․ Աբրահամյան «Արցախի էջի փակումը հարցականի տակ դրեց Հայաստանի անկախությունն ու գոյությունը». «Փաստ» Հայաստանը` աշխարհաքաղաքական Ռոբինզոն Կրուզո․ «Հրապարակ» Հարսի և փեսայի «iPhone»-ները գողացել են եկեղեցու խորանի մոտից Արարատ-Արմենիայից պատասխանել են Մելիքյանի խոսքերին «Այգեստան գյուղի դպրոցում երեխայի են ծեծել». Սյուզի Բադոյան Եվրոպան ընտրել է Ուկրաինայի հարցով Պուտինի հետ բանակցությունների իր ներկայացուցիչներին. Bloomberg Россия требует выхода Финляндии из НАТО Մեդվեդևը Կալասին հիմար է անվանել Իկարդին կասկածվում է սեփական 11-ամյա դստերը ծեծի ենթարկելու մեջ. հայտնի է կոնֆլիկտի պատճառը Նիդերլանդների թագուհին դարձել է թագավորական բանակի պահեստազորի սպա 9 ամսում Վրաստանից արտաքսվել է 3170 օտարերկրացի Թուրքիան կարող է օգտվել ՌԴ-ի էներգետիկ փորձից 48-ամյա տղամարդը ձերբակալվել է Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին Հայաստանի տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք է սահմանվել Հայաստանը սարքել են անհեթեթ պետություն Մանթաշյանց․ հայ գործարարը, որը մեծ ներդրում է ունեցել Բաքվի նավթարդյունաբերության զարգացման գործում
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am