Հայաստանը` աշխարհաքաղաքական Ռոբինզոն Կրուզո․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Նախօրեին եվրոպացի չինովնիկները հերթական ապտակը հասցրին ամեն առիթով շնչակտուր Եվրոպա սլացող Նիկոլ Փաշինյանին։ Հինգշաբթի՝ նոյեմբերի 12-ին, Դուբլինում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ընթացքում, որին շուրջ չորս տասնյակ եվրոպական պետությունների ներկայացուցիչներ էին մասնակցում, ընդամենը 9 պետություն է Հայաստանին աջակցող հայտարարություն ընդունել։

Ֆրանսիայի, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Լեհաստանի, Միացյալ Թագավորության ղեկավարներն ու ներկայացուցիչները, ինչպես նաեւ՝ Եվրոպական խորհրդի, Եվրոպական հանձնաժողովի նախագահները եւ Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչը հանդիպել են Նիկոլ Փաշինյանի հետ։ Գերմանիայի, Նորվեգիայի, Նիդերլանդների նախագահների հետ միասին նրանք հանդես են եկել մի հայտարարությամբ, որն ավելի շուտ ոչ այնքան ՀՀ-ին աջակցելու, որքան Ռուսաստանի դեմ ուղղված հայտարարություն է․ «Հինգ ամիս առաջ Հայաստանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ։ Չնայած Ռուսաստանի բազմաբնույթ միջամտություններին՝ դրանք հնարավորություն տվեցին հայ ժողովրդին հստակ ընտրություն կատարել հօգուտ խաղաղության, ժողովրդավարության եւ Եվրոպայի հետ սերտ կապերի։ Այդ ժամանակից ի վեր Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ գործադրվող ուղղակի քաղաքական եւ տնտեսական ճնշումները շարունակաբար ուժեղանում են։ Ռուսաստանը Հայաստանի արտահանման նկատմամբ աննախադեպ սահմանափակումներ է կիրառել եւ այժմ սպառնում է էներգակիրների մատակարարումները որպես ահաբեկման միջոց օգտագործել։ Ի պատասխան՝ մենք քայլեր ենք ձեռնարկում՝ հնարավորություն տալու Հայաստանին՝ պաշտպանել իր ինքնիշխանությունը եւ ազատորեն ընտրել սեփական ապագան»։

Նրանք պատրաստակամություն են հայտնում աջակցել տնտեսական գործընկերությունների դիվերսիֆիկացման հարցում, մի բան, որ խոստանում էին ամիսներ առաջ, սակայն, ինչպես տեսնում ենք, հայկական ապրանքներն այդպես էլ չեն հասնում եվրոպական շուկաներ եւ դժվար էլ հասնեն, քանի որ Եվրոպան էլ է տեսնում Փաշինյանի քաղաքական աճպարարությունները։ Դիցուք, նույն օրը ԵՄ 9 երկրների ընդունած հայտարարությունից առաջ Դուբլինում շուրջ 40 եվրոպական պետությունների կողմից հակառուսական «խարտիա» է ստորագրվել, որին Հայաստանը չի միացել։ Փաստաթուղթը ստորագրած երկրներն «ամենավճռական կերպով» դատապարտել են «Մոսկվայի ուժեղացող հիբրիդային արշավները» եւ հայտնել այդ սպառնալիքներին դիմակայելու ու տեղեկատվական միջամտության դեմ պայքարելու մտադրության մասին։ Թե ինչու պաշտոնական Երեւանը չի միացել այդ փաստաթղթին, երբ առավոտից երեկո ՔՊ-ականները ճամարտակում են, թե Ռուսաստանը Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է մղում, երեկ ո՛չ վարչապետի, ո՛չ ԱԳՆ մամուլի ծառայությունները չեն մեկնաբանել: Լրատվամիջոցների հարցումներին ի պատասխան փոխանցել են, որ մեկնաբանություն չունեն։

Փաստորեն, Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցության հայտը քաղաքացիական ՀԿ-ների «ջեբը գցած» եւ Պուտինի մոտ արդարացող Նիկոլ Փաշինյանը մի կողմից ամեն ինչ անում է բոլոր հարաբերությունները Ռուսաստանի հետ փչացնելու եւ խզելու համար, մյուս կողմից՝ ԵՄ-ի հետ էլ չի ինտեգրվում։ Արտաքին քաղաքական կողմնորոշումներում նա, թերեւս, առաջնորդվում է օրվա կուրսով՝ որտեղ նժարը ծանր է, այդ կողմն է թեքվում՝ երկիրը տանելով նորանոր արկածախնդրությունների: Կամ էլ Փաշինյանը որոշել է, որ Հայաստանը կարող է աշխարհի քարտեզի վրա յուրօրինակ Ռոբինզոն Կրուզո դառնալ»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 10 անգամ
Լրահոս
«Արցախի էջի փակումը հարցականի տակ դրեց Հայաստանի անկախությունն ու գոյությունը». «Փաստ» Հայաստանը` աշխարհաքաղաքական Ռոբինզոն Կրուզո․ «Հրապարակ» Հարսի և փեսայի «iPhone»-ները գողացել են եկեղեցու խորանի մոտից Արարատ-Արմենիայից պատասխանել են Մելիքյանի խոսքերին «Այգեստան գյուղի դպրոցում երեխայի են ծեծել». Սյուզի Բադոյան Եվրոպան ընտրել է Ուկրաինայի հարցով Պուտինի հետ բանակցությունների իր ներկայացուցիչներին. Bloomberg Россия требует выхода Финляндии из НАТО Մեդվեդևը Կալասին հիմար է անվանել Իկարդին կասկածվում է սեփական 11-ամյա դստերը ծեծի ենթարկելու մեջ. հայտնի է կոնֆլիկտի պատճառը Նիդերլանդների թագուհին դարձել է թագավորական բանակի պահեստազորի սպա 9 ամսում Վրաստանից արտաքսվել է 3170 օտարերկրացի Թուրքիան կարող է օգտվել ՌԴ-ի էներգետիկ փորձից 48-ամյա տղամարդը ձերբակալվել է Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին Հայաստանի տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք է սահմանվել Հայաստանը սարքել են անհեթեթ պետություն Մանթաշյանց․ հայ գործարարը, որը մեծ ներդրում է ունեցել Բաքվի նավթարդյունաբերության զարգացման գործում Խայտառակ վիճակ է… Գրիգոր Մինասյանն էլ ասում էր՝ նոր բանտ ենք կառուցելու, կառուցե՞ց, թե՞ եվրոպացիներից բերած գումարներն ուղղակի մսխեցին․ 168.am Ելիսեյան պալատը պաշտոնական ներողություն է պահանջում France Télévisions-ից. Le Point Թուրքիան և Քաթարը փոխադարձ պաշտպանության համաձայնագիր են ստորագրել Հասարակությունն է որոշողը, թե ինչպիսի պետությունում է ուզում ապրել. Էդուարդ Շարմազանով Վարդևանյանը Գերմանիայի դեսպանի հետ քննարկել է քաղաքական հետապնդումներն ու բանտերում առկա խնդիրները ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում ընդունվել են մի շարք փաստաթղթեր․ մանրամասներ Բախվել են «Subaru»-ն ու «Nissan Tiida»-ն. կան վիրավորներ ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am