Երևանում վարորդը Ford Transit-ով բախվել է էլեկտրասյանը, իսկ քիչ անց մեկ այլ Ford էլ բախվել է Mercedes-ին
Այսօր՝ փետրվարի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ford Transit մակնիշի 35 ՏD 963 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Աթենքի փողոցում բախվել է էլեկտրասյանը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթաի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։ Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության խումբը, սակայն Ford Transit-ի վարորդը, ով վթարի վայրում հայտնել է, որ էլեկտրասյանը բախվել է, քանի որ վարելու ժամանակ իր ինքնազգացողությունը վատացել է, հրաժարվել է բժշկական օգնությունից։ Մինչ վթարի վայրում ՃՈ հետաքննիչը տեղազննություն էր կատարում, տեղի ունեցավ հերթական ավտովթարը։ Բեռնատար Ford-ը բախվեց Mercedes-ին։ Այս դեպքում էլ, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ ՃՈ-ն պարզում է էլեկտասյանը բախված Ford-ի վարորդի ինքնությունը։
