Իկարդին կասկածվում է սեփական 11-ամյա դստերը ծեծի ենթարկելու մեջ. հայտնի է կոնֆլիկտի պատճառը

Արգենտինայի ազգային հավաքականի և Ստամբուլի «Գալաթասարայի» նախկին հարձակվող Մաուրո Իկարդին հայտնվել է հերթական աղմկահարույց սկանդալի կենտրոնում։ 33-ամյա ֆուտբոլիստը կասկածվում է իր 11-ամյա դստերը՝ Ֆրանչեսկային, թեթև մարմնական վնասվածքներ հասցնելու մեջ։

Ինչպես տեղեկացնում են արգենտինական Infobae-ն և SM Noticias-ը, միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 6-ին՝ Բուենոս Այրեսի արվարձաններից մեկում գտնվող Լա Իսլա պահպանվող ավանում։ Ըստ մեղադրանքի վարկածի՝ հոր և դստեր միջև կոնֆլիկտը բռնկվել է այն պատճառով, որ 11-ամյա աղջիկը սիրային հարաբերությունների մեջ է ինչ-որ երիտասարդի հետ։

Վիճաբանության ընթացքում երեխան օգնության խնդրանքով հաղորդագրություններ է ուղարկել մորը՝ Վանդա Նարային, ինչից հետո վերջինս անմիջապես դիմել է ոստիկանություն։ Ֆրանչեսկային հաջողվել է ինքնուրույն լքել տունը և անցնել մոր խնամակալության տակ, իսկ դեպքի վայր ժամանած իրավապահներին Վանդա Նարան հայտնել է, որ նախկին ամուսինը «նախատել է» իրենց դստերը։

Գենդերային բռնության դեմ պայքարի բաժնի դատախազ Խուլիո Պետրուչին արդեն քննություն է սկսել մարմնական վնասվածքներ հասցնելու փաստով։ Նրա կարգադրությամբ նշանակվել է անչափահասի դատաբժշկական փորձաքննություն, իսկ Իկարդին պաշտոնապես ծանուցվել է իր դեմ հարուցված գործի մասին։

Նոյեմբերի 12-ին արգենտինացի հարձակվողը փաստաբանների ուղեկցությամբ ներկայացել է Տիգրե մունիցիպալիտետի դատախազություն և ցուցմունք տվել։ Ֆուտբոլիստը կտրուկ հերքում է իրեն առաջադրված բոլոր մեղադրանքները՝ պնդելով, որ դայակը, տնային տնտեսուհին և միջադեպին ներգրավված ոստիկանները կարող են վկայություն տալ հօգուտ իրեն։

Իկարդիի պաշտպանական կողմը ևս հանդես է եկել հայտարարությամբ՝ ընդգծելով, որ քննությունը հիմնվում է բացառապես իրադարձությունների միակողմանի վարկածի վրա. «Մենք արտոնություններ չենք խնդրում, մենք պահանջում ենք հավասար վերաբերմունք»,- նշել են ֆուտբոլիստի փաստաբանները։

Հավելենք, որ Մաուրո Իկարդին 2023 թվականից հանդես էր գալիս «Գալաթասարայում», որի կազմում դարձել է Թուրքիայի քառակի չեմպիոն, երկրի Գավաթի և Սուպերգավաթի խաղարկությունների հաղթող։ Անցած ամռանը հարձակվողը հեռացել է ստամբուլյան ակումբից և ներկայումս գտնվում է ազատ գործակալի կարգավիճակում։

Armsport

դիտվել է 4 անգամ
Լրահոս
Իկարդին կասկածվում է սեփական 11-ամյա դստերը ծեծի ենթարկելու մեջ. հայտնի է կոնֆլիկտի պատճառը Նիդերլանդների թագուհին դարձել է թագավորական բանակի պահեստազորի սպա 9 ամսում Վրաստանից արտաքսվել է 3170 օտարերկրացի Թուրքիան կարող է օգտվել ՌԴ-ի էներգետիկ փորձից 48-ամյա տղամարդը ձերբակալվել է Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին Հայաստանի տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք է սահմանվել Հայաստանը սարքել են անհեթեթ պետություն Մանթաշյանց․ հայ գործարարը, որը մեծ ներդրում է ունեցել Բաքվի նավթարդյունաբերության զարգացման գործում Խայտառակ վիճակ է… Գրիգոր Մինասյանն էլ ասում էր՝ նոր բանտ ենք կառուցելու, կառուցե՞ց, թե՞ եվրոպացիներից բերած գումարներն ուղղակի մսխեցին․ 168.am Ելիսեյան պալատը պաշտոնական ներողություն է պահանջում France Télévisions-ից. Le Point Թուրքիան և Քաթարը փոխադարձ պաշտպանության համաձայնագիր են ստորագրել Հասարակությունն է որոշողը, թե ինչպիսի պետությունում է ուզում ապրել. Էդուարդ Շարմազանով Վարդևանյանը Գերմանիայի դեսպանի հետ քննարկել է քաղաքական հետապնդումներն ու բանտերում առկա խնդիրները ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում ընդունվել են մի շարք փաստաթղթեր․ մանրամասներ Բախվել են «Subaru»-ն ու «Nissan Tiida»-ն. կան վիրավորներ ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորը ինքնաբացարկ է հայտնել․ «Փաստինֆո» «Օկուպանտները ոչ միայն երեք կողմից շրջապատել են Ներքին Հանդը, այլև ոչնչացնում են թանկարժեք անտառը»․ Վահե Սարուխանյան «Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան «Ընդդիմության թեկնածուն մահացել է պետության պատասխանատվության տակ գտնվող տարածքում»․ Մեսրոպ Եսայան «Կարճատև այցով վերադառնում եմ»․ ինչ է պատահել, ինչու է վերադառնում Նիկոլ Փաշինյանը Բախվել են «BMW»-ն, «Jeep Compass»-ը, «Ruichi»-ն և «Ford»-ը․ կան վիրավորներ Ադրբեջանում ծաղրում են Փաշինյանին․ Ադրբեջանցի բլոգերը նմանակում է նրան Զինված տղամարդը բողոքի ակցիա է իրականացրել ընդդեմ Իսրայելի
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am