Հայաստանը սարքել են անհեթեթ պետություն
Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայաստանը սարքել են անհեթեթ պետություն։ Անվտանգության մեծ խնդիրներ և ոչ բարի հարևանի կողմից օկուպացված տարածքներ ունեցող երկրի վարչապետը, իր խոսքով` կարճ այցով է գալիս Հայաստան, որպեսզի նորից ոչ կարևոր ժողովի մեկնի հեռավոր արտերկիր։ Եվս մի անկապություն, նոյեմբերի 15-ին 100 հոգի Երևանի կենտրոնում 2 կմ վազելու են դինոզավրի տեսքով հանդերձանքով, հաղթողը ստանալու է 1 միլիոն դրամ։ Հայաստանցիները կարծես վերադարձել են դինոզավրերի
ժամանակաշրջան, այնքան անտրամաբանական, անկապ բաներ են անում»։
