Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորը ինքնաբացարկ է հայտնել․ «Փաստինֆո»

Կալանավորվելուց 20 օր անց «Նուբարաշեն» ՔԿՀ-ում սրտի կաթվածից մահացած՝ Ստեփանավանի ընտրություններում «Ուժեղ Հայաստան» կուսակցության համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի գործով դատավոր Արամ Գրիգորյանն ինքնաբացարկ է հայտնել, գրում է «Փաստինֆո»-ն։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Արսեն Գևորգյանը ձերբակալվել, ապա կալանավորվել է ՏԻՄ ընտրություններից օրեր առաջ՝ հոկտեմբերի 21-ին։ Հակակոռուպցիոն կոմիտեն նրան մեղադրում է ընտրակաշառք տալու մեջ. քրեական վարույթով մեղադրյալի կարգավիճակ ունի 24 անձ, այդ թվում՝ ավագանու անդամի թեկնածուներ, որոնց, ըստ ՀԿԿ տարածած տեսանյութի, իբրև ընտրակաշառք է տրվել։ Այսինքն՝ ըստ մեղադրանքի համայնքապետի թեկնածուն, իբր, ընտրակաշառք է տվել իր թիմակիցներին, ինչը, պաշտպանի գնահատմամբ, իրավաբանության հետ աղերս չունի։
Պաշտպանն ավելի վաղ մեզ հետ զրույցում հայտնել էր, որ Արսեն Գևորգյանը, թեև ցուցմունք չի տվել, բայց կալանքի միջնորդության քննարկման շրջանակներում հայտարարել էր մեղադրանքը չի ընդունում։ Մասնավորապես, Գևորգյանը հայտնել է, որ ընտրակաշառք չեն բաժանել, տեսագրությամբ երևացող գումարը տրվել է ավագանու անդամների թեկնածուներին՝ քարոզարշավի շրջանակներում վերջիններիս կենսական ապահովման հարցերը լուծելու համար՝ բենզինի, առօրյա հարցերի համար։

Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրել էր Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանը․ վերջինս հենց այն դատավորն է, ում հրապարակավ ավելի վաղ թիրախավորել էր Նիկոլ Փաշինյանը՝ ակնարկելով, որ Գագիկ Ծառուկյանին արդարացրել է կաշառքով։ Այդ հայտարարությունից հետո Գրիգորյանը մի շարք քաղաքականապես զգայուն գործերով հիմնականում հօգուտ մեղադրանքի կողմի որոշումներ է կայացրել, այդ թվում՝ Արսեն Գևորգյանի վերաբերյալ, ով կալանավորվելուց ընդամենը 20 օր անց մահացել է։
Քրեական գործը նոյեմբերի 6-ին մուտքագրվել է Հակակոռուպցիոն դատարան, նոյեմբերի 9-ին մակագրվել նախաքննության ընթացքում Գևորգյանի կալանավորման որոշումը կայացրած դատավոր Արամ Գրիգորյանին, վերջինս նույն օրը վարույթ ընդունելու որոշում է կայացրել, սակայն նոյեմբերի 10-ի առավոտյան Արսեն Գևորգյանը ՔԿՀ-ում մահացել է։

«Փաստինֆո»-ն տեղեկացավ, որ դատավոր Արամ Գրիգորյանը սեփական նախաձեռնությամբ ինքնաբացարկ է հայտնել՝ նշելով, որ մահվան փաստի վերաբերյալ կատարված տարբեր անձանց և լրատվական կայքերի հրապարակումներում, այդ թվում պաշտպանի կողմից կատարված հայտարարություններում, մեղադրյալի մահը անուղղակիորեն կապվել է նրան կալանավորելու հանգամանքի հետ, այդ կապակցությամբ նաև կասկածի տակ դնելով մինչդատական վարույթի ընթացքում կայացված որոշման օրինականությունը, նաև արդեն գործը դատարան ուղարկված և նույն դատավորի վարույթում գտնվելու պայմաններում՝ տվյալ դատավորի անաչառությունը և անկողմնակալությունը: Դատավորը նշել է, որ թեև գտնում է, որ կարող է տվյալ վարույթի ընթացքում լինել անկողմնակալ, սակայն նշված հանգամանքները կարող են ողջամիտ կասկած հարուցել անաչառ դիտորդի մոտ, որ դատավորը կաշկանդված է նախնական անձնական կարծիքով ու համոզմունքով, այն է՝ անկողմնակալ դիտորդի մոտ կարող է ողջամիտ կասկած առաջանալ նախագահողի անաչառության և անկողմնակալության վերաբերյալ: Դատավորի ինքնաբացարկից հետո գործը վերամակագրվել է դատավոր Վարդգես Սարգսյանին։

դիտվել է 7 անգամ
Լրահոս
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորը ինքնաբացարկ է հայտնել․ «Փաստինֆո» «Օկուպանտները ոչ միայն երեք կողմից շրջապատել են Ներքին Հանդը, այլև ոչնչացնում են թանկարժեք անտառը»․ Վահե Սարուխանյան «Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան «Ընդդիմության թեկնածուն մահացել է պետության պատասխանատվության տակ գտնվող տարածքում»․ Մեսրոպ Եսայան «Կարճատև այցով վերադառնում եմ»․ ինչ է պատահել, ինչու է վերադառնում Նիկոլ Փաշինյանը Բախվել են «BMW»-ն, «Jeep Compass»-ը, «Ruichi»-ն և «Ford»-ը․ կան վիրավորներ Ադրբեջանում ծաղրում են Փաշինյանին․ Ադրբեջանցի բլոգերը նմանակում է նրան Զինված տղամարդը բողոքի ակցիա է իրականացրել ընդդեմ Իսրայելի Շաքի ներխուժած ադրբեջանցու գործով նախաքննությունն ավարտվել է․ ի՞նչ է հայտնի «Սրբուհի Գալյա՛ն, բա ափսոս չէին մեր 5000 երեխեքը, որ հողի տակն անցան»․ մանկավարժը չզսպեց զայրույթը (video) «Հուզվելով ու գնալով չի է՜՜՜ աղջիկ ջա՛ն, բա էս մարդիկ ո՞ր պատին տան իրենց գլուխը, որ»․․․ (video) «Գետինը մտնե՛ս․․․ Աննա Վարդապետյա՛ն, երեկ քո դատախազին ի՞նչ արեցիր, պատժեցի՞ր» (video) «Տեսա՞ք թոշակառուների նկատմամբ սրանց նոր անբարոյականությունը»․ Լարիսա Ալավերդյան (video) «Այ այլանդա՛կ, Ալիևն անգամ աչքը չգցեց, դու՝ ոտքով, ձեռքով, մռութով խրվել էիր ու»․ մանկավարժը պոռթկաց (video) «Արա՛, մենք քեզ քրֆելու պատճառով էդքան փող չունենք, էդ ու՞ր էիր տանում էդ բանանը»․ Աշոտ Անդրեասյան (video) «Սրբուհի Գալյա՛ն, ի՞նչ անեծք․ այս սպшնված մարդիկ անգամ ձեր երազներում են գալու»․ Լարիսա Ալավերդյան (video) Արսենի նկատմամբ սև արշավ սկսեցին մոնտաժված տեսանյութերով. Տիգրան Աբրահամյան (video) «Բանան ցրողն ասում է՝ դե ստացե՛ք, ես կգնամ, կլակեմ, իսկ դուք»․ Խաչիկ Մանուկյան (video) Համատեղ զորավարժություն են անցկացնում Արսեն Գևորգյանի կյանքը հնարավոր էր փրկել․ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր (video) «Հլը հուզվելը նայե՛ք․ լսե՛ք արա՛՝ ձեզ ինչ եմ ասում՝ ձեզ չպիտի անիծեն է՜՜, ձեզ պետքա․․․»․ Անդրեասյան (video) Վաղարշապատում 15–ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունից կալանավորված օտարերկրացի է փախել «Վալոդյա Գրիգորյանի սպшնության գործով խայտառակ մանրամասներ․ ինչ է իմացել Նիկոլը» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am