12 պարտավորություն՝ ԱՀԿ-ն փոխելու համար․ Գևորգ Թամամյանը ներկայացրել է իր ծրագիրը

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրենի թեկնածու Գևորգ Թամամյանը հրապարակել է բարեփոխումների իր ծրագիրը՝ ստանձնելով անձնական պարտավորություն․ եթե ընտրվելուց հետո չապահովի խոստումների կատարման սահմանված արդյունքը, չի առաջադրվի երկրորդ ժամկետի համար։ Նրա աշխատանքը գնահատելու են ԱՀԿ Գործադիր խորհրդի նշանակած անկախ փորձագետները։

«Աշխարհագրությունը չպետք է որոշի, թե ով կապրի» խորագրով ծրագիրը ներառում է 12 չափելի պարտավորություն՝ ուղղված ԱՀԿ աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, առողջապահության հասանելիության ընդլայնմանը և ղեկավարության հաշվետվողականությանը։

«ԱՀԿ-ն պետք է գնահատվի նրանով, թե իրականում ինչ է անում մարդկանց համար, և ես պատրաստ եմ նույն չափանիշով գնահատվելու։ Ես չեմ փոխի գնահատման կանոնները՝ ձախողումը որպես հաջողություն ներկայացնելու նպատակով», — նշում է Թամամյանը։

Ծրագրով առաջարկվում է ԱՀԿ-ում թափուր հաստիքները համալրել առավելագույնը 60 օրում, հրապարակայնորեն վերահսկել ղեկավարության պարտավորությունների կատարումը, զարգացնել դեղերի տեղական արտադրությունը և ապահովել կազմակերպության ներկայությունը յուրաքանչյուր երկրում, որը նման աջակցություն է խնդրում։

Առաջնահերթություններից է մանկական քաղցկեղի բուժումը։ Թամամյանը նախատեսում է նշանակել ոլորտի հատուկ ներկայացուցիչ և բարելավել երեխաների բուժման արդյունքները՝ վերջիններս դիտարկելով որպես առողջապահական համակարգերի արդյունավետության կարևոր չափանիշ։

Ընտրվելու դեպքում Գևորգ Թամամյանի առաջին պաշտոնական այցը նախատեսվում է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն, որին կհաջորդեն այցերը ԱՄՆ և Արգենտինա՝ այդ երկրների ԱՀԿ վերադարձը քննարկելու նպատակով։

Միաժամանակ «Տվեք ինձ հինգ առաջարկ» նախաձեռնությամբ Թամամյանը հրավիրում է աշխարհի տարբեր երկրներից մարդկանց մասնակցել ծրագրի կատարելագործմանը՝ ներկայացնելով առաջարկներ այն մասին, թե ինչ պետք է ԱՀԿ-ն անի կամ դադարի անել։

«Լավ գաղափարը պարտադիր չէ, որ ներկայացված լինի հենց իմ կողմից։ ԱՀԿ-ն պատկանում է իր անդամ պետություններին և ծառայում է մարդկանց ամբողջ աշխարհում», — նշում է Թամամյանը։

«Տվեք ինձ հինգ առաջարկ» նախաձեռնության շրջանակում ձեր առաջարկները կարող եք ուղարկել հետևյալ էլ. հասցեներով`  Ջեմմա Առաքելյանին՝ jemma.arakelyan@oncodaily.com և Արփի Ասմինյանին՝ arpi.asminian@oncodaily.com:

Հիշեցնենք, որ հայ մանկական ուռուցքաբան Գևորգ Թամամյանի թեկնածությունն առաջադրել է Բոտսվանայի Հանրապետությունը։ Նա ԱՀԿ գլխավոր տնօրենի ընտրապայքարի միակ միջտարածաշրջանային թեկնածուն է։ Ընտրությունը նախատեսված է 2027 թվականին։

դիտվել է 4 անգամ
Լրահոս
«Վալոդյա Գրիգորյանի սպшնության գործով խայտառակ մանրամասներ․ ինչ է իմացել Նիկոլը» (video) 12 պարտավորություն՝ ԱՀԿ-ն փոխելու համար․ Գևորգ Թամամյանը ներկայացրել է իր ծրագիրը Կեցցե՛ս Սրբուհի, գիտե՞ս՝ քո արցունքներն ինչ պետք է անեն․․․ Հովհաննես Իշխանյան (video) Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյանը՝ Սրբուհի Գալյանին Վնասվել են շինություններ և ավտոմեքենա․ մանրամասներ՝ Լոռիում տեղի ունեցած պայթյունից Ոչ ավել, ոչ պակաս․ էս ի՞նչ է ասում Սրբուհի Գալյանը․ Հայկ Ֆարմանյան (video) #ՈՒՂԻՂ․ Չհամարձակվեք արդարանալ․րոպեների հարց է եղել, դուք էս ի՞նչ արեցիք Արսենի նկատմամբ․ Ալավերդյան (video) Ջերմաստիճանը կբարձրանա Կյանքից հեռացել է Նորայր Մեհրաբյանը «Տարեք ու գնդшկահարեք․ ի՞նչ է հրամայել Նիկոլը» (video) Փաշինյանի գլխավորությամբ թող գնան «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ապրեն ու կտեսնենք․ Արթուր Միքայելյան (video) Կալանավորը փախուստի էր դիմել նոյեմբերի 6-ին․ ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել Սրբուհի Գալյա՛ն, դուք մի բան պետք է անեիք․․․ չե՛ք խուսափելու պատասխանատվությունից․ պատգամավոր (video) «Վամպիրները ծարավել են, шրյուն են խմել»․ Խաչիկ Մանուկյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին (video) Երբ տեղի կունենա Արթուր Դանիելյանի քրեական գործով առաջին դատական նիստը Փարաքարի համայնքապետի սպանության գործով լրագրող Լիա Սարգսյանին տրվել է վկայի կարգավիճակ Ադրբեջանցու կողմից վիրավորված Անիին երրորդ անգամ վիրահատել են Էստոնիան ևս 6,5 միլիոն եվրոյի օգնություն կհատկացնի Ուկրաինային ՊԵԿ վարչական շենքից փախուստի դիմած անձը հայտնաբերվել և կալանավորվել է «Մшհաբեր տրյապկե՛ք, դուք ձեր ճակատին մի բան գրեք, որի համար պատասխան եք տալու»․ Խաչիկ Մանուկյան (video) «Արարատ» ՖԱ-ն ցավակցել է Վարազդատ Հարոյանին ԱՄՆ-ն չեղարկել է 6000 վիզա «Արա՛, այ բանան գողացո՛ղ, արի ու տուպոյներիդ ցույց տուր՝ ոնց են թուրքերը լցվել Հայաստան»․ Անդրեասյան (video) Վնասվել են շինություններ և ավտոմեքենա․ մանրամասներ՝ Լոռիում տեղի ունեցած պայթյունից Կեցցե՛ս, Սրբուհի, և թող արցունքներդ սրբի բոլոր երեխաների տրավմաները, որոնք նրանց պարգևել է ՔՊ-ն
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am