Ադրբեջանցու կողմից վիրավորված Անիին երրորդ անգամ վիրահատել են

Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցներից վիրավորում ստացած Անի Ավետիսյանին նոյեմբերի 6-ին երրորդ անգամ վիրահատել են։ 24News-ի հետ զրույցում Անի Ավետիսյանը պատմել է՝ վիրահատությունը բարեհաջող է անցել, այժմ վերականգնման փուլում է։

Նրա խոսքով՝ վիրահատության հիմնական նպատակը վնասված ոտքի ոսկրային կառուցվածքի վերականգնումն ու դրա երկարությունը մյուս ոտքին հավասարեցնելն է եղել։

«Վերջին վիրահատության ընթացքում ազդրիս վերին հատվածից ոսկոր են կտրել ու տեղափոխել ծնկիս հատված։ Հիմա ազդրիս վերևի հատվածում ոսկոր չկա, ասում են՝ ժամանակի ընթացքում պետք է աճի։ Բժիշկներն ասում են՝ մոտ 3-4 ամիս կպահանջվի։ Կրակոցի հետևանքով ոտքիս ոսկորը ամբողջությամբ փշրվել էր, այժմ բժիշկները փորձում են վերականգնել վնասված հատվածը»,- ասաց Անի Ավետիսյանը։

Նրա խոսքով՝ առաջիկայում ևս մեկ վիրահատություն է նախատեսվում։ Անիի խոսքով ցավերը չեն մեղմացել, ամբողջ օրվա ընթացքում ուժգին ցավեր է ունենում․

«Նախ պետք է ոտքիս երկարությունը հավասարեցվի մյուսին, հաջորդ վիրահատությանս ժամանակ արդեն ջլերն են վիրահատելու։ Վիրահատությունների ընթացքում տեղադրվել են նաև հատուկ մետաղական կոնստրուկցիաներ, որպեսզի կարողանան վերականգնեն։ Ամբողջ օրվա ընթացքում ցավեր եմ ունենում, անտանելի են ուղղակի, ցավազրկողներ եմ ստանում․․․»,- պատմեց Անին։

Անիի փոխանցմամբ՝ ցավազրկող դեղերի ազդեցությամբ ցավերը որոշ ժամանակով մեղմանում են, սակայն դեղերի ազդեցությունն անցնելուց հետո կրկին ուժգնանում են։ Թեև արդեն երեք վիրահատություն է տարել, սակայն բուժման ավարտի և հիվանդանոցից դուրսգրման ժամկետների մասին դեռ խոսք չկա։ Անին 24News-ի հետ զրույցում նաև ընդգծել է, որ վիրահատությունն իրականացվել է պետական միջոցներով։ Անհրաժեշտ դեղորայքն ու բուժօգնությունը նրան տրամադրվում են ամբողջությամբ անվճար։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայր ադրբեջանցի զինծառայող է ներթափանցել։ Նա գիշերել էր բնակելի տներից մեկում, ապա կրակել տուն մտած 39-ամյա Անի Ավետիսյանի ուղղությամբ։ Վիրավորում ստացած կինը կարողացել էր դանակով հարվածել ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևին։

Դեպքից հետո Անի Ավետիսյանը տեղափոխվել էր Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ էլ ենթարկվել էր վիրահատության։ Բուժօգնության էին դիմել նաև նրա երկու երեխաները, որոնք նույնպես վնասվածքներ էին ստացել։ Նասիմի Մուսաևի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել և որպես խափանման միջոց կիրառվել է երկամսյա կալանք։

դիտվել է 3 անգամ
Լրահոս
«Վամպիրները ծարավել են, шրյուն են խմել»․ Խաչիկ Մանուկյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին (video) Երբ տեղի կունենա Արթուր Դանիելյանի քրեական գործով առաջին դատական նիստը Փարաքարի համայնքապետի սպանության գործով լրագրող Լիա Սարգսյանին տրվել է վկայի կարգավիճակ Ադրբեջանցու կողմից վիրավորված Անիին երրորդ անգամ վիրահատել են Էստոնիան ևս 6,5 միլիոն եվրոյի օգնություն կհատկացնի Ուկրաինային ՊԵԿ վարչական շենքից փախուստի դիմած անձը հայտնաբերվել և կալանավորվել է «Մшհաբեր տրյապկե՛ք, դուք ձեր ճակատին մի բան գրեք, որի համար պատասխան եք տալու»․ Խաչիկ Մանուկյան (video) «Արարատ» ՖԱ-ն ցավակցել է Վարազդատ Հարոյանին ԱՄՆ-ն չեղարկել է 6000 վիզա «Արա՛, այ բանան գողացո՛ղ, արի ու տուպոյներիդ ցույց տուր՝ ոնց են թուրքերը լցվել Հայաստան»․ Անդրեասյան (video) Վնասվել են շինություններ և ավտոմեքենա․ մանրամասներ՝ Լոռիում տեղի ունեցած պայթյունից Կեցցե՛ս, Սրբուհի, և թող արցունքներդ սրբի բոլոր երեխաների տրավմաները, որոնք նրանց պարգևել է ՔՊ-ն Կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը Մեզ Շուշիից գիտե՞ք՝ ինչպես էին ամեն օր ահшբեկում ադրբեջանցիները․ արցախցի կնոջ պատմությունը (video) Ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով Արթուր Դանիելյանի քրեական գործով առաջին դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 25-ին Դեպի Երևան 2 չվերթ չեղարկվել է, ևս 2–ը կժամանեն ուշացումով «Ապրե՛ս, զինվոր»․ Պենտագոնի ղեկավարը պարգևատրել է իրեն դիտողություն արած զինվորին «Լավագույն լուծումներն առաջարկում են երիտասարդները»․ Գագիկ Ծառուկյան Ռուսաստանը Փաշինյանին շանս է տալիս․ ինչ ասաց Պեսկովը՝ Պուտին-Փաշինյան հնարավոր հանդիպման մասին (video) Մոսկվայում պայթել է Ուկրաինայի նախկին վարչապետ Ազարովի մամուլի քարտուղարի ավտոմեքենան Ձերբակալվել է սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողը․ նրա մոտ հայտնաբերվել է մարտական ատրճանակ Փաշինյանի հետ չի լինելու լավ հարաբերություն․իր ձախողումները թող չբարդի մեզ վրա․ Զատուլինի զգուշացումը (video) AFCP-ն աջակցել է Երերույքի բազիլիկ տաճարի պահպանությանը Ադրբեջանում ձերբակալվել է Թուրքիայի կողմից հետախուզվող հանցավոր խմբի ղեկավարներից մեկը
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am