«Լավագույն լուծումներն առաջարկում են երիտասարդները»․ Գագիկ Ծառուկյան

Կալանավորված ԲՀԿ առաջնորդ Գագիւկ Ծառուկյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

Մինչև վերջերս քչերը կարող էին պատկերացնել, որ եվրոպական բարեկեցիկ երկրներում աշակերտները, ուսանողները մի օր կարող են դուրս գալ փողոց ու դնել կոշտ պահանջներ՝ կրթական համակարգի բարեփոխումների վերաբերյալ։ Որ այնուհետև զուտ կրթական պահանջներին կավելանան նորերը՝ երիտասարդների, նոր սերնդի կյանքին ու բարեկեցությանը վերաբերող բազմաթիվ խնդիրներ ու հարցադրումներ։ Դժվար էր նման բան կանխատեսել։ Եվրոպական կառավարություններն էլ չեն կարողանում արագ լուծումներ առաջարկել, որովհետև խնդիրները իրոք խորն են։

Թեման զարգացնելով՝ ուզում եմ մի բան հիշեցնել։ Ամիսներ առաջ մի գաղափար էր մոտս ծագել. տանք հնարավորություն երիտասարդներին՝ դպրոցականներին և ուսանողներին, որ իրենք իրենց խնդիրների ու լուծումների մասին առաջարկներներ ներկայացնեն։ Այդպես ծնվեց «Լավագույն լուծումներն առաջարկում են երիտասարդները» նախագիծը։

Հայտնի պատմություն է, որի մասին մի քանի անգամ խոսել եմ։ Սկզբում հայտերը շատ քիչ էին, հատուկենտ։ Հետո սկսեցի հարցուփորձ անել ու մի անգամ մի ուսանող ինձ պարզ ասեց պատճառը՝ չեն հավատում, որ մրցույթը արդար կլինի։ Անկեղծ ասած՝ սկզբում մի քիչ վիրավորվել էի, որ իմ առաջարկած նախագիծը կասկածի տակ էր դրվում։ Իսկ հետո հասկացա, որ խնդիրը շատ ավելի խորն է. նոր սերունդը ունի արդարության սուր պահանջ։ Երբ ես բազմաթիվ տեսախցիկների առաջ հայտարարեցի, որ անձամբ եմ երաշխավորում նախագծի արդարությունը, հայտերի քանակը սկսեց թռիչքաձև աճել։ Կարճ ժամանակում, եթե չեմ սխալվում, 600-700 հայտ էր եկել։

Ինձ համար երկրորդ ապշեցուցիչ հանգամանքը հայտերի որակն էր։ Համակարգված մտածողությամբ, խնդիրները հստակ ձևակերպած, առաջարկվող լուծումները՝ մեկը մյուսից գրագետ ու հետաքրքիր։ Որակյալ կրթություն, մարզերից Երևան եկող ուսանողների խնդիրներ, կեցության հարցեր, ուսմանը զուգահեռ աշխատելու հնարավորություն, առաջին աշխատանք և այլն. սրանք իրական հարցեր են, որոնք դեռ սպասում են լուծումների։ Հարցերի ցանկը մեծ է։ Այս ամենին զուգահեռ՝ համապետական հարցեր, երկրին տեր լինելու վճռականություն ու պատրաստակամություն։

Ես հիացած էի մեր երիտասարդ սերնդի մտածողությամբ ու գրագիտությամբ։ Վստահաբար ասում եմ, որ ցանկացած զարգացած երկիր կնախանձեր նման որակի երիտասարդությանը։

Սա ինձ լուրջ լավատեսություն է տալիս։ Առաջիկա բոլոր կառավարությունների կարևորագույն խնդիրն է լինելու ոչ թե պարզապես երիտասարդության խնդիրները լուծելը, այլև՝ դրանք լուծելը հենց երիտասարդների գաղափարների, առաջարկների հիման վրա։ Դրանով կապահովվի նաև սերունդների միջև առողջ երկխոսությունը։ Նոր սերունդը՝ իր մտածողությամբ ու աշխարհընկալմամբ, իրոք, շահեկանորեն տարբերվում է։ Նրանք լուծումներ ունեն ոչ միայն իրենց խնդիրների վերաբերյալ, այլև՝ իրենց պետության խնդիրների ու իրենց ապագայի։

Կենտրոն ՔԿՀ

13.11.26թ

դիտվել է 3 անգամ
Լրահոս
Դեպի Երևան 2 չվերթ չեղարկվել է, ևս 2–ը կժամանեն ուշացումով «Ապրե՛ս, զինվոր»․ Պենտագոնի ղեկավարը պարգևատրել է իրեն դիտողություն արած զինվորին «Լավագույն լուծումներն առաջարկում են երիտասարդները»․ Գագիկ Ծառուկյան Ռուսաստանը Փաշինյանին շանս է տալիս․ ինչ ասաց Պեսկովը՝ Պուտին-Փաշինյան հնարավոր հանդիպման մասին (video) Մոսկվայում պայթել է Ուկրաինայի նախկին վարչապետ Ազարովի մամուլի քարտուղարի ավտոմեքենան Ձերբակալվել է սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողը․ նրա մոտ հայտնաբերվել է մարտական ատրճանակ Փաշինյանի հետ չի լինելու լավ հարաբերություն․իր ձախողումները թող չբարդի մեզ վրա․ Զատուլինի զգուշացումը (video) AFCP-ն աջակցել է Երերույքի բազիլիկ տաճարի պահպանությանը Ադրբեջանում ձերբակալվել է Թուրքիայի կողմից հետախուզվող հանցավոր խմբի ղեկավարներից մեկը 70 հազար Nvidia չիպ․ Հայաստանը ե՞րբ կշահի AI հեղափոխությունից. Տիգրան Դումիկյան (Տեսանյութ) Պшյթյուն՝ գազալցակայանում․ տուժածներ չկան Սարեր` ձորեր Հորմուզի նեղուցում գազատար նավը պայթել է ականի վրա Ռուբեն Վարդանյանի հիմնադրած «Դիլիջանի համայնքային կենտրոնն» ընտրվել է որպես ԵՄ երիտասարդական ծրագրի գործընկեր Երևանում միջադեպ է տեղի ունեցել տրոլեյբուսի վարորդի և «Chevrolet»-ի վարորդի միջև, վերջինը թքել է տրոլեյբուսի վարորդի վրա, ապա քաշքշnւկ է սկսվել Կարող էի անմիջապես ավարտել պшտերազմն Իրանի հետ, բայց մենք դա անում ենք մի փոքր ավելի երկար ու քաղաքակիրթ ձևով. Թրամփ ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելու պաշտոնականացումն ընդամենը ընդգծեց, որ ՀՀ-ՌԴ հարաբերությունների վատթարացումը կտրուկ արագություն է հավաքում. Տիգրան Աբրահամյան Մակրոնը պատրաստ է միջնորդել ԵՄ-Ռուսաստան բանակցություններում 22 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդը ճանապարհին մшհացել է ու վթարի ենթարկվել (video) Եվրոպական երկրները ներկայացված կլինեն Ռուսաստանի հետ հաջորդ բանակցություններում․ Քուշներ Գազայում շարունակվում է «լուռ ցեղասպանությունը»․ միջազգային արձագանք չկա․ Արաղչի Էլեկտրամատակարարումը կդադարեցվի․ հասցեներ Հիմա ի՞նչ եք տարածելու, երբ դեպքի ականատեսը պարզ գրել է ամենը. Քրիստինա Վարդանյան Ի՞նչ են արժենում Փաշինյանի փորձարկումները (video) «Արաբկիր» ԲԿ-ում 12-ամյա տղա է մահացել
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am