Սարեր` ձորեր

Հրապարակ օրթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը թերթի խմբագրականում գրել է. 

Մեր հասարակությունն ու մեր իշխանությունն ավելի ու ավելի են իրարից հեռանում, ամեն մեկն ապրում է իր հոգսով ու իր աշխարհում: Եվ դա բնական է, որովհետեւ ամսական 2 միլիոն դրամ ստացող նախարար-փոխնախարարների, պետության հաշվին շրջագայող պաշտոնյա-պատգամավորների եւ 50-60 հազար դրամ ստացող կենսաթոշակառուների, 200 հազար դրամ ստացող ուսուցիչների, զինվորականների, քաղծառայողների խնդիրներն ու հոգսերը շատ տարբեր են: Բայց տարբերությունը միայն կենսամակարդակի մեջ չէ: Մեր հույզերն ու ապրումները, հետաքրքրություններն ու տագնապներն էլ են շատ տարբեր: Մենք սեպտեմբերի 19-ին սգում ենք Արցախի կորուստը, իրենք Թաթայի համերգն են վայելում:

Մենք անհանգստանում ենք, որ նոր անձնագիր ստանալու համար մի կլորիկ գումար պետք է վճարենք, իրենք նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տոն են դարձնում: Մենք ողբում ենք 46-ամյա առողջ երիտասարդի անժամանակ մահը, իրենք հայտարարում են, թե մարդիկ ամեն տեղ էլ մահանում են, ու նույն օրը բանանով տեսանյութ նկարում: Մենք խցանումների մեջ ծերանում ենք, իրենք ասում են` ավտոմեքենա վարելը պետք է շքեղություն լինի, ամեն «համբալ» իրավունք չունի իր «Օպել»-ով մտնի Երեւան: Մենք բանակում ամեն զոհի, վթարից յուրաքանչյուր մահվան պատճառն ենք փորձում հասկանալ, իրենք ասում են` ընտանիքն ու ծնողներն են մեղավոր, քանի դեռ մեքենաներ կան, զոհեր էլ կլինեն: Մենք ասում ենք` թմրանյութ գործածելը վատ բան է, թմրանյութ օգտագործած անձը չի կարող տնօրեն աշխատել` դա վատ օրինակ է մեր սերնդի համար, իրենք ասում են` «զատո լավ մարդ ա», տեսանյութը նկարողն է վատը: Մենք ատում ենք Ալիեւին ու Էրդողանին, իրենք խոնարհվում են ու լայն ժպտում: Մենք դողում ենք մեր երկրի ամեն մետր հողի վրա, իրենք նվեր են տալիս թշնամուն:

 

դիտվել է 26 անգամ
Լրահոս
ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին Արգենտինան Մեսսիի հեռանալուց հետո առաջին խաղում պարտվեց Փաշինյանի քաղաքականությունը կարող է Հայաստանը բերել թուրք-ադրբեջանական ազդեցության գոտի․ Զաքարյան Չերչիլի գաղտնի ռազմական բունկերն առաջին անգամ բացվել է զբոսաշրջիկների համար ՌԴ ԱԳՆ բանակցություններում ԵՄ ներկայացուցիչների ներգրավման մասին Ինչ նպատակով է Փաշինյանը դեկտեմբերին 3 անգամ մեկնելու Ռուսաստան․․․ (video) Անազատության մեջ՝ անպաշտպան. ինչո՞ւ են մարդիկ մահանում Հայաստանի բանտերում Նախարարների նկատմամբ վարույթ կհարուցվի՞․ «Հրապարակ» Բաղրամյան պողոտայում քաղաքացուն սպանողը հոգեկան խնդիրներ է ձեռք բերել պատերազմից հետո «Հայրենիք» կուսակցությունը չի փակվում․ «Հրապարակ» Ճամպրուկներով փողեր տարվե՞լ են կառավարական տուն (video) Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանին. «Փաստ» Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ» Նոր լարվածություն հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում. «Փաստ» Չգրանցված դեղեր՝ հայկական դեղատներում․ ո՞վ է պատասխանատու մարդու առողջության համար․ «Ժողովուրդ» Պատասխան պարտիա․ ինչպես ավարտվեց Ամեն ինչ՝ «հակառակ կողմից». «Փաստ» Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի նաև ԱԽ քարտուղարի պաշտոնից Սխալ ուղի․ «Հրապարակ» Ջաջուռ գյուղում 19-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին․ կա վիրավոր Այս ռեժիմի թիրախում մարդն է, որի կյանքը, ազատությունները և իրավունքներն արժեք չունեն․ Աբրահամյան «Արցախի էջի փակումը հարցականի տակ դրեց Հայաստանի անկախությունն ու գոյությունը». «Փաստ» Հայաստանը` աշխարհաքաղաքական Ռոբինզոն Կրուզո․ «Հրապարակ» Հարսի և փեսայի «iPhone»-ները գողացել են եկեղեցու խորանի մոտից Արարատ-Արմենիայից պատասխանել են Մելիքյանի խոսքերին
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am