Գազայում շարունակվում է «լուռ ցեղասպանությունը»․ միջազգային արձագանք չկա․ Արաղչի
Գազայի հատվածում շարունակվում է «լուռ ցեղասպանությունը», որի վրա միջազգային հանրությունը գրեթե ուշադրություն չի դարձնում։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ Հաղորդում է ԻՌՆԱ-ն։
«Գազայում ստեղծված աղետալի իրավիճակը վաղուց արդեն տեղ չի գտնում արևմտյան լրատվամիջոցների գլխավոր վերնագրերում։ Տեղի է ունենում լուռ ցեղասպանություն, և դրան գրեթե ոչ ոք ուշադրություն չի դարձնում»,- գրել է Իրանի ԱԳ նախարարը X սոցիալական ցանցի իր էջում՝ հրապարակմանը կցելով անկլավում ստեղծված ծանր մարդասիրական իրավիճակը պատկերող կադրեր։
Արաղչիի գնահատմամբ՝ տեղի ունեցողի մասին լռությունը «ամոթալի է» և վկայում է, որ Իսրայելին հաջողվել է առնվազն մեկ հարցում հասնել իր նպատակին՝ համաշխարհային հանրության ուշադրությունը սեփական անհաջողություններից շեղելու քաղաքականության շրջանակում։
