Աշխատավարձերի բարձրացման նախագիծը բունտ է առաջացրել պետական համակարգում․ Փաշինյանը ստիպված է եղել հետ կանգնել որոշումից․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ խորհրդարանում անակնկալ զարգացում տեղի ունեցավ։ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, որտեղ պետք է քննարկվեր պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացմանը վերաբերող նախագիծը, հայտարարվեց, որ կառավարությունը որոշել է այն հետ կանչել և քննարկումը հետաձգել երկու ամսով։

Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ նախագիծը խորհրդարանում ներկայացնելու համար պետք է ներկայանար փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։ Սակայն վերջին պահին կառավարությունը փոխել է իր ծրագրերը, և նախագիծը հանվել է քննարկումից։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նախագծի շուրջ լուրջ դժգոհություններ են հասունացել հենց պետական համակարգում։ Բանն այն է, որ այն բավականին արագ է մշակվել, իսկ դրա բովանդակությանը ծանոթանալուց հետո տարբեր գերատեսչությունների բազմաթիվ աշխատակիցներ հասկացել են, որ իրենց սպասված աշխատավարձի բարձրացումը կարող է այդպես էլ տեղի չունենալ։

Նախագծով աշխատավարձերի էական բարձրացում էր նախատեսվում հիմնականում բարձր պաշտոն զբաղեցնողների, այդ թվում՝ նախարարների համար, մինչդեռ պետական համակարգի բազմաթիվ ստորին օղակի աշխատակիցներ որևէ էական բարելավում չէին ստանալու։ Փաստացի, պետական համակարգում հարց է առաջացել՝ ինչո՞ւ պետք է աշխատավարձերի բարձրացման անվան տակ առավել շահեկան պայմաններ ստեղծվեն հենց բարձր պաշտոնյաների համար, իսկ համակարգի մյուս աշխատակիցները դուրս մնան այդ գործընթացից։

Մեր տեղեկություններով՝ դժգոհությունները հասել են նաև Նիկոլ Փաշինյանին։ Պետական տարբեր կառույցներից հնչած բողոքներից հետո հարցը քննարկվել է իշխանության ներսում, և, ի վերջո, որոշում է կայացվել նախագիծը հետ կանչել՝ այն վերանայելու պատճառաբանությամբ։

Սակայն այս որոշումն էլ իր հերթին հիասթափություն է առաջացրել պետական համակարգում։ Աշխատակիցների մի հատվածը հույս ուներ, որ արդեն հունվարի 1-ից տարբեր կառույցներում աշխատավարձերի բարձրացում տեղի կունենա։ Իսկ այժմ, հաշվի առնելով նախագծի երկամսյա հետաձգումը, լուրջ հարցականի տակ է դրվում՝ արդյոք այդ բարձրացումը կկայանա՞ նախատեսված ժամկետում, թե՞ այն կտեղափոխվի հաջորդ տարի կամ չի լինի»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Արմեն Գրիգորյանը կհամալրի՞ ընդդիմության շարքերը․ «Հրապարակ» Արմեն Գրիգորյանը խառնել է ՔՊ-ի խաղաքարտերը․ պաշտոնից հեռացված նախկին ԱԽ քարտուղարը բացեց փակագծերը․ «Ժողովուրդ» «Ուժեղ Հայաստանում» թեժ քննարկումներ են. նոյեմբերի 17-ին կորոշեն՝ շարունակե՞լ աշխատանքը ԱԺ-ում, թե՞ բոյկոտել, հեռանալ․ «Ժողովուրդ» Աշխատավարձերի բարձրացման նախագիծը բունտ է առաջացրել պետական համակարգում․ Փաշինյանը ստիպված է եղել հետ կանգնել որոշումից․ «Ժողովուրդ» Բնապահպան Լենա Նազարյանի ամուսինը՝ Թեղուտի հանքում․ նոր պաշտոն՝ խոշոր աշխատավարձով․ «Ժողովուրդ» 11 անշարժ գույք, 3.5 մլն դրամ կանխիկ․ ինչ ունեցվածք ունի ԱԺ աշխատակազմի նորանշանակ փոխղեկավար Սոնա Սիմոնյանը․ «Ժողովուրդ» Ռումինիան պատրաստ է վճարել Հրաժարական է տվել «Mercedes»-ը Զվարթնոցում բախվել է քարե շինությանը Հայաստանի հավաքականը հավասարեցնում է հաշիվը Կիպրոսի հետ խաղում Եվրահանձնաժողովը կպատրաստի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը. Ֆոն դեր Լյայեն Արամ Ա Վեհափառ Հայրապետն ու Պերճ Սեդրակյանը քննարկել են Հայաստան-Եկեղեցի-Սփյուռք հարաբերությունները Զախարովան «հորինվածք» է անվանել Սիմոնյանի խոսքերը NVIDIA-ի ղեկավարը հրաժարական է տվել լրտեuական սկանդալից հետո Փաշինյանն ու Ալիևը քննարկել են TRIPP-ի զարգացումն ու սահմանազատման գործընթացը «Մի շիշ իռլանդական վիսկին այդ ստից թղթից ավելի արժեքավոր է»․ Արմեն Աշոտյան Ուիթքոֆը մանրամասներ է հայտնել Պուտինի հետ հանդիպումից Բեռնատարը վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար Բաքուն պնդում է՝ Ալիևի հետ հանդիպումը Փաշինյանն է նախաձեռնել․ hraparak.am Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են Դուբլինում․ մանրամասներ Պուտինը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովի հետ. մանրամասներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am