11 անշարժ գույք, 3.5 մլն դրամ կանխիկ․ ինչ ունեցվածք ունի ԱԺ աշխատակազմի նորանշանակ փոխղեկավար Սոնա Սիմոնյանը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նորանշանակ տեղակալ Սոնա Սիմոնյանը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ հայտարարագրել է 11 անշարժ գույք, 3 մլն 500 հազար դրամ կանխիկ գումար և 4 մլն 620 հազար 374 դրամ եկամուտ։ «Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրել է Սոնա Սիմոնյանի պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ներկայացրած հայտարարագիրը՝ պարզելու, թե ինչ ունեցվածք ունի ԱԺ աշխատակազմի ղեկավարի նորանշանակ տեղակալը։

ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը ստանձնել է 2026 թվականի սեպտեմբերի 14-ին։

Անշարժ գույք․

Հայտարարագրի համաձայն՝ Սոնա Սիմոնյանը Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Չիվա և Արենի բնակավայրերում ունի ընդհանուր առմամբ 11 անշարժ գույք, որոնցից 9-ը հողամասեր են, իսկ 2-ը՝ հողամասերի վրա կառուցված անհատական բնակելի տներ՝ իրենց տնտեսական շինություններով։

Բոլոր գույքերի նկատմամբ Սիմոնյանն ունի 1/3 բաժնային սեփականության իրավունք։ Գույքերը ձեռք են բերվել 2024 թվականի օգոստոսի 13-ին և 14-ին։ Հայտարարագրում որպես ձեռքբերման եղանակ նշված է «այլ»։

Տրանսպորտային միջոցներ․

Սոնա Սիմոնյանը հայտարարագրում տրանսպորտային միջոցներ չի նշել։

Դրամական միջոցներ․

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Սիմոնյանը բանկային հաշվում ունեցել է 2 հազար 410 դրամ։ Միաժամանակ հայտարարագրել է 3 մլն 500 հազար դրամ կանխիկ գումար։

Բանկային ավանդների, արժեթղթերի, կրիպտոակտիվների և հանձնված փոխառությունների վերաբերյալ տվյալներ հայտարարագրում չկան։

Եկամուտ․

Սոնա Սիմոնյանը հայտարարագրել է ընդհանուր 4 մլն 620 հազար 374 դրամ եկամուտ։

Նշված գումարից 3 մլն 820 հազար 374 դրամը աշխատանքի վարձատրություն է՝ ստացված ՀՀ ֆինանսների նախարարությունից։ Եվս 200 հազար դրամ նա ստացել է նվիրատվության կամ օգնության կարգով՝ Նունե Սիմոնյանից։

Բացի այդ, 600 հազար դրամի չափով այլ եկամուտ է հայտարարագրել՝ Աշխեն, Արփինե, Մետաքսյա և Նունե Սիմոնյաններից։ Նույն գումարը՝ 600 հազար դրամ, նշված է նաև որպես բնամթերային ձևով ստացված եկամուտ։

Պարտավորություններ․

Հայտարարագրում ստացված վարկերի և փոխառությունների մնացորդների վերաբերյալ տվյալներ չկան։

Այսպիսով, ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը ստանձնելու պահին Սոնա Սիմոնյանի հայտարարագրում առկա է 11 անշարժ գույք՝ յուրաքանչյուրի 1/3 բաժնային սեփականությամբ, 3 մլն 500 հազար դրամ կանխիկ գումար և ավելի քան 4.6 մլն դրամ եկամուտ։

Հիշեցնենք, որ Ռուբեն Ռուբինյանի՝ Ազգային ժողովի նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո խորհրդարանում սկսվեցին կադրային փոփոխություններ, որոնց արդյունքում աշխատանքից ազատվեցին Ալեն Սիմոնյանի թիմի մի շարք ներկայացուցիչներ, այդ թվում՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարներն ու տեղակալները»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

դիտվել է 11 անգամ
Լրահոս
«Ուժեղ Հայաստանում» թեժ քննարկումներ են. նոյեմբերի 17-ին կորոշեն՝ շարունակե՞լ աշխատանքը ԱԺ-ում, թե՞ բոյկոտել, հեռանալ․ «Ժողովուրդ» Աշխատավարձերի բարձրացման նախագիծը բունտ է առաջացրել պետական համակարգում․ Փաշինյանը ստիպված է եղել հետ կանգնել որոշումից․ «Ժողովուրդ» Բնապահպան Լենա Նազարյանի ամուսինը՝ Թեղուտի հանքում․ նոր պաշտոն՝ խոշոր աշխատավարձով․ «Ժողովուրդ» 11 անշարժ գույք, 3.5 մլն դրամ կանխիկ․ ինչ ունեցվածք ունի ԱԺ աշխատակազմի նորանշանակ փոխղեկավար Սոնա Սիմոնյանը․ «Ժողովուրդ» Ռումինիան պատրաստ է վճարել Հրաժարական է տվել «Mercedes»-ը Զվարթնոցում բախվել է քարե շինությանը Հայաստանի հավաքականը հավասարեցնում է հաշիվը Կիպրոսի հետ խաղում Եվրահանձնաժողովը կպատրաստի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը. Ֆոն դեր Լյայեն Արամ Ա Վեհափառ Հայրապետն ու Պերճ Սեդրակյանը քննարկել են Հայաստան-Եկեղեցի-Սփյուռք հարաբերությունները Զախարովան «հորինվածք» է անվանել Սիմոնյանի խոսքերը NVIDIA-ի ղեկավարը հրաժարական է տվել լրտեuական սկանդալից հետո Փաշինյանն ու Ալիևը քննարկել են TRIPP-ի զարգացումն ու սահմանազատման գործընթացը «Մի շիշ իռլանդական վիսկին այդ ստից թղթից ավելի արժեքավոր է»․ Արմեն Աշոտյան Ուիթքոֆը մանրամասներ է հայտնել Պուտինի հետ հանդիպումից Բեռնատարը վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար Բաքուն պնդում է՝ Ալիևի հետ հանդիպումը Փաշինյանն է նախաձեռնել․ hraparak.am Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են Դուբլինում․ մանրամասներ Պուտինը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովի հետ. մանրամասներ Զիդանը նշել է, թե որ ակումբը կցանկանար մարզել ապագայում 8 հոգի հայհոյանք հնչեցնելու հարցի շուրջ վիճաբանել են, հարվածներ հասցրել միմյանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am