«Մի շիշ իռլանդական վիսկին այդ ստից թղթից ավելի արժեքավոր է»․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրել է․

«Մի շիշ իռլանդական վիսկին այդ ստից թղթից ավելի արժեքավոր է։

Կասկած չկա, որ իշխանական քարոզչամեքենան փորձելու է որպես դիվանագիտական մեծ հաջողություն ներկայացնել այսօր Դուբլինում Եվրոպական Քաղաքական համայնքի շրջանակներում անցկացված Հայաստանին նվիրված սեմինարը և այդ արդյունքում ընդունված հայտարարությունը։
Բայց եթե մի կողմ դնենք կեղծ պաթոսն ու ուշադիր կարդանք տողատակերը, պարզ կդառնա, որ սա ընդամենը հերթական դատարկ խոսքերի և Փաշինյանի վտանգավոր արկածախնդրության նոր ապացույցն է։
Մինչ մի քանի եվրոպացի պաշտոնյաները կշոյեն Փաշինյանի գլուխը գագաթնաժողովի միջանցքներում, այս քաղաքականության ծանր հաշիվը փակելու ենք մենք՝ շարքային հայաստանցիներս։
Ահա մի քանի փաստ, թե ինչ է իրականում թաքնված այս թղթի հետևում.

Դատարկ աթոռներ՝ «եվրոպական մեծ աջակցության» փոխարեն։

Այնքան խոսեցին «դեպի Եվրոպա շրջադարձից», բայց իրականում ԵՄ 27 երկրների առաջնորդների մեծ մասը նույնիսկ չէր էլ բարեհաճել գալ այդ հանդիպմանը ( ներկ էին ընդամենը 3-ը, մեկ այլ 3 էլ աջակցել են) ։ Ստացվում է՝ մենք քանդում ենք մեր ավանդական կապերը՝ ընդամենը մի քանի եվրոպացի պաշտոնյայի ժպիտին արժանանալու համար։

Լռություն՝ մեր Սահմանադրությունը փոխելու Բաքվի պահանջի մասին։
Հայտարարության մեջ ողջունում են Ադրբեջանի հետ բանակցությունները, բայց ոչ մի բառ չկա այն մասին, որ Բաքուն բացահայտ պահանջում է փոխել մեր Սահմանադրությունը։ Չխոսելով սրա մասին և գովելով դրան պատրաստ իշխանությանը՝ Եվրոպան փաստացի կանաչ լույս է վառում մեր ներքին գործերին ու ինքնիշխանությանը միջամտելու և Ալիևի նկրտումների համաև։

«Խաղաղություն»՝ միայն մեր զիջումների հաշվին։

Տեքստում որևէ բառ չկա Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների վերադարձի, Բաքվում պահվող մեր գերիների կամ Հայաստանի օկուպացված տարածքների մասին։ Այն, ինչ Բրյուսելն ու Փաշինյանն անվանում են «խաղաղություն», իրականում Բաքվի ու Անկարայի թելադրած պայմանների անվերապահ կատարումն է։
Երկակի ստանդարտներ՝ ընտրությունների հարցում։
Ասում են՝ 5 ամիս առաջվա ընտրություններն անցան ռուսական միջամտության պայմաններում։ Բայց ինչո՞ւ են լռում, որ հենց իրենք՝ արևմտյան առաջնորդներն էին ընտրություններից առաջ գալիս Հայաստան, գումարներ խոստանում ու բացահայտ աջակցում իշխանությանը՝ ինչը նույնիսկ օտարերկրյա դիտորդներն արձանագրեցին որպես անհավասար պայմանների ստեղծում։ Էլ չխոսենք վարչական ռեսուրսի չարաշահման ու ընդդիմության հանդեպ ճնշումների և հետապնդումների մասին, որոնց վրա Եվրոպան պարզապես աչք է փակում։
Տնտեսական փակուղու սպառնալիք՝ առանց ելքի։
Հենց իրենք են գրել, որ Ռուսաստանը փակել է մեր ապրանքների ճանապարհն ու սպառնում է գազի հարցով։ Իսկ ի՞նչ են առաջարկում դրա դիմաց՝ ընդամենը 5 մլն € արճողությամբ եվրոպական մաքսատուրքերի զեղչե՞ր։ Բոլորս էլ հասկանում ենք, որ մեր արտադրանքը մի գիշերում չի կարող մտնել խիստ ստանդարտներով եվրոպական շուկա։ Իսկ ձմեռը դռան շեմին է, ու կառավարությունը չունի գազի մատչելի այլընտրանք։ Ավելին, չկա անգամ որևէ հստակ խոստում կամ պարտավորություն կոմպենսացնելու Հայաստանի ծանր և անխուսափելի տնտեսայան և սոցիալական վնասները։

Օդում կախված «ձգտումներ»՝ անվտանգության փոխարեն։

«Հայաստանի Եվրոպական ձգտումները ճանաչելով» սահման չես պահի։ Փաշինյանը քանդում է մեր անվտանգային համակարգը՝ դրա դիմաց ստանալով միայն սիրուն ձևակերպումներով թղթեր, որոնք որևէ իրավական ուժ չունեն։
Հայաստանը չպետք է շարունակի ծառայել որպես Ռուսաստանի և Արևմուտքի բախման պոլիգոն։ Մեզ պետք է իշխանություն, որը կվարի խելացի, հավասարակշռված քաղաքականություն, կպաշտպանի մեր Սահմանադրությունն ու քաղաքացիների , այլ ոչ թե կսակարկի մեր արժանապատվությունը՝ եվրոպական մի քանի մայրաքաղաքների ծափահարությունների դիմաց։
Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ
“Ձորաղբյուր” ՏԿՀ
12.11.2026»։

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Փաշինյանն ու Ալիևը քննարկել են TRIPP-ի զարգացումն ու սահմանազատման գործընթացը «Մի շիշ իռլանդական վիսկին այդ ստից թղթից ավելի արժեքավոր է»․ Արմեն Աշոտյան Ուիթքոֆը մանրամասներ է հայտնել Պուտինի հետ հանդիպումից Բեռնատարը վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար Բաքուն պնդում է՝ Ալիևի հետ հանդիպումը Փաշինյանն է նախաձեռնել․ hraparak.am Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են Դուբլինում․ մանրամասներ Պուտինը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովի հետ. մանրամասներ Զիդանը նշել է, թե որ ակումբը կցանկանար մարզել ապագայում 8 հոգի հայհոյանք հնչեցնելու հարցի շուրջ վիճաբանել են, հարվածներ հասցրել միմյանց 24 ժամ ջուր չի լինի «Նիկո՛լ, Արցախը ծախե՛լ ես, մենք էլ չե՛նք փախել, փրկվե՛լ ենք, որ․․․»․ Անաստաս Իսրայելյանը պոռթկաց (video) Խցանումների պատճառը 20,000 շինթույլտվություններն են. Երևանը ռեզինից չէ, որ ամեն քայլի շենք է բուսնում. Գևորգ Ստեփանյան Լոռու մարզում դադարեցվել է երկու էլեկտրատեղակայանքի շահագործումը․ ՔՏՀԱՏՄ «Անթալիայում Էրդողանը խայտառակեց Փաշինյանի ինքնիշխանությունը. ինչ է տեղի ունեցել կուլիսներում» (video) Քթներիցս բերում են էս ամեն ինչը․ բողոքի ակցիա (video) Նյու Յորքում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի․ AP Վատ բան եմ ասում․ Ագնեսա Խամոյան (video) Փողոցային վարք են դրսեւորում, ինձ ասում են՝ «շնորհակալություն, որ վերցրիր վրեդ». Բագրատ սրբազան լսել հոդվածը Կիսվել Googleնախընտրելի դարձնել Եվրահանձնաժողովը խանգարում է ուկրաինական կարգավորման շուրջ բանակցություններին. Ռյաբկով Գալյանին հուզում է միայն իր երեխայի թիրախավորումը, իսկ ի՞նչ կասի Արսեն Գևորգյանի ընտանիքի մասին. Գագիկ Ասատրյան Անհուսալի վարկերի ճգնաժամի հաղթահարման մասին. տնտեսագետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am