8 հոգի հայհոյանք հնչեցնելու հարցի շուրջ վիճաբանել են, հարվածներ հասցրել միմյանց

Նոյեմբերի 1-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Դիմիտրով գյուղի վարչական տարածքում, «Ադանա» ռեստորանային համալիրի մոտ վիճաբանություն է տեղի ունենում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արարատի մարզային քրեական վարչության և ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 21։00-ի սահմաններում, «Ադանա» ռեստորանային համալիրի տարածքում մի կողմից՝ Արարատի մարզի բնակիչ 35-ամյա Վիրաբ Ա․-ն, Տավուշի մարզի բնակիչ 34-ամյա Գևորգ Ս․-ն, Արարատի մարզի բնակիչ 40-ամյա Վանիկ Ս․-ն, մյուս կողմից՝ Երևանի բնակիչ 44-ամյա Ցոլակ Ղ․-ն, Տավուշի մարզի բնակիչ 18-ամյա Ռոմա Պ․-ն, Գեղարքունիքի մարզի բնակիչ 18-ամյա Ավետիք Գ․-ն, 24-ամյա Անդրանիկ Գ․-ն, Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Հրանտ Ա․-ն, իսկ երրորդ կողմից՝ Արարատի մարզի բնակիչ 36-ամյա Վահան Մ․-ն, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, հայհոյանք հնչեցնելու հարցի շուրջ վիճաբանել են միմյանց հետ, որի ընթացքում փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիճաբանության մասնակիցները խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Արտաշատի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ միասին ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։

 

դիտվել է 5 անգամ
Լրահոս
8 հոգի հայհոյանք հնչեցնելու հարցի շուրջ վիճաբանել են, հարվածներ հասցրել միմյանց 24 ժամ ջուր չի լինի «Նիկո՛լ, Արցախը ծախե՛լ ես, մենք էլ չե՛նք փախել, փրկվե՛լ ենք, որ․․․»․ Անաստաս Իսրայելյանը պոռթկաց (video) Խցանումների պատճառը 20,000 շինթույլտվություններն են. Երևանը ռեզինից չէ, որ ամեն քայլի շենք է բուսնում. Գևորգ Ստեփանյան Լոռու մարզում դադարեցվել է երկու էլեկտրատեղակայանքի շահագործումը․ ՔՏՀԱՏՄ «Անթալիայում Էրդողանը խայտառակեց Փաշինյանի ինքնիշխանությունը. ինչ է տեղի ունեցել կուլիսներում» (video) Քթներիցս բերում են էս ամեն ինչը․ բողոքի ակցիա (video) Նյու Յորքում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի․ AP Վատ բան եմ ասում․ Ագնեսա Խամոյան (video) Փողոցային վարք են դրսեւորում, ինձ ասում են՝ «շնորհակալություն, որ վերցրիր վրեդ». Բագրատ սրբազան լսել հոդվածը Կիսվել Googleնախընտրելի դարձնել Եվրահանձնաժողովը խանգարում է ուկրաինական կարգավորման շուրջ բանակցություններին. Ռյաբկով Գալյանին հուզում է միայն իր երեխայի թիրախավորումը, իսկ ի՞նչ կասի Արսեն Գևորգյանի ընտանիքի մասին. Գագիկ Ասատրյան Անհուսալի վարկերի ճգնաժամի հաղթահարման մասին. տնտեսագետ 100-ից ավել մարդ է հավաքվում այս կանգառում․ մենք ո՞նց պետք է տուն հասնենք․ ոչ մի զիջման չեն գնում (video) Պուտինը Կրեմլում ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆին և Ջարեդ Քուշներին Լեզվակռիվ Լիլիթ Մինասյանի և Լիլիթ Գալստյանի միջև. «Թույլ տուր խոսեմ» (video) «Խուլիգա՛ն, փողոցային, խուժան պահվածքով են մեղադրող դատախազները»․ Բագրատ Սրբազանը հունից դուրս եկավ (video) Շիրակում ՌՈ աշխատակիցները բերման են ենթարկել լրագրողի, ստիպել են ջնջել սննդի մասին գրառումը. Իրավապաշտպան «Այ խուժա՛ն․․․ դու գողակա՞ն ես, թե՞ խուժան»․ լարված իրավիճակ Բագրատ Սրբազանի և մյուսների նիստին (video) Դե պատասխան տվե՛ք՝ ինչ եք սրանով ուզում ասել․ Բագրատ Սրբազանի կոշտ խոսքը՝ դատախազներին (video) Եթե ԵՄ անդամակցության օրակարգը կարող է վտանգել մեր շահերը, ապա ինչո՞ւ այդ վտանգները ժամանակին չկանխվեցին. Անանյան Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի Ինչո՞ւ է Ադրբեջանն իրեն թույլ տալիս միջամտել Իրան-Հայաստան հարաբերություններին․ ադրբեջանագետ Թուրքիան սահմանը կբացի Երևանի և Բաքվի համաձայնությունից հետո. թուրք նախարար
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 15։0-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am