Շիրակում ՌՈ աշխատակիցները բերման են ենթարկել լրագրողի, ստիպել են ջնջել սննդի մասին գրառումը. Իրավապաշտպան

Հայաստանում բեսպրեդելը գագաթնակետին է հասնում. երեկ երեկոյան ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության Շիրակի կայազորի աշխատակիցները բերման են ենթարկել քաղաքացիական անձի, լրագրողի և պարտադրել կատարել իր կամքին հակառակ գործողություններ։ Այս մասին Facebook–ի իր էջում ահազանգել է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը։

«Factum.am լրատվական կայքի լրագրող Արամ Դավթյանը իր էջում և կայքում տեղադրել է լուր այն մասին, որ 25–օրյա վարժանքների ժամանակ զորակոչված անձանց տրվել է, մեղմ ասած, ոչ լավ սնունդ։ Այդ թվում Արամը դիմել է ՊՆ մամլո քարտուղարին և խնդրել է պարզաբանումներ։ Երեկ երեկոյան, մոտավորապես ժամը 9-ի կողմերը ռազմական ոստիկանության Շիրակի մարզային կայազորային բաժնի աշխատակիցները գնում են Արամենց տուն, Արամին իր կամքին հակառակ, ճնշելով նստեցնում են մեքենան, տանում են ռազմական ոստիկանություն պետի մոտ։ Եվ այնտեղ պետը պահանջում է, որպեսզի Արամը անհապաղ հերքում տա այդ ամեն ինչի մասով։

Արամը սկզբում փորձում է դիմադրել, թույլ չտալ և ասել, որ ինքը դա կանի միայն այն դեպքում, եթե ՊՆ մամլո խոսնակը տա հստակ պարզաբանումը։ Տեսնելով, որ այդ պահին չեն կարողանում Արամին ինչ-որ կերպ ճնշել, թողնում են, բայց շատ կարճ ժամանակ հետո նորից գնում են արամենց տուն, նույնիսկ տեսնելով, որ նրա մայրը վատառողջ է, շտապօգնություն է եկել, տեղափոխում են հիվանդանոց, նույնիսկ այդ պահին Արամին թույլ չեն տվել, որ գոնե մոր հետ գնա հիվանդանոց։

Արամին արդեն երկրորդ անգամ են տեղափոխել ռազմական ոստիկանություն և ճնշումների միջոցով հասել են նրան, որ Արամը հենց պետի կաբինետից կայքում հերքում դնի։

Փաստորեն, վերադարձել ենք 90-ական թվականներ, միայն այդ ժամանակ էր, որ մարդուն կարող են առևանգել, տանել և պարտադրել ինչ-որ գործողություններ։ Ընդ որում, խոսքը վերաբերում է լրագրողի, ով ազատ է իր խոսքի մեջ և ով իրավունք ունի իր ունեցած տեղեկությունների մասով լուր տալ»,–ասել է Պողոսյանը։

Նա նկատեց, որ եթե անգամ լրագրողը ապատեղեկատվություն էր տվել, ՊՆ–ն ամբողջովին ուներ օրենքով իրեն վերապահված լիազորությունները և այդ լիազորությունների շրջանակներում կարող էր և՛ հերքում տալ, և՛ նույնիսկ պատասխանատվության ենթարկել. «Ռազմական ոստիկանությունը առհասարակ իրավունք չուներ բերման ենթարկելու քաղաքացիական անձի, սա իր լիազորություններից դուրս է, սա պարզապես բեսպրեդել է»։

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Պուտինը Կրեմլում ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆին և Ջարեդ Քուշներին Լեզվակռիվ Լիլիթ Մինասյանի և Լիլիթ Գալստյանի միջև. «Թույլ տուր խոսեմ» (video) «Խուլիգա՛ն, փողոցային, խուժան պահվածքով են մեղադրող դատախազները»․ Բագրատ Սրբազանը հունից դուրս եկավ (video) Շիրակում ՌՈ աշխատակիցները բերման են ենթարկել լրագրողի, ստիպել են ջնջել սննդի մասին գրառումը. Իրավապաշտպան «Այ խուժա՛ն․․․ դու գողակա՞ն ես, թե՞ խուժան»․ լարված իրավիճակ Բագրատ Սրբազանի և մյուսների նիստին (video) Դե պատասխան տվե՛ք՝ ինչ եք սրանով ուզում ասել․ Բագրատ Սրբազանի կոշտ խոսքը՝ դատախազներին (video) Եթե ԵՄ անդամակցության օրակարգը կարող է վտանգել մեր շահերը, ապա ինչո՞ւ այդ վտանգները ժամանակին չկանխվեցին. Անանյան Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի Ինչո՞ւ է Ադրբեջանն իրեն թույլ տալիս միջամտել Իրան-Հայաստան հարաբերություններին․ ադրբեջանագետ Թուրքիան սահմանը կբացի Երևանի և Բաքվի համաձայնությունից հետո. թուրք նախարար Խցանումների պատճառով անգամ չեմ կարողացել առաջին դասը նստել.ուսանող (video) Մարդկանց էշի տեղ եք դնում․ ավագանու անդամը՝ Ավինյանի որոշման մասին (video) Փեզեշքիանը և Էրդողանը քննարկել են տարածաշրջանային իրավիճակը, երկկողմ կապերի զարգացումը Վտանգավոր վիճակ է․ գլխավոր դատախազը գնալու է ԱԺ՝ «Ուժեղ Հայաստան»-ի հետևից (video) Հայ-ռուսական աշխատանքային խմբի առաջին նիստը կկայանա հաջորդ շաբաթ. «Սպուտնիկ Արմենիա» Սատանի մայլեն քյանդրբազություն մի՛ արեք. Արման Աբովյան «Զվարթնոց» օդանավակայանի աշխատանքում որևէ փոփոխություն չկա Մենք էլ Երևանի բնակիչների նման իրավունք ունենք․․․ էջմիածնեցի ուսանողի խոսքը (video) Դռներից կախված երթևեկում ենք․․․ սարսափելի վիճակ է․․․ ուսանողուհին ահազանգում է (video) Բա դուք ինչի՞ հետ կապ ունեք. Քրիստինե Վարդանյան Վթարային ջրանջատում Աբովյանում Ավինյանին իրար են խառնել․ ինչ են արդեն ասում ՔՊ-ականները․ ավագանու անդամ Գևորգ Ստեփանյան (video) Տ․ Փառեն արքեպիսկոպոս Ավետիքյանին և Տ․ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին շնորհվել է «Սուրբ Ղևոնդ Երեց» առաջին աստիճանի շքանշան #ՀԻՄԱ․ «ՀԱՊԿ-ի հետ կապված Ռուսաստանը կանցնի կտրուկ քայլի․․․ Փաշինյանին ծանր թուղթ կտա՞ն»․ Մալխասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 15։0-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am