«Զվարթնոց» օդանավակայանի աշխատանքում որևէ փոփոխություն չկա
Irakanum.am-ն այսօր գրել էր, որ «Զվարթնոց» օդանավակայանում օդանավերից մեկում ռումբի մասին ահազանգ է ստացվել։
«Զվարթնոց» օդանավակայանից Aysor.am-ին փոխանցեցին, որ օդանավակայանի աշխատանքում որևէ փոփոխություն չկա։
«Թռիչքներն ու վայրէջքներն իրականացվում են ըստ սահմանված չվացուցակի»,- նշեցին օդանավակայանից։
