Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով
Հանրապետության տարածքում նոյեմբերի 12-ի ցերեկը, 13-14-ը, 15-ի գիշերը, 17-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 15-ի ուշ երեկոյան, 16-ին, 17-ի գիշերը ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում են տեղումներ` լեռնային շրջաններում ձյան և ձնախառն անձրևի տեսքով։
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 13-15-ը՝ և՛ գիշերը, և՛ ցերեկն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։
Երևանում նոյեմբերի 12-ի ցերեկը, 13-15-ը, 17-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 16-ին ժամանակ առ ժամանակ, 17-ի գիշերը սպասվում է անձրև:
