Բարեփոխման պահը, թե զգուշության կոչ. ինչ է ազդարարում Սերժ Սարգսյանը Վովա Գասպարյանին

Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի պաշտոնից ՀՀ Արթուր Օսիկյանի ազատվելուց հետո լրատվամիջոցներում համառորեն տեղեկություններ են պտտվում, Օսիկյանը մոտ ապագայում չի բացառվում, որ կզբաղեցնի Ոստիկանապետի պաշտոնը, սակայն մինչ այդ նա կնշանակվի ՀՀ ոստիկանապետի տեղակալ։ Ով է Արթուր Օսիկյանը եւ ինչպես է ընկալվում համակարգում։ Հայաստանի Ամերիկյան համալսարանը, ապա Կալիֆորնիայի Բերկլիի համալսարանն ավարտած, Ոստիկանությունում միջազգային կազմակերպությունների հետ կապերով զբաղված, օտար լեզուներ տիրապետող, իրավաբանական գիտությունների թեկնածու Օսիկյանը համակարգում կիրթ, ինտելեկտուալ ոստիկանի համբավ ունի եւ էականորեն տարբերվում է սովետական ոստիկանի կերպարից։ 2009 թվականից ոստիկանապետի տեղակալ է եղել, ապա 2014-ից ՔԿՎ պետ նշանակվել։ Սրան զուգահեռ կան տեղեկություններ, որ աստիկանապետի պաշտոնի ռեալ հավակնորդների մեջ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի թեկնածությունն է։ Որը Օսիկյանի կրթվածքության մակարդակն ունենալուց զատ ունի կառավարչական ձիրք, որի շնորհիվ կարողացավ երկու տարուց ավելի ղեկավարել գլխավոր դատախազությունը՝ Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի ամեհի մրցակցության մթնոլորտում։ Կոստանյանի շնորհիվ կառույցը որոշակիորեն քաղաքակրթվեց, բայց նաեւ պնդացավ, իսկ նրա փոփոխության հետեւանքով այդ մարմինը դարձել է անգույն մի օղակ։ Քաղաքական վերջին տարիների գործընթացներից մի բան ակնհայտ է դառնում, որ Սերժ Սարգսյանը վարչակարգում դանդաղ, բայց տեսակի փոփոխության է գնում, ինչի մասին են վկայում նաեւ ԱԱԾ պետի ու Գլխավոր դատախազի փոփոխությունները։Եւ այս տրամաբանության ներքո միանգամայն տեղավորվում է Ոստիկանության առաջին դեմքի փոփոխությունը։ Հատկապես որ արդեն հայտնի է, որ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրինագծի պահանջներն են, ըստ որի, ոստիկանությունը դառնում է վարչապետին առընթեր կառույց եւ կառույցի գործունեության անմիջական պատասխանատուն վարչապետն է։ Նախ՝ այս կտրվածքով ապագա վարչապետը, որը կասկած չի հարուցում, որ լինելու է Սերժ Սարգսյանը, կարիք չունի ուժային կառույցներում ուժեղ ու ինքնուրույն ղեկավարների, երկրորդ հնարավոր է, որ մինչեւ իր վարչապետ դառնալը կամ դրանից հետո նա համակարգը պատնեշել ցիվիլ կերպարներով։ Իսկ որ Ոստիկանությունը բազում անպատասխան հարցեր ունի՝ սկսած Սասնա ծռերի ապստամբությունը նախապես չկանխելուց, էլ չենք խոսում օրինականության հաստատման տեսանկյունից, որեւէ մեկը հերքել չի կարող։ Տարիներ շարունակ ոստիկանության նախանշած բարեփոխումները սկսվել ու ավարտվել են կադրային փոխատեղումներով, մեկին մի տեղից պաշտոնանկ են արել, տեղափոխել մի ուրիշ տեղ։ Ամենածանր պատիժը սահմանվել է այս ճանապարհով, իր պարտականությունները չկատարած, թերի կատարած եւ չարաշահումներ թույլ տված որեւէ վարչության, բաժնի պետ ընդամենը գործուղվել է հեռավոր մարզ ՝ կրելու իր «պատիժը»։ Իհարկե, որոշակի առումով հասկանալի է, կոչումներ ունեցող համակարգի աշխատակցի վրա պետությունը գումարներ է ծախսել եւ այդքան հեշտ չէ նրանց մեկ րոպեում դուրս գցել համակարգից, արդյունքում ունենք, այն ինչ ունենք։ Միով բանիվ ոստիկանապետի փոփոխության լուրը կարող է մի քանի բան նշանակել, նախ արտահոսքով զգուշացնել գործող ղեկավարին, որ այ, սա էլ կարող է տեղի ունենալ՝ դրանից բխող մեսիջները տեղ հասցնելով, երկրորդ, չի բացառվում, որ իսկապես, ուժայիններից քաղաքակրթվելու հերթը ոստիկանությանն է։ Անի Սահակյան

դիտվել է 89 անգամ
Լրահոս
Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye Աշխարհի 3 ամենահզոր միջուկային տերությունների առաջնորդները պետք է խոսեն միմյանց հետ․ Ռուբիո
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am