ԵԱՏՄ-ն կայուն է՝ անկախ Հայաստանի անդամակցության որոշումից. Վալենտինա Մատվիենկո
Եվրասիական տնտեսական միությունն ապացուցել է իր արդյունավետությունը։ Ինչ որոշում էլ կայացնի Հայաստանը ԵԱՏՄ-ին անդամակցության վերաբերյալ, չի ազդի միության կայունության վրա, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն։
«Հայաստանի իշխանությունների կայացրած որոշումը չի ազդի Եվրասիական տնտեսական միության կայունության վրա։ Այն ապացուցել է իր արդյունավետությունը, փոխադարձ օգուտը։ ԵԱՏՄ-ի հետ համագործակցության նկատմամբ մյուս պետությունների հետաքրքրությունն անընդհատ աճում է», - լրագրողների հետ զրույցում ասել է նա։
Մատվիենկոյի խոսքով՝ Երևանը չի կարողանա միանալ Եվրամիությանը և միաժամանակ մնալ Եվրասիական տնտեսական միության կազմում։
«Դա անհամատեղելի է։ Բոլոր առաջնորդները բացահայտ և անկեղծորեն ասում են, որ պետք է ընտրություն կատարել։ Մենք նաև կցանկանայինք, որ այս ընտրությունը, իհարկե, լինի հայ ժողովրդի ընտրությունը», - ասել է նա։
