Չեմ վերցնելու ավագանու մանդատը. Գերասիմ Վարդանյան

Սիրելի՛ հայրենակիցներ, տեղեկացնում եմ, որ չեմ վերցնելու Արտաշատ խոշորացված համայնքի ավագանու մանդատը։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է Արտաշատում ՏԻՄ ընտրություններում ՀՅԴ ցուցակը գլխավորող Գերասիմ Վարդանյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Միևնույն ժամանակ հայտնում եմ, որ իմ՝ ավագանու կազմում չլինելը առաջիկա քաղաքական պրոցեսներին իմ ավելի արդյունավետ ներգրավվածության ու մասնակցության մարտավարական նպատակ ունի։

Տեղեկացնում եմ նաև, որ որպես Արտաշատ համայնքում գործող գլխավոր ընդդիմադիր ուժ՝ ՀՅԴ ավագանու խմբակցությունը ներկայացված է լինելու Արտաշատ խոշորացված համայնքի ավագանում՝ շարունակելով իր ընդդիմադիր պայքարը և ակտիվ մասնակցություն ունենալով ավագանու աշխատանքներին։

ՀՅԴ ավագանու կազմը ներկայացնելու են՝

Արտավազդ Մարգարյան

Անի Ազատյան

Արտակ Թադևոսյան

Հերմինե Խուսդոյան

Եվս մեկ անգամ շնորհակալ եմ բոլոր նրանց, որոնք հավատացել են մեզ, աջակցել և իրենց ձայնը տվել մեր ուժին։ Ձեր վստահությունը գնահատում եմ և վստահեցնում, որ ՀՅԴ խմբակցությունը ներկայացնելու և զբաղվելու է ոչ միայն իրենց վստահության քվեն մեզ տված 3 հազար մեր հայրենակիցների, այլ նաև համայնքի այլ քաղաքական հայացքներ ունեցող բնակիչների համայնքային հարցերով ու խնդիրներով։

Հայ Յեղափոխական Դաշնակցության ավագանիներին շնորհավորում եմ աշխատանքային պարտականությունները ստանձնելու կապակցությամբ, աշխատանքներին մաղթում հաջող ընթացք»։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին կայացած Արտաշատի ավագանու ընտրություններին մասնակցում էր երեք քաղաքական ուժ՝ «Նոր դարաշրջան» կուսակցությունը, ՀՅԴ-ն և ՔՊ-ն։

Նոր ավագանիում մանդատները բաշխվել են հետևյալ կերպ՝

ՔՊ – 28 մանդատ,

ՀՅԴ – 4 մանդատ,

«Նոր դարաշրջան» – 1 մանդատ։

Այսպիսով առաջիկա տարիներին Արարատի մարզկենտրոնը կշարունակի ղեկավարել ՔՊ-ական Կառլեն Մկրտչյանը։

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Այս պայմաններում ողջ մնալն արդեն հերոսություն է (video) Կսահմանափակվի Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ փակ բնույթ կրող փաստաթղթերին ԱԺ-ն այսօր արտահերթ նիստ կգումարի Ինչից է կախված Ուկրաինայի և ՌԴ-ի միջև բանակցությունների առաջընթացը Սա Նիկոլի ամբողջ կերպարն է՝ մարդկանց գայթակղել խաբուսիկ բարձր իդեալներով և մտնել նրանց գրպանը Զանգվածային ծեծկռտուք Աբու Դաբիում․ Խաբիբի զարմիկը հարձակվել է UFC-ի նախկին չեմպիոնի վրա Եղեգնաձորում 14 և 15 տարեկան աղջիկները ծեծել են 3 անչափահաս աղջիկների, նրանցից մեկը վնասվածք է ստացել Չեմ վերցնելու ավագանու մանդատը. Գերասիմ Վարդանյան WSJ. Կոնգրեսի դեմոկրատները միմյանց են մեղադրել Մեքսիկայում հազարավոր միգրանտներ երթով շարժվել են դեպի ԱՄՆ սահման «Հրապարակ»․ Արսենյանը հավաքում է իրերը՝ մի հսկայական «օժիտ» Վենսը պատրաստ է աջակցել․ ինչ է հայտնել Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի բոլոր վարչական շրջաններում և 9 մարզերում ԱԺ ծեծկռտուքի գործով ընդդիմադիր պատգամավորներին և օգնականներին «կհավաքեն» «Փաստ». «Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի Նիկոլ Փաշինյանը ժամանել է Դուբլին Փաշինյանին Անթալիայում իսկական «ինքնիշխան ղեկավարին» վայել ընդունելություն են ցուցադրել «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների գլխին սուր է կախված․ իշխանությունը ՀԷՑ-ի գործով նոր թիրախնե՞ր ունի «Փաստ». Ո՞վ չի կարողանա օգտվել ծնողական ժամից. նոր փոփոխություններ Աշխատանքային օրենսգրքում «Հրապարակ»․ Իշխանությունը պատրաստ է ընդունել ընդդիմության առաջարկները «Ժողովուրդ». Փաշինյանը ցանկանում է որոշ քաղաքացիների դատավոր դարձնել․ մանրամասներ ՔՊ փակ նիստից «Փաստ». Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը «Հրապարակ»․ ՔԿ-ն խուսափում է հանրային աղմուկից «Փաստ». Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը «Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանը սեփական ձեռքով փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 15։0-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am