ԱԺ ծեծկռտուքի գործով ընդդիմադիր պատգամավորներին և օգնականներին «կհավաքեն»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ-ում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպից 11 օր անց իրավապահները որոշել են քրեական վարույթ սկսել։ Սակայն, ինչպես պարզվում է, այս գործընթացի շուրջ արդեն իսկ բավական ուշագրավ հարցեր են առաջանում։

Մասնավորապես՝ ինչո՞ւ դատախազությունը միջադեպից միայն 11 օր անց որոշեց քրեական վարույթ նախաձեռնել, և արդյոք քննությունը հավասարապես վերաբերելո՞ւ է միջադեպի բոլոր մասնակիցներին։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրավապահ համակարգի ուշադրության կենտրոնում իշխանական պատգամավորները չեն հայտնվելու, թեև հենց ՔՊ-ական պատգամավորների մասնակցությամբ ընդդիմադիրների նկատմամբ բռնության դրվագներն են հանրային ամենամեծ դժգոհության պատճառ դարձել։

Իրականում քրեական վարույթի շրջանակում թիրախում է հայտնվել «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դավթյանը։ Իրավապահ համակարգում քննարկվում է միջադեպի ամբողջ պատմությունը, որ հենց Դավթյանի գործողություններից սկսվեց ծեծկռտուքը։

Մասնավորապես, իրավապահների բացատրությամբ՝ Գառնիկ Դավթյանն է մոտեցել և հարձակվել ՔՊ խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանի վրա, ինչից հետո էլ իրավիճակը վերածվել է ծեծկռտուքի։ Այսինքն՝ փորձ կարվի միջադեպի պատասխանատվության հիմնական ծանրությունը տեղափոխել ընդդիմադիր պատգամավորի վրա։

Մինչդեռ կռիվը սկսվեց Տարոն Չախոյանի ելույթից հետո, որը ակնհայտորեն ամեն ինչ անում էր իրավիճակը լարելու համար, ինչը ֆիքսված է ուղիղ եթերում։

Բայց քրեական վարույթը նաև ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների օգնականներին պատժելու նպատակ ունի, քանի որ պաշտոնյայի գործունեությանը խոչընդոտելու հոդված է նաև առաջադրվել։ Այն դեպքում, երբ պատգամավորները միջանցքում են եղել, ընդմիջման ժամին և որևէ պաշտոնական գործառույթ չեն իրականացրել. միայն ծեծկռտուք։ Հետաքրքիր է, այդ երբվանի՞ց է դատախազության կամ քննչական ծառայության համար ՔՊ պատգամավորի կողմից ընդդիմախոսներին ծեծելը որակվում որպես պաշտոնեական գործունեություն, որին իբրև թե օգնականները խոչընդոտել են»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Մեքսիկայում հազարավոր միգրանտներ երթով շարժվել են դեպի ԱՄՆ սահման «Հրապարակ»․ Արսենյանը հավաքում է իրերը՝ մի հսկայական «օժիտ» Վենսը պատրաստ է աջակցել․ ինչ է հայտնել Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի բոլոր վարչական շրջաններում և 9 մարզերում ԱԺ ծեծկռտուքի գործով ընդդիմադիր պատգամավորներին և օգնականներին «կհավաքեն» «Փաստ». «Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի Նիկոլ Փաշինյանը ժամանել է Դուբլին Փաշինյանին Անթալիայում իսկական «ինքնիշխան ղեկավարին» վայել ընդունելություն են ցուցադրել «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների գլխին սուր է կախված․ իշխանությունը ՀԷՑ-ի գործով նոր թիրախնե՞ր ունի «Փաստ». Ո՞վ չի կարողանա օգտվել ծնողական ժամից. նոր փոփոխություններ Աշխատանքային օրենսգրքում «Հրապարակ»․ Իշխանությունը պատրաստ է ընդունել ընդդիմության առաջարկները «Ժողովուրդ». Փաշինյանը ցանկանում է որոշ քաղաքացիների դատավոր դարձնել․ մանրամասներ ՔՊ փակ նիստից «Փաստ». Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը «Հրապարակ»․ ՔԿ-ն խուսափում է հանրային աղմուկից «Փաստ». Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը «Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանը սեփական ձեռքով փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը Թուրքիան թույլատրել է ֆրանսիական նավի աշխատանքներն Արևելյան Միջերկրականում G7-ի երկրները պայմանավորվել են Մենք նրան հրավիրել ենք հավաքական, սակայն ինքը չի ուզել միանալ․ Եղիշե Մելիքյան Երկրի կլիմայական համակարգի 16 հիմնական ցուցանիշներից յոթը հասել են ռեկորդային արժեքների «Ռոսնանո»-ի նախկին թոփ մենեջեր Արթուր Գալստյանը դատապարտվել է 7,5 տարվա ազատազրկման՝ Ավտոբուսում տեսախցիկներ չեն եղել, ինչից էլ հսկիչ «տիկինը» լիարժեք օգտվել է. օգտատեր Ուր է ուղևորվում Փաշինյանը Իրանը և Օմանը փոխհամաձայնության են եկել Ռազմարդյունաբերության և ՏՏ ոլորտի ծրագրերից ավելի քան 5 մլրդ դրամ է կրճատվել. Ավետիք Քերոբյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 15։0-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am