«Փաստ». «Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի

«Փաստ» թերթը գրում է. «Երևանյան անվերջանալի խցանումների շուրջ հանրային լայն քննարկումների ֆոնին ակտիվացել են նաև վրացական սոցցանցերում դժգոհությունները՝ կապված Թբիլիսիում ուղևորահոսքի կառավարման լուրջ դժվարությունների հետ։ Դրա ապացույցն է երեկ տարածված լուսանկարը։ Լուսանկարն արվել է երեկ առավոտյան Թբիլիսիի մետրոպոլիտենի «Սադգուրիս մոեդանի» (Կայարանամերձ հրապարակ) կայարանում։ Հրապարակման հեղինակը գրում է. «Այս ինչ է կատարվում... Չենք կարողանում անգամ տեղաշարժվել»։ Մարդկանց անվերջանալի հոսքն ու կաթվածահար վիճակը ոչ միայն մեկ կայարանի, այլև տարածաշրջանային ու գլոբալ քաղաքային ենթակառուցվածքների ընդհանուր պատկերն է:


Վերջին տարիներին ավտոմեքենաների գնային բոլոր սեգմենտների հասանելիությունը՝ էժան, երկրորդային շուկայի մոդելներից մինչև բյուջետային նոր մեքենաներ, հանգեցրել է նրան, որ աշխարհի խոշոր քաղաքները փաստացի ծանրաբեռնվել են մետաղական զանգվածով: Ավտոմեքենան դարձել է հասանելի գրեթե բոլոր հասարակական խավերի համար, ինչի հետևանքով փողոցներում խցանումները հասել են օրհասական մակարդակի։


Սա ոչ թե տարածաշրջանային, այլ համաշխարհային ֆենոմեն է։ Օրինակ՝ Տոկիոյի մետրոպոլիտենում առավոտյան պիկ ժամերին ծանրաբեռնվածությունն այնքան բարձր է, որ տասնամյակներ շարունակ գործում է հատուկ «օշիյա» (հրողներ) հաստիքը՝ մարդկանց վագոններ մղելու համար: Մեխիկոյում և Սան Պաուլույում փողոցային խցանումներն այնքան անվերջանալի են, որ վարորդները օրական 3-4 ժամ են կորցնում ճանապարհին, իսկ երբ փորձում են օգտվել մետրոյից, բախվում են կայարաններ մտնելու համար հարյուրավոր մետրեր ձգվող հերթերի: Անգամ Լոնդոնում կամ Նյու Յորքում, որտեղ հասարակական տրանսպորտի ցանցը հսկայական է, ավտոմեքենաների քանակի աճն ու պիկ ժամերի ուղևորահոսքերը պարբերաբար կաթվածահար են անում կենտրոնական հանգույցները:

Երբ վարորդները, հոգնելով ժամերով խցանումների մեջ մնալուց, փորձում են անցնել հասարակական տրանսպորտին, բախվում են մեկ այլ ծայրահեղության։ Մետրոպոլիտենն ու վերգետնյա տրանսպորտը պարզապես ի վիճակի չեն լինում միանգամից սպասարկելու այդպիսի հսկայական զանգվածներին։

Այսօր ամբողջ աշխարհում ուղևորահոսքերի և տրանսպորտային հոսքերի կառավարումը դարձել է ամենալուրջ մարտահրավերներից մեկը: Թբիլիսիի մետրոյի այս կադրը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ առանց տրանսպորտային համակարգերի արմատական վերանայման և պլանավորման, քաղաքային շարժունակությունը կանգնում է ամբողջական կոլապսի առջև։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Մեքսիկայում հազարավոր միգրանտներ երթով շարժվել են դեպի ԱՄՆ սահման «Հրապարակ»․ Արսենյանը հավաքում է իրերը՝ մի հսկայական «օժիտ» Վենսը պատրաստ է աջակցել․ ինչ է հայտնել Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի բոլոր վարչական շրջաններում և 9 մարզերում ԱԺ ծեծկռտուքի գործով ընդդիմադիր պատգամավորներին և օգնականներին «կհավաքեն» «Փաստ». «Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի Նիկոլ Փաշինյանը ժամանել է Դուբլին Փաշինյանին Անթալիայում իսկական «ինքնիշխան ղեկավարին» վայել ընդունելություն են ցուցադրել «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների գլխին սուր է կախված․ իշխանությունը ՀԷՑ-ի գործով նոր թիրախնե՞ր ունի «Փաստ». Ո՞վ չի կարողանա օգտվել ծնողական ժամից. նոր փոփոխություններ Աշխատանքային օրենսգրքում «Հրապարակ»․ Իշխանությունը պատրաստ է ընդունել ընդդիմության առաջարկները «Ժողովուրդ». Փաշինյանը ցանկանում է որոշ քաղաքացիների դատավոր դարձնել․ մանրամասներ ՔՊ փակ նիստից «Փաստ». Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը «Հրապարակ»․ ՔԿ-ն խուսափում է հանրային աղմուկից «Փաստ». Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը «Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանը սեփական ձեռքով փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը Թուրքիան թույլատրել է ֆրանսիական նավի աշխատանքներն Արևելյան Միջերկրականում G7-ի երկրները պայմանավորվել են Մենք նրան հրավիրել ենք հավաքական, սակայն ինքը չի ուզել միանալ․ Եղիշե Մելիքյան Երկրի կլիմայական համակարգի 16 հիմնական ցուցանիշներից յոթը հասել են ռեկորդային արժեքների «Ռոսնանո»-ի նախկին թոփ մենեջեր Արթուր Գալստյանը դատապարտվել է 7,5 տարվա ազատազրկման՝ Ավտոբուսում տեսախցիկներ չեն եղել, ինչից էլ հսկիչ «տիկինը» լիարժեք օգտվել է. օգտատեր Ուր է ուղևորվում Փաշինյանը Իրանը և Օմանը փոխհամաձայնության են եկել Ռազմարդյունաբերության և ՏՏ ոլորտի ծրագրերից ավելի քան 5 մլրդ դրամ է կրճատվել. Ավետիք Քերոբյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 15։0-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am