«Ուժեղ Հայաստանի» պատգամավորների գլխին սուր է կախված․ իշխանությունը ՀԷՑ-ի գործով նոր թիրախնե՞ր ունի

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ Սամվել Կարապետյանի կալանավորումից հետո իրավապահ համակարգում քննարկվել է ՀԷՑ-ի գործունեության հետ նախկինում առնչություն ունեցած ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ քրեական հետապնդման հարցը։

Մասնավորապես, իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ՝ իրավապահների ուշադրության կենտրոնում են հայտնվել «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը, խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, ինչպես նաև նույն խմբակցության պատգամավորներ Հայկ Սուքասյանն ու Դավիթ Ղազինյանը։

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ իրավապահ համակարգում եղել է սցենար՝ ՀԷՑ-ի հետ կապված ենթադրյալ չարաշահումների գործի շրջանակում ուսումնասիրել նշված պատգամավորների գործունեությունը և, անհրաժեշտ հիմքեր գտնելու դեպքում, գլխավոր դատախազի միջոցով դիմել Ազգային ժողով՝ նրանց պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցով։ Կարող է քննարկվել նաև նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հարցը։

Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանի կալանավորումը կապվում է ՀԷՑ-ի գործունեության և 46.5 միլիարդ դրամի ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ քրեական գործի հետ։

Բայց այս գործընթացը, կարծես թե, այս պահին կանգ է առել։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Արսեն Գևորգյանի անսպասելի մահից հետո հնարավոր իրավական գործողությունների շուրջ քննարկումները ժամանակավորապես սառեցվել են։ Թեև առայժմ հստակ չէ՝ սա ընդամենը ժամանակավոր դադար է, թե իրավապահների նախնական մտադրություններն առհասարակ վերանայվել են։

Այդուհանդերձ, իշխանական մեր աղբյուրները պնդում են, որ ՀԷՑ-ի գործի համատեքստում նշված պատգամավորները շարունակում են մնալ իշխանությունների ուշադրության կենտրոնում»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Փաշինյանին Անթալիայում իսկական «ինքնիշխան ղեկավարին» վայել ընդունելություն են ցուցադրել «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների գլխին սուր է կախված․ իշխանությունը ՀԷՑ-ի գործով նոր թիրախնե՞ր ունի «Փաստ». Ո՞վ չի կարողանա օգտվել ծնողական ժամից. նոր փոփոխություններ Աշխատանքային օրենսգրքում «Հրապարակ»․ Իշխանությունը պատրաստ է ընդունել ընդդիմության առաջարկները «Ժողովուրդ». Փաշինյանը ցանկանում է որոշ քաղաքացիների դատավոր դարձնել․ մանրամասներ ՔՊ փակ նիստից «Փաստ». Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը «Հրապարակ»․ ՔԿ-ն խուսափում է հանրային աղմուկից «Փաստ». Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը «Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանը սեփական ձեռքով փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը Թուրքիան թույլատրել է ֆրանսիական նավի աշխատանքներն Արևելյան Միջերկրականում G7-ի երկրները պայմանավորվել են Մենք նրան հրավիրել ենք հավաքական, սակայն ինքը չի ուզել միանալ․ Եղիշե Մելիքյան Երկրի կլիմայական համակարգի 16 հիմնական ցուցանիշներից յոթը հասել են ռեկորդային արժեքների «Ռոսնանո»-ի նախկին թոփ մենեջեր Արթուր Գալստյանը դատապարտվել է 7,5 տարվա ազատազրկման՝ Ավտոբուսում տեսախցիկներ չեն եղել, ինչից էլ հսկիչ «տիկինը» լիարժեք օգտվել է. օգտատեր Ուր է ուղևորվում Փաշինյանը Իրանը և Օմանը փոխհամաձայնության են եկել Ռազմարդյունաբերության և ՏՏ ոլորտի ծրագրերից ավելի քան 5 մլրդ դրամ է կրճատվել. Ավետիք Քերոբյան Հանրային հեռուստատեսությունը փորձում է մոլորեցնել հասարակությանը․ ՀՅԴ Արտակարգ պատահար՝ Երևանում Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի» Շուրջ 176 մլն դրամ, կամ 488.000 դոլար՝ մեկ անձից․ ՆԳՆ-ն նոր անձնագրերի գործարկումը նշել է շքեղ շոուով և հրատապ գնումով․ 168.am Իսպանիայում համընդհանուր գործադուլը վերածվել է բախումների Գրկախառնության պահին կտրող-ծակող գործիքով հարվածել է ընկերուհուն․ նոր մանրամասներ Օսիպյանի գույքի բռնագանձման գործով մաս է առանձնացվել ու մերժվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 15։0-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am