«Փաստ». Ո՞վ չի կարողանա օգտվել ծնողական ժամից. նոր փոփոխություններ Աշխատանքային օրենսգրքում

«Փաստ» թերթը գրում է. «Աշխատանքի և բարեկեցության նախարարությունն առաջարկում է լրացումներ և փոփոխություններ կատարել Աշխատանքային օրենսգրքում և «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում։ Աշխատանքային օրենսգրքում առաջարկվում է կատարել մի շարք հիմնական փոփոխություններ ու լրացումներ։

Այսպես՝ օտարերկրացիների, ինչպես նաև Հայաստանում փախստականի կամ ապաստան հայցողի հետ թղթային եղանակով կնքվող աշխատանքային պայմանագրերի դեպքում հստակեցվում է, որ օրինական բնակությունը հաստատող փաստաթուղթն ստանալուց հետո սահմանված ժամկետում աշխատանքային պայմանագիրը համապատասխան թվային համակարգ է մուտքագրում գործատուն, սեզոնային և ժամանակավոր աշխատանքային պայմանագրերի վերաբերյալ դրույթներում հստակեցվում է, որ պայմանագրի լուծումը վերաբերում է հենց դրա գործողության ժամկետը լրանալու հիմքին, և համապատասխան ծանուցումը կատարվում է այդ հիմքով պայմանագիրը լուծելու դեպքում։

Նախատեսվում է հստակ սահմանել այն դեպքերը, որոնց նկատմամբ գործատուի և աշխատակցի փոխադարձ համաձայնությամբ աշխատանքի էական պայմանների փոփոխման հնարավորությունը չի կարող կիրառվել, մասնավորապես, առաջարկվում է բացառել անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագրի վերափոխելու հնարավորությունը։ Նախատեսվում է բացառել նաև աշխատավարձի չափի նվազեցումը՝ որպես 105.1 հոդվածով նախատեսվող՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ աշխատանքի էական պայմանների փոփոխության դեպք։

Նախատեսվում է կարգավորել մեղադրյալի կարգավիճակ ունեցող աշխատողի պաշտոնավարման կասեցման ընթացքում հղիության և ծննդաբերության արձակուրդի և ժամանակավոր անաշխատունակության դեպքերը՝ ապահովելով համապատասխան նպաստների վճարումը և բացառելով նույն ժամանակահատվածի համար կրկնակի հատուցման տրամադրումը։

Նախագծով կատարելագործվում է առանձին կատեգորիայի աշխատողների աշխատաժամանակի կազմակերպման կարգավորումը։ Համապատասխան կատեգորիայի աշխատողների համար աշխատաժամանակի օրական տևողությունը կարող է սահմանվել 12 կամ 24 ժամ՝ տվյալ աշխատողի համար սահմանելով այդ տևողություններից միայն մեկը։ Միաժամանակ, երկու տարբերակների դեպքում էլ պահպանվում է շաբաթվա ընթացքում աշխատաժամանակի միջին տևողության՝ առավելագույնը՝ 48 ժամ սահմանափակումը։

Նախատեսվում է դպրոցական օրերին մինչև 15 տարեկան անձանց աշխատանքի ներգրավման համար սահմանել օրական առավելագույնը երկու ժամ տևողություն, ինչպես նաև վերանայել առանձին տարիքային խմբերի համար սահմանված աշխատանքային ժամերի առավելագույն տևողությունները։ Վերանայվում և հստակեցվում են հղիության և ծննդաբերության արձակուրդի տրամադրման վերաբերյալ կարգավորումները վաղաժամ ծննդաբերության դեպքերի համար։ Նախատեսվում է ուղիղ ամրագրել, որ աշխատողի աշխատավարձը փոխանցվում է աշխատողի անվամբ բացված բանկային կամ էլեկտրոնային փողի հաշվին։

Նախագծով հստակեցվում է, որ ծնողական ժամը տրամադրվում է աշխատողի գրավոր դիմումի հիման վրա, և գործատուն չի կարող մերժել աշխատողի՝ ծնողական ժամից օգտվելու իրավունքը։ Միաժամանակ, հաշվի առնելով այն դեպքերը, երբ աշխատողի կողմից նշված ժամանակահատվածում աշխատավայրից բացակայությունը, աշխատանքի կազմակերպման առանձնահատկություններով պայմանավորված, կարող է խաթարել աշխատանքի բնականոն ընթացքը, նախատեսվում է գործատուի կողմից նույն աշխատանքային օրվա ընթացքում ծնողական ժամի օգտագործման այլ ժամանակահատված սահմանելու հնարավորություն։

Նաև հաշվի առնելով ծնողական ժամի՝ որպես աշխատանքային օրվա ընթացքում աշխատավայրից կարճատև բացակայության իրավական երաշխիքի բնույթը, ինչպես նաև դրա կիրառման համաչափությունն ապահովելու անհրաժեշտությունը, նախատեսվում է, որ ծնողական ժամից օգտվելու իրավունք չի ունենա այն աշխատողը, որի աշխատանքային օրվա տևողությունը չի գերազանցում 6 ժամը։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Փաշինյանին Անթալիայում իսկական «ինքնիշխան ղեկավարին» վայել ընդունելություն են ցուցադրել «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների գլխին սուր է կախված․ իշխանությունը ՀԷՑ-ի գործով նոր թիրախնե՞ր ունի «Փաստ». Ո՞վ չի կարողանա օգտվել ծնողական ժամից. նոր փոփոխություններ Աշխատանքային օրենսգրքում «Հրապարակ»․ Իշխանությունը պատրաստ է ընդունել ընդդիմության առաջարկները «Ժողովուրդ». Փաշինյանը ցանկանում է որոշ քաղաքացիների դատավոր դարձնել․ մանրամասներ ՔՊ փակ նիստից «Փաստ». Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը «Հրապարակ»․ ՔԿ-ն խուսափում է հանրային աղմուկից «Փաստ». Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը «Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանը սեփական ձեռքով փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը Թուրքիան թույլատրել է ֆրանսիական նավի աշխատանքներն Արևելյան Միջերկրականում G7-ի երկրները պայմանավորվել են Մենք նրան հրավիրել ենք հավաքական, սակայն ինքը չի ուզել միանալ․ Եղիշե Մելիքյան Երկրի կլիմայական համակարգի 16 հիմնական ցուցանիշներից յոթը հասել են ռեկորդային արժեքների «Ռոսնանո»-ի նախկին թոփ մենեջեր Արթուր Գալստյանը դատապարտվել է 7,5 տարվա ազատազրկման՝ Ավտոբուսում տեսախցիկներ չեն եղել, ինչից էլ հսկիչ «տիկինը» լիարժեք օգտվել է. օգտատեր Ուր է ուղևորվում Փաշինյանը Իրանը և Օմանը փոխհամաձայնության են եկել Ռազմարդյունաբերության և ՏՏ ոլորտի ծրագրերից ավելի քան 5 մլրդ դրամ է կրճատվել. Ավետիք Քերոբյան Հանրային հեռուստատեսությունը փորձում է մոլորեցնել հասարակությանը․ ՀՅԴ Արտակարգ պատահար՝ Երևանում Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի» Շուրջ 176 մլն դրամ, կամ 488.000 դոլար՝ մեկ անձից․ ՆԳՆ-ն նոր անձնագրերի գործարկումը նշել է շքեղ շոուով և հրատապ գնումով․ 168.am Իսպանիայում համընդհանուր գործադուլը վերածվել է բախումների Գրկախառնության պահին կտրող-ծակող գործիքով հարվածել է ընկերուհուն․ նոր մանրամասներ Օսիպյանի գույքի բռնագանձման գործով մաս է առանձնացվել ու մերժվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 15։0-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am