«Ժողովուրդ». Փաշինյանը ցանկանում է որոշ քաղաքացիների դատավոր դարձնել․ մանրամասներ ՔՊ փակ նիստից

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում նոր Սահմանադրության շուրջ իշխանության ծրագրերը թևակոխում են նոր փուլ։ «Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ արդեն հաջորդ շաբաթ իշխանությունը նախատեսում է հանրայնացնել Սահմանադրության նախագիծը, որից հետո այն ներկայացնել հանրային լայն շրջանակներին, կազմակերպել քննարկումներ ու լսումներ, ապա սահմանադրական փոփոխությունների նախագիծը տանել Ազգային ժողով։

Սակայն նոր Սահմանադրության շուրջ քննարկվող դրույթներից մեկը՝ երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրումն է, որը անգամ իշխանական թիմի ներսում միանշանակ ընդունելության չի արժանացել։

Մեր տեղեկություններով՝ ՔՊ վարչության փակ նիստում, երբ քննարկվել է ատենակալների ինստիտուտի ներդրման հարցը, իշխանության ներկայացուցիչների մեծամասնությունը մտահոգություն է հայտնել, որ Հայաստանի պայմաններում նման համակարգի ներդրումը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել։ Հիմնական փաստարկն այն է եղել, որ Հայաստանում բոլորը միմյանց ճանաչում են, ունեն տարբեր կապեր, և դժվար է երաշխավորել, որ ատենակալները կկարողանան լիովին անկախ ու անաչառ որոշումներ կայացնել։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը, սակայն, համաձայն չի եղել այդ մտահոգությունների հետ և հակադարձել է՝ նշելով, որ այսօր Քոչարյանն ու Ծառուկյանը կալանքի տակ են հենց ժողովրդի պահանջով, այսինքն՝ արդեն ատենակալների ինստիտուտը գործում է, պարզապես պետք է ինստիտուցիոնալիզացնել։

Փաստորեն, վարչապետի տրամաբանությամբ՝ եթե ժողովուրդն արդեն իսկ իր գնահատականն է տալիս քաղաքական գործիչներին, ապա ինչո՞ւ չպետք է մասնակցի նաև արդարադատության իրականացմանը։

Սակայն այստեղ կա մի էական տարբերություն, որի մասին իշխանությունը կարծես թե չի ցանկանում խոսել։ Քաղաքական գնահատականը դատական վճիռ չէ, իսկ հասարակական դժգոհությունը չի կարող փոխարինել ապացույցներին։ Արդարադատությունը պետք է իրականացվի ոչ թե հանրային տրամադրությունների, այլ օրենքի և ապացույցների հիման վրա։

Ի՞նչ է իրականում ենթադրում ատենակալների ինստիտուտը

Ատենակալների ինստիտուտի ներդրումը նշանակում է, որ որոշակի քրեական գործերի քննությանը կարող են մասնակցել նաև սովորական քաղաքացիներ՝ որպես հանրության ներկայացուցիչներ։ Նրանք դատավարության ընթացքում լսում են մեղադրանքի և պաշտպանության կողմերին, ուսումնասիրում ներկայացված ապացույցները և օրենքով սահմանված կարգով մասնակցում մեղավորության կամ անմեղության վերաբերյալ որոշման կայացմանը։

Աշխարհում այս համակարգի տարբեր մոդելներ կան։ Որոշ երկրներում ատենակալներն առանձին որոշում են մեղավորության հարցը, իսկ պրոֆեսիոնալ դատավորը հետևում է դատավարության օրինականությանը և որոշում պատիժը։ Կամ ատենակալներն ու դատավորը միասին են մասնակցում որոշման կայացմանը։

Հայաստանի դեպքում դեռ պետք է պարզ դառնա, թե որ մոդելն է ընտրվելու, ինչ գործերով են ներգրավվելու ատենակալները, ինչպես են ընտրվելու նրանք և ինչ երաշխիքներ են ունենալու արտաքին ազդեցություններից պաշտպանված լինելու համար։

Իսկ այստեղ ամենակարևոր հարցը Հայաստանի առանձնահատկությունն է։ Փոքր հասարակությունում, որտեղ մարդիկ հաճախ ունեն ընդհանուր ծանոթներ, բարեկամական, գործնական կամ քաղաքական կապեր, աղմկահարույց քրեական գործերով անաչառ ատենակալներ ընտրելը կարող է հեշտ գործ չլինել։ Պատկերացնենք՝ ատենակալների առջև է նախկին բարձրաստիճան պաշտոնյայի, խոշոր գործարարի կամ քաղաքական ազդեցիկ գործչի գործը։ Արդյոք հնարավոր կլինի՞ բացառել, որ նրանցից ոմանք արդեն իսկ ունենան ձևավորված կարծիք տվյալ անձի վերաբերյալ։

Ի վերջո, իշխանությունը պատրաստվում է հանրությանը ներկայացնել ոչ միայն սահմանադրական առանձին փոփոխություններ, այլև պետության կառավարման՝ դատական համակարգի շրջադարձային փոփոխություններ, ինչպես նաև ազգային-պետական հիմնարար դրույթների վերաբերյալ նոր մոտեցումներ։ Անկախության հռչակագրին հղումը հանվելու է նոր Սահմանադրությունից»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 4 անգամ
Լրահոս
«Հրապարակ»․ Իշխանությունը պատրաստ է ընդունել ընդդիմության առաջարկները «Ժողովուրդ». Փաշինյանը ցանկանում է որոշ քաղաքացիների դատավոր դարձնել․ մանրամասներ ՔՊ փակ նիստից «Փաստ». Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը «Հրապարակ»․ ՔԿ-ն խուսափում է հանրային աղմուկից «Փաստ». Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը «Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանը սեփական ձեռքով փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը Թուրքիան թույլատրել է ֆրանսիական նավի աշխատանքներն Արևելյան Միջերկրականում G7-ի երկրները պայմանավորվել են Մենք նրան հրավիրել ենք հավաքական, սակայն ինքը չի ուզել միանալ․ Եղիշե Մելիքյան Երկրի կլիմայական համակարգի 16 հիմնական ցուցանիշներից յոթը հասել են ռեկորդային արժեքների «Ռոսնանո»-ի նախկին թոփ մենեջեր Արթուր Գալստյանը դատապարտվել է 7,5 տարվա ազատազրկման՝ Ավտոբուսում տեսախցիկներ չեն եղել, ինչից էլ հսկիչ «տիկինը» լիարժեք օգտվել է. օգտատեր Ուր է ուղևորվում Փաշինյանը Իրանը և Օմանը փոխհամաձայնության են եկել Ռազմարդյունաբերության և ՏՏ ոլորտի ծրագրերից ավելի քան 5 մլրդ դրամ է կրճատվել. Ավետիք Քերոբյան Հանրային հեռուստատեսությունը փորձում է մոլորեցնել հասարակությանը․ ՀՅԴ Արտակարգ պատահար՝ Երևանում Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի» Շուրջ 176 մլն դրամ, կամ 488.000 դոլար՝ մեկ անձից․ ՆԳՆ-ն նոր անձնագրերի գործարկումը նշել է շքեղ շոուով և հրատապ գնումով․ 168.am Իսպանիայում համընդհանուր գործադուլը վերածվել է բախումների Գրկախառնության պահին կտրող-ծակող գործիքով հարվածել է ընկերուհուն․ նոր մանրամասներ Օսիպյանի գույքի բռնագանձման գործով մաս է առանձնացվել ու մերժվել ՀԱՊԿ երկրների առաջնորդներն ընդունել են գագաթնաժողովի հռչակագիրը Պուտինի հետ հանդիպումից հետո որ երկիր են մեկնելու Քուշներն ու Ուիթքոֆը Երևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 15։0-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am