«Փաստ». Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը

«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանում քաղաքական և հասարակական գործիչների, իրավապաշտպանների ու ընդդիմադիր կուսակցությունների և, ընդհանրապես, հանրության ուշադրության կենտրոնում է հայտնվել Ստեփանավանի համայնքապետի ընդդիմադիր թեկնածու, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արսեն Գևորգյանի ողբերգական մահը քրեակատարողական հիմնարկում:

Քրեակատարողական ծառայությունը (ՔԿԾ) հայտնել է, որ առավոտյան ժամը 08։30-ի սահմաններում արձանագրվել է նրա կենսաբանական մահը՝ սրտի կաթվածից։ Ընդդիմադիր դաշտը տեղի ունեցածը որակում է որպես գործող իշխանության քաղաքական հետապնդումների, վրեժխնդրության և համակարգված ռեպրեսիաների ողբերգական հետևանք:

«Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հայտարարել է, որ Արսեն Գևորգյանը Նիկոլ Փաշինյանի քաղաքական հաշվեհարդարի ու վրեժխնդրության հերթական զոհն է. «Այս ամենի անմիջական պատասխանատվությունը կրում է օրվա իշխանությունը՝ կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, արդարադատության նախարարի, Քրեակատարողական ծառայության պետի և մյուս պատասխանատու գերատեսչությունների հետ միասին։

Մենք բազմիցս ենք արձանագրել, թե ինչպիսի պայմաններ են տիրում մեր քրեակատարողական հիմնարկներում»։ Նա նաև ուշադրություն է հրավիրել իշխանամերձ ռեսուրսների կողմից իրականացված հոգեբանական ճնշումների վրա. «Փակ հղումներով անընդհատ կարդալը, թե դու հանցագործ ես, երբ ընդամենը ցանկացել ես առաջադրվել որպես համայնքապետ, ահռելի հոգեբանական ճնշում է։

Ամեն մարդ չէ, որ կարողանում է դիմանալ, երբ համացանցում քո նկարների տակ ով ինչ ուզում գրում է, ինչի մեջ ասես մեղադրում են։

Հետո կարող է քեզ անմեղ էլ ճանաչեն, բայց դրանով մարդու կյանքն արդեն խաթարված է»։

Արսեն Գևորգյանի մահը խոր արձագանք է գտել հանրային-քաղաքական գործիչների շրջանում: Սամվել Կարապետյանը բանտից հայտարարություն է տարածել, որտեղ շեշտել է, որ ապօրինի կալանքի պայմաններում վրա հասած մահվան պատասխանատուները չեն կարողանալու խուսափել պատժից, իսկ Գոհար Մելոյանն արձանագրել է, որ կալանքն ընդդիմախոսների նկատմամբ դարձել է պատժիչ մահակ։ Լիլիթ Գալստյանի գնահատմամբ՝ «սա սոսկ ողբերգություն չէ, այլ՝ համակարգված ռեպրեսիա»։

Քրիստինե Վարդանյանը նկատել է. «Կալանավորվելը այսօր Հայաստանում ընդդիմադիրի համար լավագույն սցենարն է փաստորեն, որովհետև կարող է՝ փողոցում գնդակահարվես»։ Նա նաև հարցադրում է արել դատախազին ու դատավոր Արամ Գրիգորյանին, որոնք ընտրություններից 4 օր առաջ կալանավորման վճիռ կայացրեցին՝ կալանքը վերածելով անհամաչափ պատժի։ Ռոբերտ Ամստերդամը ընդգծել է, որ կալանքը որպես պատիժ օգտագործելը արդարադատության չարաշահում է, իսկ Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) հայտարարել է, որ Արսեն Գևորգյանը դարձավ Նիկոլ Փաշինյանի ռեժիմի կողմից ժողովրդավարական և քաղաքացիական ազատությունների դեմ սանձազերծված արշավի հերթական զոհը։

Գառնիկ Դանիելյանն իր հերթին նշել է. «Օր չկա, որ մահ ու աղետ չբերեք մեր երկրին. ութ տարի է՝ արյուն եք տենչում»։ Մանե Թանդիլ յանը հարցադրում է արել. «Ի՞նչ է սա, եթե ոչ՝ սպանություն քաղաքական այլախոհության պատճառով»։ Սուրեն Սուրենյանցն ընդգծել է, որ Արսեն Գևորգյանի մահը Փաշինյանի իշխանության քաղաքական հետապնդումների և վրեժխնդրության հետևանք է:

Իսկ Արամ Վարդևանյանը դիմել է իշխանություններին՝ ասելով. «Դուք տրորում եք անմեղության կանխավարկածը մարդկանց ճակատագրերի գնով»։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարել է, որ բանտում հերթական ընդդիմադիր գործչի մահվան պատասխանատվությունը կրում է նա, ում պատվերով մարդկանց անհիմն կալանավորում են, իսկ Ռուբեն Մելիքյանի խոսքով՝ «Գլխակեր ռեժիմը այս մարդուն բանտարկել էր քաղաքական նպատակով»։

Հատկանշական է, որ ողբերգությունը տեղի է ունենում Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ձևավորման 30-ամյակի օրը։ Ընդդիմադիրները շեշտում են, որ Արսեն Գևորգյանը միակ ընդդիմադիր թեկնածուն կամ համայնքապետը չէ, որը ենթարկվել է իշխանությունների ճնշումներին ու անազատությանը։

Այսպես, անազատության մեջ է գտնվում Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը, երկար ժամանակ անազատության մեջ է պահվել Վանաձորի ընտրված համայնքապետ Մամիկոն Ասլանյանը, իսկ Փարաքարում ընտրություններում հաղթելուց ամիսներ անց առեղծվածային հանգամանքներում սպանվել էր ընդդիմադիր համայնքապետ Վոլոդյա Գրիգորյանը։

Ընդդիմադիր գործիչներն ու իրավապաշտպանները արձանագրում են, որ անհամաչափ կալանքներն ու քաղաքական հետապնդումները դարձել են համակարգային, ինչի մասին ահազանգել է անգամ ԵԽԽՎ-ն իր վերջին զեկույցներում:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 4 անգամ
Լրահոս
«Հրապարակ»․ ՔԿ-ն խուսափում է հանրային աղմուկից «Փաստ». Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը «Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանը սեփական ձեռքով փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը Թուրքիան թույլատրել է ֆրանսիական նավի աշխատանքներն Արևելյան Միջերկրականում G7-ի երկրները պայմանավորվել են Մենք նրան հրավիրել ենք հավաքական, սակայն ինքը չի ուզել միանալ․ Եղիշե Մելիքյան Երկրի կլիմայական համակարգի 16 հիմնական ցուցանիշներից յոթը հասել են ռեկորդային արժեքների «Ռոսնանո»-ի նախկին թոփ մենեջեր Արթուր Գալստյանը դատապարտվել է 7,5 տարվա ազատազրկման՝ Ավտոբուսում տեսախցիկներ չեն եղել, ինչից էլ հսկիչ «տիկինը» լիարժեք օգտվել է. օգտատեր Ուր է ուղևորվում Փաշինյանը Իրանը և Օմանը փոխհամաձայնության են եկել Ռազմարդյունաբերության և ՏՏ ոլորտի ծրագրերից ավելի քան 5 մլրդ դրամ է կրճատվել. Ավետիք Քերոբյան Հանրային հեռուստատեսությունը փորձում է մոլորեցնել հասարակությանը․ ՀՅԴ Արտակարգ պատահար՝ Երևանում Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի» Շուրջ 176 մլն դրամ, կամ 488.000 դոլար՝ մեկ անձից․ ՆԳՆ-ն նոր անձնագրերի գործարկումը նշել է շքեղ շոուով և հրատապ գնումով․ 168.am Իսպանիայում համընդհանուր գործադուլը վերածվել է բախումների Գրկախառնության պահին կտրող-ծակող գործիքով հարվածել է ընկերուհուն․ նոր մանրամասներ Օսիպյանի գույքի բռնագանձման գործով մաս է առանձնացվել ու մերժվել ՀԱՊԿ երկրների առաջնորդներն ընդունել են գագաթնաժողովի հռչակագիրը Պուտինի հետ հանդիպումից հետո որ երկիր են մեկնելու Քուշներն ու Ուիթքոֆը Երևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին «Այս երկու դրվագների ցցուն տարբերությունն ամբողջովին տեղավորվում է «ֆեոդալ-վասալ» տրամաբանության մեջ». Արմեն Հովասափյան Չորս մարդ է ձերբակալվել «գողական աշխարհի» հետ կապերի մեղադրանքով 2026-ի սկզբից Հայաստանում արտերկրի հարցումների հիման վրա ձերբակալվել է ՌԴ 5 քաղաքացի․ Զախարովա
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 15։0-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am