Երկրի կլիմայական համակարգի 16 հիմնական ցուցանիշներից յոթը հասել են ռեկորդային արժեքների

Երկրի կլիմայական համակարգի 16 հիմնական ցուցանիշներից յոթը հասել են ռեկորդային արժեքների։ Հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
«Կլիմայի վիճակի 2026 թվականի զեկույցի» համաձայն կլիմայական փոփոխություններն արագանում են։ Գիտնականների դիտարկած 16 ցուցանիշներից յոթը գրանցել են ծայրահեղ արժեքներ․

մթնոլորտում ածխաթթու գազի, մեթանի և ազոտի ենթօքսիդի կոնցենտրացիաները,
օվկիանոսի ջերմապարունակությունը,
ծովի համաշխարհային մակարդակը,
լեռնային սառցադաշտերի հաստության և Գրենլանդիայի սառցային վահանի զանգվածի նվազագույնները։
2026 թվականի մայիսին CO₂-ի կոնցենտրացիան գերազանցել է 428 ppm-ը՝ նախաարդյունաբերական մակարդակից շուրջ 50%-ով ավելի։
Հատկապես մտահոգիչ է տաքացման արագացումը․ 1970–2010 թվականներին գլոբալ միջին ջերմաստիճանն աճել է տասնամյակում մոտ 0,19°C-ով, իսկ 2010 թվականից՝ մոտ 0,36°C-ով։

Միաժամանակ էներգետիկայում դրական տեղաշարժ կա․ 2025 թվականին վերականգնվող և միջուկային աղբյուրներն ապահովել են աշխարհի էլեկտրաէներգիայի արտադրության շուրջ 43%-ը։ Զարգանում են նաև էներգիայի կուտակման համակարգերը։
Սակայն հանածո վառելիքի սպառումն աճել է 0,9%-ով՝ հասնելով նոր առավելագույնի։ Էներգետիկայի հետ կապված CO₂-ի արտանետումները գերազանցել են 41 միլիարդ տոննան։
Անտառային հրդեհների հետևանքով 2025 թվականին աշխարհը կորցրել է 10,8 միլիոն հեկտար ծառածածկ տարածք՝ դիտարկումների պատմության երրորդ ամենամեծ ցուցանիշը։ Հրդեհները նաև մթնոլորտ են արտանետում կուտակված ածխածինը։

Հեղինակներն անհրաժեշտ են համարում համատեղ արագացնել մաքուր էներգետիկայի զարգացումը, նվազեցնել արտանետումները, վերականգնել էկոհամակարգերը և քաղաքներն ու գյուղատնտեսությունը հարմարեցնել փոփոխվող կլիմային։

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Երկրի կլիմայական համակարգի 16 հիմնական ցուցանիշներից յոթը հասել են ռեկորդային արժեքների Ավտոբուսում տեսախցիկներ չեն եղել, ինչից էլ հսկիչ «տիկինը» լիարժեք օգտվել է. օգտատեր Ուր է ուղևորվում Փաշինյանը Իրանը և Օմանը փոխհամաձայնության են եկել Ռազմարդյունաբերության և ՏՏ ոլորտի ծրագրերից ավելի քան 5 մլրդ դրամ է կրճատվել. Ավետիք Քերոբյան Հանրային հեռուստատեսությունը փորձում է մոլորեցնել հասարակությանը․ ՀՅԴ Արտակարգ պատահար՝ Երևանում Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի» Շուրջ 176 մլն դրամ, կամ 488.000 դոլար՝ մեկ անձից․ ՆԳՆ-ն նոր անձնագրերի գործարկումը նշել է շքեղ շոուով և հրատապ գնումով․ 168.am Իսպանիայում համընդհանուր գործադուլը վերածվել է բախումների Գրկախառնության պահին կտրող-ծակող գործիքով հարվածել է ընկերուհուն․ նոր մանրամասներ Օսիպյանի գույքի բռնագանձման գործով մաս է առանձնացվել ու մերժվել ՀԱՊԿ երկրների առաջնորդներն ընդունել են գագաթնաժողովի հռչակագիրը Պուտինի հետ հանդիպումից հետո որ երկիր են մեկնելու Քուշներն ու Ուիթքոֆը Երևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին «Այս երկու դրվագների ցցուն տարբերությունն ամբողջովին տեղավորվում է «ֆեոդալ-վասալ» տրամաբանության մեջ». Արմեն Հովասափյան Չորս մարդ է ձերբակալվել «գողական աշխարհի» հետ կապերի մեղադրանքով 2026-ի սկզբից Հայաստանում արտերկրի հարցումների հիման վրա ձերբակալվել է ՌԴ 5 քաղաքացի․ Զախարովա 36-ամյա տղամարդ է կալանավորվել Փաշինյանն ու Էրդողանը քննարկել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը Փաշինյանն ու Փեզեշքիանը հանդիպել են
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 15։0-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am