Ավտոբուսում տեսախցիկներ չեն եղել, ինչից էլ հսկիչ «տիկինը» լիարժեք օգտվել է. օգտատեր

Օգտատեր Աննա Ստեփանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Քանի որ դեպքըլայն հնչեղություն ստացավ, պարտավոր եմ տեղյակ պահել նաև զարգացումների մասին։ 
Քիչ առաջ երկարատև զրույց ունեցա «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանի հետ։ Ուզում եմ հատուկ ընդգծել նրա պատրաստակամությունը՝ միշտ լսելու, կապի մեջ լինելու և կատարվածը հնարավորինս օբյեկտիվ հասկանալու համար։ Ցավոք, պարզվեց, որ դա այնքան էլ հեշտ գործ չէ, որոհետև, ի բարեբախտություն հսկիչի, ավտոբուսում տեսախցիկներ չեն եղել, ինչից էլ հսկիչ «տիկինը» լիարժեք օգտվել է՝ խեղաթյուրելով ողջ իրականությունը։

Ահա թե ինչպես․ ըստ նրա՝ իմ 13 տարեկան աղջիկն «ասել է, որ ինքը 17 ՏԱՐԵԿԱՆ Է» (դրա համար էլ իբր անձնագիր է պահանջել)։ Իսկ հաջորդ «արտառոց» պնդմամբ՝ երեխային ոչ թե ինքն է իջեցրել, այլ աղջիկս է ասել, թե «ինքն ԱՅՍՏԵՂ Է ԻՋՆՈՒՄ»։

Եվ սա այն դեպքում, երբ ավտոբուսը գտնվել է «Ռոսիա» կինոթատրոնի կանգառում, իսկ մենք բնակվում ենք Ավանում․․․
Այստեղ է, որ տրամաբանությունը վերջնականապես ավարտվում է, քանի որ նույն «չիջեցնող» տիկինը երևի մոռացել էր, որ ինձ հետ հեռախոսազրույցում ուղղակիորեն ասել էր, որ ինքն է իջեցրել երեխային՝ քարտը լիցքավորելու համար։ Դե արի ու ապացուցիր, որ ապացուցես․․․ Փաստորեն, ըստ հսկիչի վարկածի, իմ երեխան ո’չ իր տարիքը գիտի, ո’չ տան տեղը, ոչ էլ երևի անունը։ Հավանաբար արդեն պետք է մտածեմ, որ այդ տիկինն ինքն էլ առհասարակ գոյություն չի ունեցել, և երեխայիս երևակայության արդյունքն է եղել․․․
Ցավալի է, բայց ևս մեկ ԿԵՂԾԻՔ ջրից չոր դուրս կգա։ Եվ դրանում վստահ եմ, որովհետև ունեմ բոլոր օբյեկտիվ պատճառները մտածելու, որ նա նույնիսկ հասարակ դիտողության անգամ չի արժանանա։
«Շնորհակալություն» տեսախցիկների բացակայությանը»։

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Ավտոբուսում տեսախցիկներ չեն եղել, ինչից էլ հսկիչ «տիկինը» լիարժեք օգտվել է. օգտատեր Ուր է ուղևորվում Փաշինյանը Իրանը և Օմանը փոխհամաձայնության են եկել Ռազմարդյունաբերության և ՏՏ ոլորտի ծրագրերից ավելի քան 5 մլրդ դրամ է կրճատվել. Ավետիք Քերոբյան Հանրային հեռուստատեսությունը փորձում է մոլորեցնել հասարակությանը․ ՀՅԴ Արտակարգ պատահար՝ Երևանում Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի» Շուրջ 176 մլն դրամ, կամ 488.000 դոլար՝ մեկ անձից․ ՆԳՆ-ն նոր անձնագրերի գործարկումը նշել է շքեղ շոուով և հրատապ գնումով․ 168.am Իսպանիայում համընդհանուր գործադուլը վերածվել է բախումների Գրկախառնության պահին կտրող-ծակող գործիքով հարվածել է ընկերուհուն․ նոր մանրամասներ Օսիպյանի գույքի բռնագանձման գործով մաս է առանձնացվել ու մերժվել ՀԱՊԿ երկրների առաջնորդներն ընդունել են գագաթնաժողովի հռչակագիրը Պուտինի հետ հանդիպումից հետո որ երկիր են մեկնելու Քուշներն ու Ուիթքոֆը Երևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին «Այս երկու դրվագների ցցուն տարբերությունն ամբողջովին տեղավորվում է «ֆեոդալ-վասալ» տրամաբանության մեջ». Արմեն Հովասափյան Չորս մարդ է ձերբակալվել «գողական աշխարհի» հետ կապերի մեղադրանքով 2026-ի սկզբից Հայաստանում արտերկրի հարցումների հիման վրա ձերբակալվել է ՌԴ 5 քաղաքացի․ Զախարովա 36-ամյա տղամարդ է կալանավորվել Փաշինյանն ու Էրդողանը քննարկել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը Փաշինյանն ու Փեզեշքիանը հանդիպել են Հայտնի է հանդիպման օրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 15։0-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am