Շուրջ 176 մլն դրամ, կամ 488.000 դոլար՝ մեկ անձից․ ՆԳՆ-ն նոր անձնագրերի գործարկումը նշել է շքեղ շոուով և հրատապ գնումով․ 168.am

Հայաստանի էլեկտրոնային գնումների համակարգում հանրայնացված վերջին տվյալների համաձայն՝ Ներքին գործերի նախարարությունը հոկտեմբերի վերջին մեկնարկած նոր սերնդի կենսաչափական անձնագրերի գործարկումն ուղեկցել է միլիոնավոր դրամների հանրային միջոցների ծախսով։

Նկատենք՝ պայմանագրում չեն նշվում միջոցառման մանրամասները, սակայն հանրայնացված տվյալներից դժվար չէ գլխի ընկնել, որ խոսքը հենց այդ միջոցառումների շարքի մասին է։

Այսպես, փաստաթուղթը ցույց է տալիս, որ գերատեսչությունը «Հրատապ մեկ անձից» (ՀՄԱ) գնման եղանակով պայմանագիր է կնքել «Կոմբինատ Փրոդաքշն» ՍՊԸ-ի հետ։ Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմել է 176,032,056 դրամ (շուրջ 490,000 ԱՄՆ դոլար)։

Գնումների տեխնիկական բնութագիրը բացահայտում է, թե ինչպես են բաշխվել բյուջետային միջոցները հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպված միջոցառումների համար․

137,575,589 դրամ է հատկացվել «Երևան Մոլում» նոր սպասարկման կենտրոնի պաշտոնական բացման, կազմակերպչական աշխատանքների և դրոն-շոուի տեխնիկական ապահովման համար։

38,456,463 դրամ է ծախսվել Հանրապետության հրապարակում կայացած եռօրյա եռաչափ (3D Mapping) պրոյեկցիոն շոուի համար։

Նկատենք՝ թեև կենսաչափական անձնագրերի ներդրման համակարգը և դրա ժամկետները նախապես պլանավորված պետական ծրագիր էին, ՆԳՆ-ն նախապատվությունը տվել է ոչ մրցութային ընթացակարգին։

Ուշադրության է արժանի նաև հարցը, թե որքանո՞վ է նպատակահարմար կառավարության որոշումը, որ անձնագրային համակարգի մասնավորեցման և սպասարկման վճարների թանկացման ֆոնին (կենսաչափական անձնագիրը՝ 28,650 դրամ, ID քարտը՝ 5,950 դրամ)՝ պաշտոնական մեկնարկը թանկարժեք շոուներով նշվի։

168.am

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Արտակարգ պատահար՝ Երևանում Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի» Շուրջ 176 մլն դրամ, կամ 488.000 դոլար՝ մեկ անձից․ ՆԳՆ-ն նոր անձնագրերի գործարկումը նշել է շքեղ շոուով և հրատապ գնումով․ 168.am Իսպանիայում համընդհանուր գործադուլը վերածվել է բախումների Գրկախառնության պահին կտրող-ծակող գործիքով հարվածել է ընկերուհուն․ նոր մանրամասներ Օսիպյանի գույքի բռնագանձման գործով մաս է առանձնացվել ու մերժվել ՀԱՊԿ երկրների առաջնորդներն ընդունել են գագաթնաժողովի հռչակագիրը Պուտինի հետ հանդիպումից հետո որ երկիր են մեկնելու Քուշներն ու Ուիթքոֆը Երևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին «Այս երկու դրվագների ցցուն տարբերությունն ամբողջովին տեղավորվում է «ֆեոդալ-վասալ» տրամաբանության մեջ». Արմեն Հովասափյան Չորս մարդ է ձերբակալվել «գողական աշխարհի» հետ կապերի մեղադրանքով 2026-ի սկզբից Հայաստանում արտերկրի հարցումների հիման վրա ձերբակալվել է ՌԴ 5 քաղաքացի․ Զախարովա 36-ամյա տղամարդ է կալանավորվել Փաշինյանն ու Էրդողանը քննարկել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը Փաշինյանն ու Փեզեշքիանը հանդիպել են Հայտնի է հանդիպման օրը Հայաստանին զրկել են ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Մասադիկովը՝ Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից հեռացման մասին «Արսենը խցակիցներին ասել է, որ կրծքի հատվածում այրոցներ ունի, բուժակը ներարկում է արել». դիտորդական խմբի ղեկավար Բախվել են «Chevrolet Colorado»-ն, բեռնատար «Գազել»-ը և «Opel»-ը․ կա վիրավոր Արմեն Գրիգորյա՛ն, դե ուշադիր լսիր՝ ռուսներն ինչ են արել․ Արամ Սարգսյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 15։0-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am