«Այս երկու դրվագների ցցուն տարբերությունն ամբողջովին տեղավորվում է «ֆեոդալ-վասալ» տրամաբանության մեջ». Արմեն Հովասափյան

Արմեն Հովասափյանը գրել է. «Թուրքական քաղաքական մշակույթում սիմվոլիկան երբեք պատահականություն չի եղել, ավելին, Անկարան առանձնահատուկ նշանակություն է տալիս խորհրդանիշներին, ժեստերին և արարողակարգային մանրուքներին։ Պետական մակարդակում ընտրված յուրաքանչյուր դետալ տեղավորվում է քաղաքական հաշվարկների և ուղերձների համակարգում։

Այսօր Անթալիայում Նիկոլին օդանավակայանում դիմավորելու համար ընտրվել է ոչ թե, ասենք, առողջապահության, արտաքին գործերի կամ մեկ այլ գերատեսչության ներկայացուցիչ, այլ Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարի տեղակալը։

Ինչպես հայտնի է՝ մշակույթն ամբողջավին տեղավորվում է պատմական հիշողության, ազգային ինքնության, ժառանգության և քաղաքակրթական պատկանելության տիրույթում: Հայ-թուրքական հարաբերությունների պարագայում այս ընտրությունն առանձնահատուկ խորհրդանշական նշանակություն ունի։

Ըստ էության՝ Անկարան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը դիտարկում է նաև որպես պատմական հիշողության և ազգային ինքնության շուրջ նոր քաղաքական իրականություն ձևավորելու հնարավորություն։ Մշակութային ոլորտի ներկայացուցչի ընտրությունը տեղավորվում է հենց այդ տրամաբանության մեջ։ Հայաստանի պատմական հիշողության, ինքնության և պետականության հիմնադրույթների վերանայման շուրջ ընթացող գործընթացներին զուգահեռ Թուրքիան իր խորհրդանշական ժեստերով ևս ընդգծում է, թե հարաբերությունների կարգավորման ինչպիսի միջավայր է պատկերացնում։

Այս համատեքստում դիմավորող պաշտոնյայի ընտրությունն ընգծված քաղաքական ուղերձի մաս է, իսկ թուրքական քաղաքականության մեջ նման ուղերձները երբեք չի կարելի կարդալ միայն իրենց արտաքուստ։

Հ.Գ. Ի դեպ՝ պատկերը հատկապես ուշագրավ ու ամբողջական է դառնում, երբ հիշում ենք, թե ինչպես էր Թուրքիան դիմավորել Ալիևին։ Անթալիայում՝ օդանավի տրապի մոտ կազմակերպել էին պետական բարձր մակարդակի ընդունելություն՝ աղուհացով, պատվո պահակախմբով և թուրքական քաղաքական վերնախավի բարձրաստիճան ներկայացուցիչների մասնակցությամբ։ Ասեմ, որ այս երկու դրվագների ցցուն տարբերությունն ամբողջովին տեղավորվում է «ֆեոդալ-վասալ» տրամաբանության մեջ»:

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Երևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին «Այս երկու դրվագների ցցուն տարբերությունն ամբողջովին տեղավորվում է «ֆեոդալ-վասալ» տրամաբանության մեջ». Արմեն Հովասափյան Չորս մարդ է ձերբակալվել «գողական աշխարհի» հետ կապերի մեղադրանքով 2026-ի սկզբից Հայաստանում արտերկրի հարցումների հիման վրա ձերբակալվել է ՌԴ 5 քաղաքացի․ Զախարովա 36-ամյա տղամարդ է կալանավորվել Փաշինյանն ու Էրդողանը քննարկել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը Փաշինյանն ու Փեզեշքիանը հանդիպել են Հայտնի է հանդիպման օրը Հայաստանին զրկել են ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Մասադիկովը՝ Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից հեռացման մասին «Արսենը խցակիցներին ասել է, որ կրծքի հատվածում այրոցներ ունի, բուժակը ներարկում է արել». դիտորդական խմբի ղեկավար Բախվել են «Chevrolet Colorado»-ն, բեռնատար «Գազել»-ը և «Opel»-ը․ կա վիրավոր Արմեն Գրիգորյա՛ն, դե ուշադիր լսիր՝ ռուսներն ինչ են արել․ Արամ Սարգսյան (video) Փաշինյան-Էրդողան հանդիպում է տեղի ունենում Աննա Հակոբյանը երեկ բացեց խաղաքարտերը․ հարցը լուծելու են, որ․․․ Ռուզան Ստեփանյան (video) Երևանում թալանել են «Audi»-ն. հափշտակել են ավտոմեքենայում եղած 8 միլիոն դրամը Արցախի Կարմիր շուկայի մոտ ադրբեջանցին պայթել է հակատանկային ականի վրա Լեզվակռիվ ԱԺ-ում․․․ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորը «տեղը դրեց» ՔՊ-ականին (video) Այ տղա՛, դու որտե՞ղ ես ապրում, ու՞մ կառուցած երկրում ես ապրում․ Արամ Սարգսյան (video) Սկանդալային բացահայտում․․․ (video) Իսպանիայում համընդհանուր գործադուլ է սկսվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 15։0-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am