Սերժ Սարգսյանը փաստացի հրաժեշտ է տվել

Երեկ Սերժ Սարգսյանը արտաքին գործերի նախարարությունում հանդիպել է ԱԳՆ ղեկավար կազմի հետ: Նա քննարկել է Հայաստանի արտաքին քաղաքականության տեսլականը երկու հիմնական շեշտադրմամբ, թե որո՞նք են ՀՀ արտաքին քաղաքականության միջնաժամկետ խնդիրները և ի՞նչ պետք է անել արտաքին քաղաքական գերատեսչության գործունեությունն առավել արդյունավետ դարձնելու, կատարելագործելու համար: Սերժ Սարգսյանը նախընտրել է այս հանդիպման ժամանակ չանդրադառնալ Հայաստանի արտաքին քաղաքական ուղղություններին, որոնց նախկինում անդրադարձել է, այլ խոսել է այդ քաղաքականությունն առավել արդյունավետ կառավարելու և կազմակերպելու հարցերից, ըստ էության որոշ ուշագրավ փակագծեր բացելով: «Մեր դիվանագիտության արդյունավետության բարձրացումն ուղղակի օրվա հրամայական է: Այն պայմանավորված է ինչպես մեզ բաժին հասած ավանդական մարտահրավերներով ու սպառնալիքներով, այնպես էլ մեր տարածաշրջանում ու աշխարհում տեղի ունեցող սրընթաց փոփոխություններով: Ընդ որում, փոփոխությունները բերում են ոչ միայն մարտահրավերներին, այլև որոշ դեպքերում ստեղծում են նաև նոր հնարավորություններ։ Եվ դիվանագիտության խնդիրն է ժամանակին կանխատեսել ու հասկանալ դրանց բնույթը, կարողանալ դրանք հնարավորինս արդյունավետորեն ծառայեցնել մեր երկրի շահերին: Ակնհայտ է, որ ժամանակակից միջազգային հարաբերություններում ավելանում են հակամարտությունների ու տարատեսակ ճգնաժամերի քանակը, հակասությունները անվտանգության ոլորտի տարբեր կազմակերպությունների միջև, կրոնական և էթնիկ անհանդուրժողականության միտումները»,- ասել է նա: Սերժ Սարգսյանն իր խոսքում կարևորել է նաև արտաքին քաղաքականության բնագավառում միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրավորումը, համապատասխան քաղաքականության մշակումը: «Կարծում եմ, որ արդեն հասունացել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունը վերանայելու և արդիականացնելու ժամանակը: Պատահական չէ, որ այս գաղափարը ես առաջ եմ քաշում և հնչեցնում եմ հենց ԱԳՆ-ում»։ Ի դեպ, խոսելով ՀՀ արտաքին քաղաքական խնդիրների մասին, Ս.Սարգսյանը կոնկրետ օգտագործել է դրանց լուծման ուղղությամբ՝ «արտգործնախարարության որոշ թերացումները» ձևակերպումը: Խոսելով Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում կարևորագույն տեղ զբաղեցնող Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի մասին՝ նա շեշտել է, որ հակամարտության խաղաղ կարգավորումը շարունակելու է լինել մեր արտաքին քաղաքականության օրակարգի առաջնագծում, բայցև հավելել է. «Կարգավորման գործընթացում վերջին տասը տարիներին իրականացված հետևողական աշխատանքի շնորհիվ մեր դիրքերը շեշտակիորեն ամրապնդվել են: Եվ այստեղ ուզում եմ շնորհակալություն հայտնել պրոցեսի բոլոր մասնակիցներին՝ նախարարի գլխավորությամբ: Մենք, իհարկե, կարողացել ենք ամրագրել ինքնորոշման իրավունքը՝ որպես հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունք: Միաժամանակ, որքան էլ որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը մեր արտաքին օրակարգի առաջնագծում է, Հայաստանի արտաքին քաղաքականությունը, իհարկե, չպետք է սահմանափակվի ու պտտվի միայն այս հարցի շուրջ։ Մեր արտաքին քաղաքականության առանցքում, բնական է, որ պետք է լինեն Հայաստանի Հանրապետության ազգային շահերը, և Հայաստանի ակտիվ մասնակցությունը միջազգային օրակարգի օրախնդիր հարցերին դրական ազդեցություն կունենա մեր տեսակետները առաջ մղելու գործում»: Ըստ երևույթին, Էդվարդ Նալբանդյանին ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում «շնորհակալություն» հայտնելը, կարելի է նաև համարել նրան հրաժեշտ տալու որոշակի ժեստ: Մամուլում վաղուց են խոսակցություններ շրջանառվում, որ նա հոկտեմբերին Ֆրանկոֆոնիայի համաժողովից հետո, ամենայն հավանականությամբ, կլքի ԱԳ նախարարի պաշտոնը: Սերժ Սարգսյանի ելույթում որոշ շեշտադրումներ, իսկապես, կարելի է հիմք համարել երկրի արտաքին քաղաքականության կազմակերպման և ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության վերանայման և արդիականացման տեսանկյունից կարևոր ելույթ, որոնք համեմված են ԱԳՆ-ի գործունեության «թերացումների» մասին թափանցիկ ակնարկով: Նախ՝ ապրիլյան պատերազմը նոր անհրաժեշտ հարցադրումների պատասխանների է սպասում՝ ազգային անվտանգության ապահովման առումով, և իհարկե, այստեղ առաջ է գալիս այդքան չարչրկված Հայաստան-Ռուսաստան հարաբերություններն իսկապես ռազմավարական ու հավասարը-հավասարի դարձնելու հրամայականը, որը գործող ԱԳՆ-ն իր՝ ղեկավարով վստահաբար չի կարող իրականացնել: Շատ դեպքերում մեր ԱԳՆ-ն նմանվում է Ռուսաստանի ԱԳՆ-ի վարչության: Բացի այդ՝ կարևոր է ԱԳՆ-ի ինքնուրույնության, նախաձեռնողականության հարցը: Մենք չենք կարող ասել, որ ունենք այդպիսի արտգործնախարարություն ու արտգործնախարար: Չկա ինքնուրույն նախաձեռնողական քաղաքականություն տարածաշրջանային քաղաքականությունում: Հայաստան-Վրաստան, Հայաստան-Իրան հարաբերություններում առաջնահերթությունների հարցն է՝ տարածաշրջանային անվտանգության ու կայունության ապահովման տեսանկյունից: Այստեղ էլ՝ ունենք ինքնուրույնության գործոնի պակաս... ՈՒնե՞նք առհասարակ տեսլական, թե ինչ լումա ենք ներդնում այս երկրների հետ հարաբերությունների մակարդակը գործով բարձրացնելու հարցում, ոչ թե բացառապես ելույթներով: Թամար Բագրատունի

դիտվել է 55 անգամ
Լրահոս
Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye Աշխարհի 3 ամենահզոր միջուկային տերությունների առաջնորդները պետք է խոսեն միմյանց հետ․ Ռուբիո
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am