Ազատությունից զրկված անձանց կյանքի պաշտպանությունը պետության անմիջական պարտավորությունն է.Սուրենյանց

Սրբուհի Գալյանին հարկ է հիշեցնել իրավական մի պարզ ճշմարտություն. ազատությունից զրկված անձանց կյանքի և առողջության պաշտպանությունը պետության անմիջական պարտավորությունն է, գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:

«Երեկ, անդրադառնալով քաղկալանավոր Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքներին, արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը երկու ակնհայտ կեղծ պնդում է արել՝ փորձելով արդարացնել իշխանության ռեպրեսիվ քաղաքականությունը։

Նախարարը պնդել է, թե Հայաստանում կալանավորումը կիրառվում է միայն բացառիկ դեպքերում։ Մինչդեռ 2025 թվականին կալանքի միջնորդությունների շուրջ 88%-ը դատարանների կողմից բավարարվել է ամբողջությամբ կամ մասնակիորեն։ Այս ցուցանիշը լուրջ կասկածի տակ է դնում կալանքի կիրառման «բացառիկության» մասին նախարարի հավաստիացումները։

Եթե սա է Գալյանի պատկերացրած «բացառիկությունը», ապա նա առնվազն տարրական թվաբանության խնդիր ունի։ Նախարարի երկրորդ սուտն առավել ցինիկ է։ «Մենք միշտ ասում ենք, և ճշմարտությունն այնպիսին է, որ քաղաքական հետապնդումներ չեն իրականացվում»,- հայտարարել է Գալյանը։ Իսկ իրականությունն այն է, որ այսօր անազատության մեջ են ընդդիմադիր չորս քաղաքական ուժերի առաջնորդներ, ընդդիմադիր կուսակցության փոխնախագահը տնային կալանքի տակ է։

Հիշեցնեմ նաև, որ Փաշինյանի իշխանության տարիներին կալանավորվել է Գյումրիի ընդդիմադիր քաղաքապետը, Վանաձորի համայնքային ընտրություններում հաղթանակից հետո՝ Մամիկոն Ասլանյանը։ Իսկ արդեն հանգուցյալ Արսեն Գևորգյանի կալանավորումը, իմ համոզմամբ, ուներ կոնկրետ քաղաքական նպատակ՝ կանխել նրա և «Ուժեղ Հայաստան» կուսակցության հաղթանակը Ստեփանավանի ընտրություններում։

Սա քաղաքական հետապնդումների մասին վկայող իրադարձությունների մի ամբողջ շղթա է, որը Գալյանը փորձում է հերքել ընդամենը մեկ հայտարարությամբ։

Ի դեպ, նախարարին հարկ է հիշեցնել իրավական մի պարզ ճշմարտություն. ազատությունից զրկված անձանց կյանքի և առողջության պաշտպանությունը պետության անմիջական պարտավորությունն է։ Հետևաբար, Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները պետք է դառնան անկախ և բազմակողմանի քննության առարկա։ Իշխանությունը պարտավոր է սպառիչ պատասխաններ տալ՝ արդյո՞ք պետությունը կատարել է նրա կյանքի և առողջության պաշտպանության իր պարտավորությունները։

Այս համատեքստում միանգամայն տրամաբանական է հնչում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի առաջարկությունը՝ Նիկոլ Փաշինյանին ներառել «Մագնիցկու ցուցակում»։ Աշոտյանը հիշեցնում է Սերգեյ Մագնիցկու մահը նախնական կալանքի ընթացքում, որից հետո ձևավորվեցին մարդու իրավունքների կոպիտ խախտումների համար անհատական պատժամիջոցների միջազգային մեխանիզմներ։ Նրա առաջարկությունը, ըստ էության, Հայաստանի իշխանությունների գործողությունների նկատմամբ միջազգային պատասխանատվության մեխանիզմներ կիրառելու հարց է բարձրացնում։

Արսեն Գևորգյանի մահը ողբերգություն է, որը շատ ավելի լայն հարց է առաջադրում՝ Հայաստանում քաղաքական հետապնդումների, կալանքի չարաշահման և պետության պատասխանատվության մասին։ Իսկ Սրբուհի Գալյանի ակնհայտորեն անհամոզիչ հայտարարությունները միայն խորացնում են կասկածները, որ իշխանությունն ավելի շատ մտահոգված է սեփական քաղաքական պատասխանատվությունը քողարկելով, քան Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները լիարժեք բացահայտելով»,- գրել է նա:

դիտվել է 3 անգամ
Լրահոս
Պոլսո Հայոց պատրիարքն ընդունել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին Ազատությունից զրկված անձանց կյանքի պաշտպանությունը պետության անմիջական պարտավորությունն է.Սուրենյանց Սրբուհի Գալյա՛ն, բա տանեիր էդ մարդուն ձեր տուն, կարող է չմшհանար․ Սևակ Խաչատրյան (video) Թուրք աշխատակիցներ՝ Հանրապետական մարզադաշտում․ ՀՖՖ-ն պարզաբանել է Լոլոներ չկարդա՛ս, դուխով ես, դե արա այդ քայլը․․․ Աննա Գրիգորյանի կոշտ արձագանքը՝ Փաշինյանին (video) Էրդողանն ու Գուտերեշը դիմավորել են Փաշինյանին Որ հարցի շուրջ են Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության եկել #ՀԻՄԱ․ Լավրովը «մերկացրեց» Փաշինյանին․ Ռուսաստանում ամեն ինչ բացահայտել են․ Շաքարյանց (video) Սրբուհի Գալյա՛ն, պինդ պահեք Նուբարաշենը․ այն դառնալու է ձեր ու ՔՊ-ի «որջը»․ Ռուզան Ստեփանյան (video) Թեհրանը հարստացված ուրան արտահանելու մտադրություն չունի․ Ռեզաի Ենթադրում եմ՝ ինձ կախաղան կհանեն․ Վարդգես Գասպարին ա վրես բողոքել․ Գեղամ Մանուկյան (video) Գեղամ Մանուկյանին հրավիրել են էթիկայի հանձնաժողով Վարդգես Գասպարիի հետ կապված վիճաբանության մասով Մեկնարկել է Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունների երկրորդ օրը ՖԱՀՖ և «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը սկսում են միջազգային գործունեության նոր փուլ ՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունը «Պապիկյա՛ն, դե լսիր՝ կաբինետում քեզ հաճոյացողները հետևիցդ ինչ են ասում». պահեստազորի սպա (video) «Գեղա՛մ, անբարոն դու՛ ես, որ ծախվեցիր Նիկոլին մի բանի համար». Նարե Սոսե (video) Եգիպտոսը հայտնել է հութիներից պաշտպանության համար Սաուդյան Արաբիա զորքեր ուղարկելու մասին Թիվ 133 մանկապարտեզի վերակառուցման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է մարդու կմախք ու ոսկորներ «Սրբուհի Գալյա՛ն, Նուբարաշենի էդ կլոր կանալիզացիան շուտով քեզ է պետք լինելու». Նարե Սոսե (video) «Ալենը վերցրեց Աննայի պասը․ Նիկոլից զանգ է ստացել»․ Մանուկ Սուքիասյան (video) «Գեղամ Նազարյա՛ն, ձայնդ կտրի՛ր․ չծախվող ապրանք չկա, քեզ ինչքանո՞վ առան». պահեստազորի սպա (video) Աննա Վարդապետյա՛ն, դուք պատասխան եք տալու՝ Արսենին «մшհվան ուղեգիր տվող դատավորի հետ»․ Ղահրամանյան (video) Կրասնոյարսկ-Երևան չվերթի օդանավում հայտնաբերվել է կնոջ դի Արսեն Գևորգյանի մшհվան հարցը հասցնելու ենք ԱԺ․․․ որո՞նք են հետագա քայլերը․ Արեգա Հովսեփյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 15։0-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am