Ամենակարևոր պահանջը «ջրվե՞լ» է

Ռուսաստանը միջնորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների հետ ակտիվորեն հանդես է գալիս ԼՂ շփման գծում լարվածության թուլացման օգտին և ջանքեր է գործադրում ՝ ուղղված հակամարտության գոտում ԵԱՀԿ դիտորդական առաքելության ընդլայնմանը, նախօրեին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան: Նա ընդգծել է, որ մեծամասամբ հենց այս դիտորդական առաքելության ընդլայնման հարցին է նվիրված եղել 2016թ. հունիսին Սանկտ Պետերբուրգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Հարցը քննարկվել է նաև 2017թ. նոյեմբերին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ Ռուսաստանի ԱԳ նախարար Լավրովի հանդիպման ժամանակ: «ԵԱՀԿ շրջանակում պատրաստվել էին մի քանի տեսակ փաստաթղթեր, որոնք կարգավորում էին հավելյալ դիտորների գործունեությունը: Հունվարի 18-ին Կրակովում ԵԱՀԿ համանախագահների կողմից կազմակերպված երկու երկրի արտգործնախարարների հանդիպման ժամանակ ներկայացվել էին թարմացված առաջարկներ: Նախարարները սկզբունքային համաձայնություն են տվել միջնորդների կողմից պատրաստված փաստաթղթի առնչությամբ: Մնացել են մի շարք տեխնիկական մանրամասներ, որոնք կողմերը պետք է համաձայնեցնեն մինչ գործի կդրվի ընդլայնման մեխանիզմը»,- ասաց Զախարովան: Նա նաև ընդգծել է, որ միայն քաղաքական կամքի դրսևորման միջոցով կողմերը կարող են հանգել փոխզիջումային որոշումների, որոնք վերջ կտան իսկապես ձգձգված հակամարտությանը: Զախարովան հիշեցրել է, որ 2017թ. հոկտեմբերին Ժնևում Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի մասնակցությամբ տեղի ունեցած գագաթնաժողովին նախագահները համաձայնել են ակտիվացնել բանակցային գործընթացը: Դրանից հետո երկու անգամ հանդիպել են ԱԳ նախարարները, արվել են համապատասխան հայտարարություններ. «Փետրվարի առաջին տասնօրյակում համանախագահները ծրագրում են այցելել տարածաշրջան՝ հստակեցնելու կողմերի դիրքորոշումը կարգավորման խնդրահարույց հարցերի շուրջ»: Այսպես, Զախարովան արձանագրել է, որ Կրակովում արտգործնախարարներին է փոխանցվել ԵԱՀԿ ՄԽ թարմացված առաջարկները, համանախագահների ակտիվորեն աշխատում են շփման գծում լարվածության թուլացման օգտին և ջանքեր է գործադրում դիտորդական առաքելության ընդլայնման ուղղությամբ: Իսկ ավելի կոնկրետ՝ դիտորդների գործունեությունը սահմանող փաստաթղթի մի քանի տարբերակ է ներկայացվել և Նալբանդյանին ու Մամեդյարովին են փոխանցվել այդ թարմացված առաջարկները ու նախարարներն էլ սկզբունքային համաձայնություն են տվել: Ավելին՝ Մոսկվան ասում է, որ մնացել են մի քանի տեխնիկական մանրամասներ, դրանք դեռ երկրները պետք է համաձայնեցնեն՝ նախքան ընդլայնման մեխանիզմը ներդրումը: Ըստ ամենայնի այս համաձայնությունը կկայանա, անկախ նրանից, թե երբ կկիրառվի: Բայց մնում է օդում կախված հարցը, թե արդյոք կողմերը քննարկո՞ւմ են առավել կարևոր մեկ այլ պահանջի կատարումը, այն է ՝ շփման գծում հետաքննության մեխանիզմների ներդրման հարցը: Թե՞ այս հարցը Բաքվի ջանքերով, ինչպես ասում են՝ «ջրվել» է: Հիշեցնենք, որ դեկտեմբերին Ալիևը հասցրեց արդեն «գլուխ գովալ», թե հայկական կողմի պահանջները չեն կատարվելու: Նա այդ պահանջի կատարումը նկատի ունե՞ր... Ինչու՞ են հետաքննության մեխանիզմների ներդրման մասին միջնորդները շարունակում լռել... Թամար Բագրատունի

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye Աշխարհի 3 ամենահզոր միջուկային տերությունների առաջնորդները պետք է խոսեն միմյանց հետ․ Ռուբիո
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am