Գեղամ Մանուկյանին հրավիրել են էթիկայի հանձնաժողով Վարդգես Գասպարիի հետ կապված վիճաբանության մասով
24News-ի տեղեկություններով, ԱԺ-ում ընթանում է էթիկայի հանձնաժողովի փակ նիստ, որը վերաբերվում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին։
Ըստ ամենայնի, Գեղամ Մանուկյանին հրավիրել են էթիկայի հանձնաժողով հայտնի իշխանական ակտիվիստ Վարդգես Գասպարիի հետ կապված վիճաբանության մասով։
Վերջինս բողոքել է ԱԺ էթիկայի հանձնաժողով, որ Գեղամ Մանուկյանը հարվածել (քացով խփել) է իրեն, գետնին տապալել ակցիա իրականացնելիս:
