ՖԱՀՖ և «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը սկսում են միջազգային գործունեության նոր փուլ

Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիան (ՖԱՀՖ) և «Գագիկ Ծառուկյան» Հիմնադրամը սկսում են միջազգային գործունեության նոր փուլ՝ նպատակ ունենալով ամրապնդել հայկական կինոյի ներկայությունը միջազգային կինոարդյունաբերության մեջ, ընդլայնել համատեղ արտադրության հեռանկարները և նոր համագործակցային կապեր հաստատել միջազգային կինոհարթակների ու մասնագիտական կառույցների հետ։
․
Որպես այս նոր փուլի մեկնարկ՝ ՖԱՀՖ-ն առաջին անգամ կներկայանա Կահիրեի 47-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում անցկացվող Cairo Industry Days-ում՝ սեփական տաղավարով, ինչպես նաև հանդես կգա Cairo Film Connection ծրագրի հովանավորների կազմում։

• ՖԱՀՖ-ը Կահիրեի 47-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում
ՖԱՀՖ-ի պատվիրակությունը Կահիրեում կլինի նոյեմբերի 15–20-ը։ Նոյեմբերի 17-ին՝ ժամը 12:00–13:00-ին, Cairo Film Market-ի հարթակում տեղի կունենա Ֆեդերացիայի պաշտոնական շնորհանդեսը, որի ընթացքում կներկայացվեն ՖԱՀՖ-ի առաքելությունը, միջազգային ծրագրերը, արտադրության փուլում գտնվող «ՎԵՐԱ» և «ՓԱՇԱ․ ԱՐԵՎԵԼՔԻ ՀԱՅԸ» լիամետրաժ միջազգային կինոնախագծերը, CINEMA ALLIANCE նախաձեռնությունը և «ՈՍԿԵ ՎԱՐԴ» մրցանակը։

• Միջազգային համատեղ կինոնախագծեր

ՖԱՀՖ-ի շնորհանդեսի առաջին հատվածը նվիրված կլինի Ֆեդերացիայի հովանու ներքո իրականացվող միջազգային կինոնախագծերին։ Կահիրեում ներկա կինոարդյունաբերության մասնագետներին կներկայացվեն ֆինանսավորման եզրափակիչ փուլում գտնվող «ՎԵՐԱ» և առաջին անգամ՝ «ՓԱՇԱ․ ԱՐԵՎԵԼՔԻ ՀԱՅԸ» լիամետրաժ կինոնախագծերը։

• CINEMA ALLIANCE – մեկ մուտքի հնարավորություն դեպի Հայաստան
Շարունակելով միջազգային կինոհարթակներում Հիսուս Քրիստոսի արձանի նախագծի ներկայացման ուղղությամբ իր աշխատանքը՝ ՖԱՀՖ-ը կներկայացնի նաև Հայաստանի նկարահանման վայրերը և իր հավակնոտ կառուցվածքային նախաձեռնությունը՝ CINEMA ALLIANCE-ը։CINEMA ALLIANCE-ը հայկական ընկերությունների համախմբված ցանց է՝ զբոսաշրջային գործակալություններից մինչև հետարտադրական ծառայություններ մատուցող ստուդիաներ։ Այն նպատակ ունի միջազգային կինոխմբերին առաջարկել Հայաստանի արտադրական էկոհամակարգ մուտք գործելու միասնական հարթակ՝ ապահովելով անհրաժեշտ ծառայությունների և մասնագիտական ներուժի հասանելիությունը մեկ կետից։

• «ՈՍԿԵ ՎԱՐԴ» մրցանակի առաջին հանձնումը՝ Cairo Film Connection-ում
Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիան՝ իր գլխավոր գործընկեր Գագիկ Ծառուկյան Հիմնադրամի հետ համատեղ, հիմնել է «ՈՍԿԵ ՎԱՐԴ» ամենամյա միջազգային կինոմրցանակը։ Մրցանակի նպատակն է խթանել կին ռեժիսորների ստեղծագործական նախաձեռնությունները և նպաստել նրանց հեղինակային լիամետրաժ ֆիլմերի նախագծերի զարգացմանն ու առաջխաղացմանը։

«ՈՍԿԵ ՎԱՐԴ» մրցանակի առաջին դափնեկիրը կընտրվի Cairo Film Connection-ի 12-րդ թողարկման շրջանակում ներկայացված կին ռեժիսորների նախագծերից։ Մրցանակի հանձնումը տեղի կունենա նոյեմբերի 19-ին՝ Cairo Film Connection Awards Ceremony-ի ընթացքում, որը կազմակերպվում է Cairo Industry Days-ի շրջանակում՝ կինոփառատոնի նախագահի, միջազգային պատվիրակների, գործընկերների, հովանավորների և լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Այսպիսով, Կահիրեն կդառնա «ՈՍԿԵ ՎԱՐԴ» միջազգային մրցանակի առաջին հանձնման հարթակը՝ սկիզբ դնելով դրա ամենամյա միջազգային գործունեությանը։ Մրցանակի միջազգային շնորհանդեսը նախատեսվում է 2027 թվականին՝ Կաննի կինոշուկայի ընթացքում։
«ՈՍԿԵ ՎԱՐԴ» մրցանակը ներառում է բրոնզաձույլ վարդի արձանիկ և դրամական պարգև։ Արձանիկի հեղինակն է հայ վարպետ, EVANI բրենդի հիմնադիր Արման Պողոսյանը։
• Ֆեդերացիայի միջազգային ներկայության ընդլայնում

Կահիրեի կինոշուկայում սեփական տաղավարով ներկայանալը, միջազգային մրցանակի հիմնադրումը և նոր գործընկերների հետ երկարաժամկետ համագործակցության համաձայնագրերի ձևավորումը Ֆեդերացիայի ռազմավարության մաս են կազմում։ Այս ռազմավարության կարևոր քայլերից է Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիայի և Cairo Film Connection-ի միջև համագործակցության հուշագիրը, որի նախապատրաստական աշխատանքները մեկնարկել են դեռևս Վենետիկում և այժմ գտնվում են ավարտական փուլում։ Հուշագիրը նախատեսում է առաջիկա տարիներին երկու կառույցների համագործակցության զարգացում՝ հայկական կինոնախագծերի միջազգային առաջխաղացման, Կահիրեում դրանց ներկայացման, համարտադրողների և ֆինանսավորման աղբյուրների ներգրավման, ինչպես նաև միջազգային մասնագիտական կապերի ընդլայնման ուղղություններով։ Այս համագործակցությունը կարող է նոր հնարավորություններ ստեղծել հայկական կինոնախագծերի համար և նպաստել Հայաստանի՝ որպես ստեղծագործական ու արտադրական համագործակցության գրավիչ կենտրոնի միջազգային ճանաչմանը։
ՖԱՀՖ-ը Կահիրեում կներկայացնեն Ֆեդերացիայի խորհրդի նախագահ Հովհաննես Գալստյանը, ԱՄՆ-ում ՖԱՀՖ-ի դեսպան Նորա Արմանին և ՖԱՀՖ-ի միջազգային կապերի պատասխանատու Անի Գալստյանը։

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Ենթադրում եմ՝ ինձ կախաղան կհանեն․ Վարդգես Գասպարին ա վրես բողոքել․ Գեղամ Մանուկյան (video) Գեղամ Մանուկյանին հրավիրել են էթիկայի հանձնաժողով Վարդգես Գասպարիի հետ կապված վիճաբանության մասով Մեկնարկել է Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունների երկրորդ օրը ՖԱՀՖ և «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը սկսում են միջազգային գործունեության նոր փուլ ՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունը «Պապիկյա՛, դե լսիր՝ կաբինետում քեզ հաճոյացողները հետևիցդ ինչ են ասում». Գևորգյան (video) «Գեղա՛մ, անբարոն դու՛ ես, որ ծախվեցիր Նիկոլին մի բանի համար». Նարե Սոսե (video) Եգիպտոսը հայտնել է հութիներից պաշտպանության համար Սաուդյան Արաբիա զորքեր ուղարկելու մասին Թիվ 133 մանկապարտեզի վերակառուցման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է մարդու կմախք ու ոսկորներ «Սրբուհի Գալյա՛ն, Նուբարաշենի էդ կլոր կանալիզացիան շուտով քեզ է պետք լինելու». Նարե Սոսե (video) «Ալենը վերցրեց Աննայի պասը․ Նիկոլից զանգ է ստացել»․ Մանուկ Սուքիասյան (video) «Գեղամ Նազարյա՛ն, ձայնդ կտրի՛ր․ չծախվող ապրանք չկա, քեզ ինչքանո՞վ առան». պահեստազորի սպա (video) Աննա Վարդապետյա՛ն, դուք պատասխան եք տալու՝ Արսենին «մшհվան ուղեգիր տվող դատավորի հետ»․ Ղահրամանյան (video) Կրասնոյարսկ-Երևան չվերթի օդանավում հայտնաբերվել է կնոջ դի Արսեն Գևորգյանի մшհվան հարցը հասցնելու ենք ԱԺ․․․ որո՞նք են հետագա քայլերը․ Արեգա Հովսեփյան (video) Եղեգնաձորում ավագանին քաղաքապետ ընտրեց․ ՔՊ-ի թեկնածուն չանցավ Թե բա՝ ծնողները հավաքվել են, ասել՝ հանկարծ պլանքաշ տնօրենին չհանեք․ սա հիվանդ հասարակության ախտանիշ է․մեդիափորձագետ Ինչ է ասել ԵՄ դեսպանը Արսեն Գևորգյանի մшհվան մասին․ պատգամավորը մանրամասներ հայտնեց (video) Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա Դրսից մեզ պիտակավորում են «ագրեսոր», իսկ ներսում, իրոք, վերածվել ենք ագրեսիվ հասարակության Ադրբեջանցիները Թոմիրիսին ներկայացնում են որպես երկրի առաջին կին կառավարիչ․ իրականությունն այլ է Սրբուհի Գալյանը թող իրեն կոռեկտ պահի․ Աննա Գրիգորյանի պատասխանը (video) Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ Քուչակում բախվել են «Kia Forte»-ն և «Mazda»-ն․ կա վիրավոր Ռուսական գազի թանկացման դեպքում այլընտրանքը դառնալու է Ադրբեջանը, ոչ թե Իրանը. Հակոբ Բադալյան Արսենն այս հրեշավոր համակարգի զոհն է, որի համար կոնկրետ մարդիկ պատասխանատվության են ենթարկվելու
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 15։0-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am