Եգիպտոսը հայտնել է հութիներից պաշտպանության համար Սաուդյան Արաբիա զորքեր ուղարկելու մասին

Եգիպտոսի զինծառայողները գտնվում են Սաուդյան Արաբիայի տարածքում՝ թագավորության ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտները Եմենի հութիների գրոհներից պաշտպանելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Եգիպտոսի արտգործնախարար Բադր Աբդ ալ-Ատտին։

«Մենք արդեն ռազմական ներկայություն ունենք Սաուդյան Արաբիայի մեր եղբայրների և քույրերի խնդրանքով՝ նրանց օգնություն ցուցաբերելու համար (հութիների դեմ պայքարում), և մենք այն ուժեղացնում ենք», – ասել է նախարարը։

Նա ընդգծել է, որ ռազմական ներկայությունն իրականացվում է բացառապես պաշտպանական նպատակներով, այդ թվում նաև մուսուլմանների համար սրբազան Մեքքա և Մեդինա քաղաքները պաշտպանելու համար։

Ինչպես հաղորդում է էմիրաթական The National թերթը, հղում անելով իր աղբյուրներին, խոսքը Սաուդյան Արաբիա մի քանի հարյուր զինվորականներ, ինչպես նաև զրահատեխնիկա, զենիթային համալիրներ և «երկիր-երկիր» դասի հրթիռներ ուղարկելու մասին է։ Մասնավորապես, սպառազինությունների կազմում ներառվել է եգիպտական Amoun ՀՕՊ համակարգը, որը նախատեսված է անօդաչու թռչող սարքերի և ցածր թռչող հրթիռների կալանման համար։

Սա թագավորությունում Կահիրեի կողմից զինծառայողների և սպառազինության տեղակայման առաջին պաշտոնական հաստատումն է։

Ավելի վաղ Եգիպտոսի ազգային պաշտպանության խորհուրդը և երկրի Ներկայացուցիչների պալատը հավանություն էին տվել Սաուդյան Արաբիային ռազմական օգնություն ցուցաբերելու որոշմանը՝ «պաշտպանական հարցերում աջակցություն ցուցաբերելու» նպատակով։

դիտվել է 4 անգամ
Լրահոս
«Պապիկյա՛, դե լսիր՝ կաբինետում քեզ հաճոյացողները հետևիցդ ինչ են ասում». Գևորգյան (video) «Գեղա՛մ, անբարոն դու՛ ես, որ ծախվեցիր Նիկոլին մի բանի համար». Նարե Սոսե (video) Եգիպտոսը հայտնել է հութիներից պաշտպանության համար Սաուդյան Արաբիա զորքեր ուղարկելու մասին Թիվ 133 մանկապարտեզի վերակառուցման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է մարդու կմախք ու ոսկորներ «Սրբուհի Գալյա՛ն, Նուբարաշենի էդ կլոր կանալիզացիան շուտով քեզ է պետք լինելու». Նարե Սոսե (video) «Ալենը վերցրեց Աննայի պասը․ Նիկոլից զանգ է ստացել»․ Մանուկ Սուքիասյան (video) «Գեղամ Նազարյա՛ն, ձայնդ կտրի՛ր․ չծախվող ապրանք չկա, քեզ ինչքանո՞վ առան». պահեստազորի սպա (video) Աննա Վարդապետյա՛ն, դուք պատասխան եք տալու՝ Արսենին «մшհվան ուղեգիր տվող դատավորի հետ»․ Ղահրամանյան (video) Կրասնոյարսկ-Երևան չվերթի օդանավում հայտնաբերվել է կնոջ դի Արսեն Գևորգյանի մшհվան հարցը հասցնելու ենք ԱԺ․․․ որո՞նք են հետագա քայլերը․ Արեգա Հովսեփյան (video) Եղեգնաձորում ավագանին քաղաքապետ ընտրեց․ ՔՊ-ի թեկնածուն չանցավ Թե բա՝ ծնողները հավաքվել են, ասել՝ հանկարծ պլանքաշ տնօրենին չհանեք․ սա հիվանդ հասարակության ախտանիշ է․մեդիափորձագետ Ինչ է ասել ԵՄ դեսպանը Արսեն Գևորգյանի մшհվան մասին․ պատգամավորը մանրամասներ հայտնեց (video) Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա Դրսից մեզ պիտակավորում են «ագրեսոր», իսկ ներսում, իրոք, վերածվել ենք ագրեսիվ հասարակության Ադրբեջանցիները Թոմիրիսին ներկայացնում են որպես երկրի առաջին կին կառավարիչ․ իրականությունն այլ է Սրբուհի Գալյանը թող իրեն կոռեկտ պահի․ Աննա Գրիգորյանի պատասխանը (video) Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ Քուչակում բախվել են «Kia Forte»-ն և «Mazda»-ն․ կա վիրավոր Ռուսական գազի թանկացման դեպքում այլընտրանքը դառնալու է Ադրբեջանը, ոչ թե Իրանը. Հակոբ Բադալյան Արսենն այս հրեշավոր համակարգի զոհն է, որի համար կոնկրետ մարդիկ պատասխանատվության են ենթարկվելու Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում․ հասցեներ Անցնելու ենք քայլերի․․․ մեր ընկերոջ մшհը հերթական դրվագ չի՛ լինելու․ Գոհար Մելոյանն՝ ակցիայի ժամանակ (video) ՔՊ-ի պատանդն է դարձել. «Հրապարակ» Պորտուգալիան պատրաստվում է «Չարլզ» փոթորիկին. հայտարարվել է եղանակային վտանգի ամենաբարձր մակարդակ Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿ հիմնարկ Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 15։0-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am