Դրսից մեզ պիտակավորում են «ագրեսոր», իսկ ներսում, իրոք, վերածվել ենք ագրեսիվ հասարակության

Ժամանակն է վախենալ այս մթնոլորտից

Դրսից մեզ պիտակավորում են «ագրեսոր», իսկ ներսում, իրոք, վերածվել ենք ագրեսիվ հասարակության։

Կալանքները, կալանավայրերում՝ մահերը, ճանապարհների սահմռկեցուցիչ վթարները՝ անվերջ մահերով, կենցաղային վեճերը՝ դանակահարություններով ու կրակոցներով, համատարած անզիջողականությունը։

Հայաստանում մթնոլորտը ծայրահեղ ագրեսիվ է։

Սուտ է, թե նման պայմաններում մենք կարող ենք սահմանին խաղաղություն ապահովել։ Սուտ է, թե նման մթնոլորտում մենք կարող ենք որևէ լուրջ, միասնական կարևորության հարց քննարկել։ Տարիներ տևող՝ իշխանական ներքին ագրեսիան բերել է հասարակական հյուսվածքի քայքայման։

Մենք առերեսվում ենք մեր կյանքի դեհումանիզացիայի հետ։ Մենք առերեսվում ենք նաև երկրի ներսում իռացիոնալ-անտարբերության հետ։ Այս պայմաններում ոչ մի կարևոր հարցի լուծում մենք չենք կարողանալու գտնել։ Ժամանակը խեղդելու է, իսկ մենք անպատրաստ ենք լինելու լուծումներ գտնելու։ Խոսքը թե´ արտաքին քաղաքական, թե´ ներքին սուր խնդիրների մասին է։

Մեր հանրային օրակարգը կարիք ունի առավելագույն հստակեցման.

Ազատություն. Հանրային-քաղաքական լայն համախմբման առաջնահերթ օրակարգը պետք է լինի ազատությունը, դատաիրավական կալանքային մեքենայի կասեցումը։ Բանտերի դռները պետք է բացվեն։ Ազատության պահանջը ամեն րոպե, ամեն վայրկյան պետք է ուժեղացվի, պետք է ձևավորվի համապատասխան մթնոլորտ։

Ապաագրեսիվացում. Մթնոլորտը պետք է փոխել։ Պետք է սկսել քաղաքացու հետ երկխոսության պրոցես։ Անկախ այն բանից, թե քաղաքացին ո´ր ընտրազանգվածից է, ո´ւմ է ձայն տվել կամ չի տվել։ Երկրում ագրեսիան մեղմելու համար, մարդկային դեմքով հասարակության վերականգնման համար պետք է սկսել խոսել բոլորի հետ՝ բացատրելով, թե որոնք են Հայաստանի իրական խնդիրները, փորձել մարդկանց դուրս քաշել ագրեսիվ հակամարտության դաշտից։

Ընդհանուր օրակարգեր. կան խնդիրներ, որոնք ընդհանուր են բոլոր ընտրազանգվածների համար՝ «քաղաքականությամբ զբաղվողների և չզբաղվողների» համար։ Կազմել այդ ցանկը, ու դրանց լուծումները ներկայացնել հասարականությունը։ Մենք ընդհանուր շատ բան ունենք՝ և´ խնդիրներ, և´ արժեքներ, և´ նպատակներ։ Քվեաթերթիկը դիագնոզ չէ, և հավիտյան չէ։ Ընդհանուր օրակարգային հարցերի նկատմամբ քաղաքացիների հետաքրքրվածությունը և միասնական լուծումների ակտիվ փնտրտուքը կփոխի մթնոլորտը։

Համախմբումն ավելին է, քան ձևաչափը.

Այսօրվա Հայաստանում ելքեր գտնելու համարձևաչափերի նպատակը համախմբում ապահովելն է։ Համախմբում ընտրազանգվածների ու նաև ընտրության չգնացողների։ Քաղաքացուն, հասարակությանը միասնական քննարկումների և միասնական լուծումների պրոցեսին ներգրավելը։ Սա է միակ ելքը, ու վստահեցնում եմ՝ լրիվ հնարավոր է։

Ընդդիմության օգտին չքվեարկած կամ ընդհանրապես չքվեարկած հարյուր հազարավոր մարդկանց համար նույնպես ընդունելի չէ, որ բանտերում ու կալանքների տակ են  Ծառուկյանը, Կարապետյանը, Քոչարյանը, սրբազանները,  Թևանյանը, Աշոտյանը, Գրիգորյանը, Մանուկյանը և այլք։ Ընդդիմությանը չքվեարկած կամ ընդհանրապես չքվեարկած հարյուր հազարավոր մարդկանց համար ընդունելի չէ, երբ բանտում հանիրավի կալանավորված մարդ է մահանում։ Ոչ մեկի համար ընդունելի չէ, որ 13  տարեկան երեխային կարող են ավտոբուսից իջեցնել՝ չմուծելու համար։ Անընդունելի է ներքին ագրեսիայի և անզիջողականության մթնոլորտը՝ մահաբեր ճանապարհները, մահաբեր կենցաղային վեճերը, չլուծվող սոցիալական խնդիրները՝ Երևանի պարալիզացված փողոցներ, քաղցկեղածին օդ, թանկացումներ և այլն։ Այս ամենը բոլորի խնդիրն է՝ բոլոր գիտակից, նորմալ մարդկանց, որոնք ուզում են շարունակել ապրել Հայաստանում։

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

դիտվել է 4 անգամ
Լրահոս
«Սրբուհի Գալյա՛ն, Նուբարաշենի էդ կլոր կանալիզացիան շուտով քեզ է պետք լինելու». Նարե Սոսե (video) «Ալենը վերցրեց Աննայի պասը․ Նիկոլից զանգ է ստացել»․ Մանուկ Սուքիասյան (video) «Գեղամ Նազարյա՛ն, ձայնդ կտրի՛ր․ չծախվող ապրանք չկա, քեզ ինչքանո՞վ առան». պահեստազորի սպա (video) Աննա Վարդապետյա՛ն, դուք պատասխան եք տալու՝ Արսենին «մшհվան ուղեգիր տվող դատավորի հետ»․ Ղահրամանյան (video) Կրասնոյարսկ-Երևան չվերթի օդանավում հայտնաբերվել է կնոջ դի Արսեն Գևորգյանի մшհվան հարցը հասցնելու ենք ԱԺ․․․ որո՞նք են հետագա քայլերը․ Արեգա Հովսեփյան (video) Եղեգնաձորում ավագանին քաղաքապետ ընտրեց․ ՔՊ-ի թեկնածուն չանցավ Թե բա՝ ծնողները հավաքվել են, ասել՝ հանկարծ պլանքաշ տնօրենին չհանեք․ սա հիվանդ հասարակության ախտանիշ է․մեդիափորձագետ Ինչ է ասել ԵՄ դեսպանը Արսեն Գևորգյանի մшհվան մասին․ պատգամավորը մանրամասներ հայտնեց (video) Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա Դրսից մեզ պիտակավորում են «ագրեսոր», իսկ ներսում, իրոք, վերածվել ենք ագրեսիվ հասարակության Ադրբեջանցիները Թոմիրիսին ներկայացնում են որպես երկրի առաջին կին կառավարիչ․ իրականությունն այլ է Սրբուհի Գալյանը թող իրեն կոռեկտ պահի․ Աննա Գրիգորյանի պատասխանը (video) Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ Քուչակում բախվել են «Kia Forte»-ն և «Mazda»-ն․ կա վիրավոր Ռուսական գազի թանկացման դեպքում այլընտրանքը դառնալու է Ադրբեջանը, ոչ թե Իրանը. Հակոբ Բադալյան Արսենն այս հրեշավոր համակարգի զոհն է, որի համար կոնկրետ մարդիկ պատասխանատվության են ենթարկվելու Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում․ հասցեներ Անցնելու ենք քայլերի․․․ մեր ընկերոջ մшհը հերթական դրվագ չի՛ լինելու․ Գոհար Մելոյանն՝ ակցիայի ժամանակ (video) ՔՊ-ի պատանդն է դարձել. «Հրապարակ» Պորտուգալիան պատրաստվում է «Չարլզ» փոթորիկին. հայտարարվել է եղանակային վտանգի ամենաբարձր մակարդակ Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿ հիմնարկ Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն Արսեն Գևորգյանին հասցրեցին մшհվան․․․ չե՛նք թողնելու՝ լռեք․ ակցիա ԵՄ գրասենյակի դիմաց (video) Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն այսօր փակ է լինելու Լա՛վ նայեք այս մարդու նկարին․․․ Պատասխան է տալու Արսեն Գևորգյանի դատավոր այս մարդը. Աննա Գրիգորյան (video) Ալիևը ևս Թուրքիա է մեկնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 15։0-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am