3,6 մլն դրամի տուգանք`Լոռիում և Արմավիրում ջրօգտագործման խախտումների համար

Լոռիում և Արմավիրում ջրօգտագործման խախտումներ են արձանագրվել. կիրառվել է 3,6 մլն դրամի չափով տուգանք, հայտնել են ԲԸՏՄ-ից:

«Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ջրային ռեսուրսների պահպանությանն ուղղված վերահսկողական միջոցառումների ընթացքում Լոռու և Արմավիրի մարզերում արձանագրել են ջրօգտագործման տարաբնույթ խախտումներ։

Լոռու մարզի Դսեղ բնակավայրի վարչական տարածքում գործող «Հովան» ՍՊԸ-ին պատկանող «Aura Village» հյուրանոցային համալիրում հանրային հանգստի և սննդի կազմակերպման նպատակով շահագործվել է 1 խորքային հոր՝ առանց ջրօգտագործման թույլտվության։

Նույն մարզի Բազում բնակավայրի վարչական տարածքում «Արմեն Ասրյան» ԱՁ-ն քարի մշակման, սղոցման և հարդարման աշխատանքներ կատարելու համար առանց օրենքով սահմանված թույլտվության ջրօգտագործում է իրականացրել մակերևութային ջրային ռեսուրս հանդիսացող մոտակա ջրահավաք ավազանից։

Արմավիրի մարզի Դաշտ բնակավայրի վարչական տարածքում քաղաքացի Հ.Ա.-ն, չունենալով ջրօգտագործման թույլտվություն, կատարել է խորքային հորի հորատման աշխատանքներ։

Արձանագրված դեպքերով իրավախախտները ենթարկվել են վարչական պատասխանատվության՝ ընդհանուր 3.600.000 դրամի չափով։

Տեսչական մարմնի Լոռու, Արմավիրի տարածքային բաժինների պետերի որոշումներով խորքային հորի ապօրինի հորատումն ու ջրօգտագործումները կասեցվել են։

Արմավիրի մարզի Գեղակերտ բնակավայրի նորակառույց դպրոցի շինհրապարակում նախկինում կասեցված խորքային հորի ապօրինի շահագործումից հետո, Տեսչական մարմնի աշխատակիցների կրկնակի վերահսկողական այցով պարզվել է, որ շինհրապարակի պատասխանատու Հ.Մ.-ն վնասել է կասեցված խորքային հորի կապարակնիքը և վերսկսել անօրինական ջրօգտագործումը:

Խորքային հորի կապարակնիքը վնասելու փաստով՝ հաշվի առնելով արձանագրված փաստական տվյալները և դրանցում հանցագործության հատկանիշների առկայությունը՝ Տեսչական մարմինն առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե»,-նշել են կազմակերպութունից:

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Լա՛վ նայեք այս մարդու նկարին․․․ նա է բանտարկությունների տանողը․ Աննա Գրիգորյան (video) Ալիևը ևս Թուրքիա է մեկնել Սա խայտառակություն է․ Ձեզ հստակ ասեմ՝ ինչու է մահացել Արսեն Գևորգյանը. Հարություն Հարությունյան (video) 3,6 մլն դրամի տուգանք`Լոռիում և Արմավիրում ջրօգտագործման խախտումների համար Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ» #ՈՒՂԻՂ․ «Նիկոլի բանտում նոր մшհը կա․ ինչ կստանա այսօր Նիկոլն Էրդողանից»․ Արամ Սարգսյան (video) Փաշինյանը ժամանել է Թուրքիա Սրբուհի Գալյա՛ն, գո՞հ եք, հիշու՞մ եք՝ ինչ ցինիկ պատասխան տվեցիք․ Մարիաննա Ղահրամանյան (video) «Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել․ «Հրապարակ» Ուղիղ հարցիս պատասխանե՛ք՝ Արսեն Գևորգյանն ինչ բուժօգնություն է ստացել բանտում․ Արեգա Հովսեփյան (video) Ալեն Սիմոնյանի քայլը ՔՊ-ում դժգոհություն ու զայրույթ է առաջացրել. «Ժողովուրդ» Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ» #ՈՒՂԻՂ․ Եվրոպա՛, բաց աչքերդ․ Արդարություն Արսեն Գևորգյանի համար․ ակցիա՝ ԵՄ գրասենյակի դիմաց (video) ՌԴ-ն կոնտրքայլ է մտածել․ «Հրապարակ» ՔՊ-ի դերասան պատգամավորը հեղափոխությունից հետո 2 տարում 3 տուն է գնել․ «Ժողովուրդ» Դու՛ք եք վարկաբեկել Արսեն Գևորգյանին ու հասցրել մшհվան․ Գոհար Ղումաշյանն՝ իշխանությանը (video) ԱՄՆ Կոնգրեսը մերժել է Պիտ Հեգսեթի նկատմամբ իմպիչմենտ սկսելու նախաձեռնությունը Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Դեպի «Արևմտյան Ադրբեջան»․ Հայաստանի լուծարման գլոբալ ծրագիրը (video) Փաշինյանը կթողնի, որ իրար «փոր թափեն», թեև թիմում վստահ են, թե ով է իրենց թեկնածուն․ «Հրապարակ» Անչափահաս երեխային հանրային տրանսպորտից իջեցնելու դեպքը ուսումնասիրվում է. «Երևան ավտոբուս» Նուբարաշենում ՀՀ քաղաքացիները կորցնում կամ կարճացնում են իրենց կյանքը․ Լիլիթ Գալստյան ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Արմավիր» և «Աբովյան» ՔԿՀ-ներ Երգչուհի Նառայի թոռնիկը ավտովթшրի է ենթարկվել. «Ուիգմոր»-ում երեխայի մորն անտակտ պատասխան են տվել Արտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ում
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 15։0-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am