ՔՊ-ի դերասան պատգամավորը հեղափոխությունից հետո 2 տարում 3 տուն է գնել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր, նախկին դերասան, այժմ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Արթուր Մանուկյանը 2025 թվականին ավելի քան 10 մլն դրամ եկամուտ է ստացել։ «Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է պաշտոնյայի տարեկան հայտարարագիրը, պարզել՝ ինչ ունեցվածք ունի նա, որքան գումար է վաստակել պետական պաշտոնում աշխատելու ընթացքում և ինչ բիզնես ունի նրա ընտանիքը։

Արթուր Մանուկյանը ծնվել է 1970 թվականի հուլիսի 30-ին Երևանում։ 1985-1989 թվականներին սովորել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի լարային բաժնում, իսկ 1993-1998 թվականներին կրթությունը շարունակել է Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտի ռեժիսուրայի բաժնում։

Մանուկյանի աշխատանքային գործունեությունը հիմնականում կապված է եղել արվեստի և հեռուստատեսության ոլորտների հետ։ 1990-1993 թվականներին աշխատել է «Գոյ» թատրոնում՝ որպես դերասան, 1997-2022 թվականներին եղել է «Հովեր» պետական կամերային երգչախմբի երգիչ։ Տարբեր տարիների աշխատել է նաև «Ա1+», «Հայրենիք» և «Արմենակոբ» հեռուստաընկերություններում՝ որպես ռեժիսոր։

2018-2019 թվականներին եղել է Երևանի ավագանու անդամ, իսկ 2019-2021 թվականներին՝ Ազգային ժողովի յոթերորդ գումարման պատգամավոր՝ «Իմ քայլը» խմբակցությունից։ 2022 թվականի հունվարի 21-ին Ազգային ժողովի որոշմամբ նշանակվել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ։ Այդ պաշտոնը զբաղեցնում է մինչ օրս։

Անշարժ գույք․

«Ժողովուրդ» օրաթերթը հայտարարագրում արձանագրեց, որ Արթուր Մանուկյանը երեք անշարժ գույք ունի։ Դրանցից երկուսը Կոտայքի մարզի Պտղնի համայնքում գտնվող այգետնակներ են՝ դաչաներ։ Երկուսն էլ ձեռք է բերել 2020 թվականի հունիսի 2-ին՝ գնման եղանակով։

Նրա երրորդ անշարժ գույքը Երևանում գտնվող բնակարանն է, որը ձեռք է բերել 2019 թվականի հոկտեմբերի 16-ին՝ նույնպես գնման եղանակով։

Հատկանշական է, որ երեք գույքն էլ առկա են եղել ինչպես 2025 թվականի սկզբին, այնպես էլ տարեվերջին։ Այսինքն՝ հաշվետու տարում Մանուկյանը նոր անշարժ գույք չի ձեռք բերել և ունեցածներից որևէ մեկը չի վաճառել։

Տրանսպորտային միջոց․

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ՀՌՀ անդամը հայտարարագրել է մեկ ավտոմեքենա՝ 2002 թվականի արտադրության TOYOTA մակնիշի։ Այն ձեռք է բերել 2010 թվականի հունվարի 13-ին։

Ավտոմեքենան առկա է եղել ինչպես տարվա սկզբին, այնպես էլ տարեվերջին։ 2025 թվականին նա նոր մեքենա չի ձեռք բերել և եղածը չի օտարել։

Դրամական միջոցներ․

Պաշտոնյայի կանխիկ դրամական միջոցները 2025 թվականի սկզբին կազմել են 300 հազար դրամ, իսկ տարեվերջին՝ 150 հազար դրամ։ Այսինքն՝ տարվա ընթացքում նրա հայտարարագրած կանխիկ գումարը նվազել է 150 հազար դրամով։

Բանկային հաշիվների մնացորդներ, ավանդներ, էլեկտրոնային հաշիվներ կամ կրիպտոարժույթ հայտարարագրում նշված չեն։

Եկամուտներ․

«Ժողովուրդ» օրաթերթը արձանագրեց, որ ամենաուշագրավը, թերևս, Արթուր Մանուկյանի տարեկան եկամուտն է։ 2025 թվականին այն կազմել է 10 մլն 322 հազար 904 դրամ։

Գումարի հիմնական մասը՝ 9 մլն 488 հազար 404 դրամը, ստացել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովից՝ որպես աշխատանքի վարձատրություն և դրան հավասարեցված այլ վճարումներ։

Այսինքն՝ միայն ՀՌՀ-ից ստացած տարեկան աշխատավարձը բաժանելով 12 ամսվա՝ ստացվում է, որ նրա միջին ամսական վարձատրությունը կազմել է մոտ 790 հազար 700 դրամ։

Բացի այդ, Մանուկյանը Լիլիթ Ազարյանից քաղաքացիաիրավական այլ պայմանագրով ստացել է ևս 834 հազար 500 դրամ։

Արդյունքում նրա ընդհանուր տարեկան եկամուտը կազմել է 10 մլն 322 հազար 904 դրամ։

Վարկային պարտավորություններ․

«Ժողովուրդ» օրաթերթը հայտարարագրում արձանագրեց նաև, որ 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Արթուր Մանուկյանն ունեցել է 1 մլն 983 հազար 934 դրամ վարկի մայր գումարի մնացորդ։

Ընտանիքի բիզնեսը․

Մանուկյանի ընտանիքի ֆինանսական պատկերի ուսումնասիրության ընթացքում ուշագրավ է նաև կնոջ՝ Արղավան Ֆարամարզիի մասնակցությունը բիզնեսում։

Հայտարարագրի համաձայն՝ նա «62 ԱՍՏԻՃԱՆ» ընկերության 100 տոկոսի սեփականատերն է։ Բաժնեմասը ձեռք է բերել 2021 թվականի փետրվարի 18-ին։ Նույն ընկերությունում զբաղեցնում է նաև տնօրենի պաշտոնը։

Այսինքն՝ ընկերության ամբողջ բաժնեմասը պատկանում է Արթուր Մանուկյանի կնոջը, որն էլ ղեկավարում է այն։ Ընկերությունը զբաղվում է բնակելի, հասարակական և արտադրական շենքերի նախագծմամբ, նախագծերի փորձաքննությամբ»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Ալեն Սիմոնյանի քայլը ՔՊ-ում դժգոհություն ու զայրույթ է առաջացրել. «Ժողովուրդ» Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ» #ՈՒՂԻՂ․ Եվրոպա՛, բաց աչքերդ․ Արդարություն Արսեն Գևորգյանի համար․ ակցիա՝ ԵՄ գրասենյակի դիմաց (video) ՌԴ-ն կոնտրքայլ է մտածել․ «Հրապարակ» ՔՊ-ի դերասան պատգամավորը հեղափոխությունից հետո 2 տարում 3 տուն է գնել․ «Ժողովուրդ» Դու՛ք եք վարկաբեկել Արսեն Գևորգյանին ու հասցրել մшհվան․ Գոհար Ղումաշյանն՝ իշխանությանը (video) ԱՄՆ Կոնգրեսը մերժել է Պիտ Հեգսեթի նկատմամբ իմպիչմենտ սկսելու նախաձեռնությունը Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Դեպի «Արևմտյան Ադրբեջան»․ Հայաստանի լուծարման գլոբալ ծրագիրը (video) Փաշինյանը կթողնի, որ իրար «փոր թափեն», թեև թիմում վստահ են, թե ով է իրենց թեկնածուն․ «Հրապարակ» Անչափահաս երեխային հանրային տրանսպորտից իջեցնելու դեպքը ուսումնասիրվում է. «Երևան ավտոբուս» Նուբարաշենում ՀՀ քաղաքացիները կորցնում կամ կարճացնում են իրենց կյանքը․ Լիլիթ Գալստյան ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Արմավիր» և «Աբովյան» ՔԿՀ-ներ Երգչուհի Նառայի թոռնիկը ավտովթшրի է ենթարկվել. «Ուիգմոր»-ում երեխայի մորն անտակտ պատասխան են տվել Արտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ում Պորտուգալիան պատրաստվում է «Չարլզ» փոթորիկին. հայտարարվել է եղանակային վտանգի ամենաբարձր մակարդակ Ադրբեջանցիները Թոմիրիսին ներկայացնում են որպես երկրի առաջին կին կառավարիչ․ իրականությունն այլ է Վոլոդիմիր Զելենսկին Աբու Դաբիում բանակցությունների առաջին օրը կառուցողական է համարել Բախվել են «Chevrolet Volt»-ն ու «Toyota»-ն Լիլիթ Գալստյան․ «Նուբարաշենում մարդիկ կորցնում կամ կարճացնում են իրենց կյանքը» Թուրքիան, Ադրբեջանը, Վրաստանն ու Բուլղարիան համաձայնագիր են կնքել Ռոմանոս Պետրոսյանի «ֆանտաստիկ» ստերին կանդրադառնամ․ Դավիթ Ղազինյան Հայաստանը օկուպացրած իշխանությունների օրոք այսօր էլ կալանավայրում քաղբանտարկյալ մահացավ. Հակոբյան Բաթումիում քաղաքացին հրացանով կրակել է հարևանի վրա «Հայաստան» խմբակցությունը Արսեն Գևորգյանի մահվան համար պատասխանատու է համարում իշխանություններին
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 15։0-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am