Անչափահաս երեխային հանրային տրանսպորտից իջեցնելու դեպքը ուսումնասիրվում է. «Երևան ավտոբուս»
Անչափահաս երեխային ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ հանրային տրանսպորտից իջեցնելու դեպքը ուսումնասիրվում է։ Այս մասին հայտնում են «Երևան ավտոբուս» ընկերությունից։
««Անչափահաս երեխային ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ հանրային տրանսպորտից իջեցնելու դեպքի առնչությամբ տեղեկացնում ենք, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի պատասխանատուներն արդեն տեղյակ են միջադեպից։
Դեպքի բոլոր հանգամանքները մանրամասն ուսումնասիրելուց հետո ընկերությունը հանդես կգա պաշտոնական պարզաբանմամբ»,- նշված է ընկերության հայտարարության մեջ։
Հիշեցնենք՝ երեկ ֆեյսբուքյան օգտատեր Աննա Ստեփանյանը գրել էր. «Երևանի քաղաքապետարան, այսօր ձեր տրանսպորտային վերահսկողության «աշխատակիցը» (կին) 13 տարեկան անչափահաս աղջկաս ԻՋԵՑՐԵԼ Է ԱՎՏՈԲՈՒՍԻՑ ու թողել անծանոթ կանգառում մեն-մենակ։
